Yerevan, 25.January.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՐՏԻ)․ Առաջին հիդրոպլանի փորձարկում, լվացքի մեքենայի արտոնագրում, աբորիգենների հետ հանդիպում. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Չեխիա և Սլովակիա՝ Ուսուցչի օր, Սերբիա՝ Սահմանադրության օր, Տիբեթ՝ Տիբեթցիների ստրկությունից ազատագրման օր։

ՀԱՅ- ՀԱՅԱՍՏԱՆ

1865 -ծնվել է բանաստեղծ և թարգմանիչ Ալեքսանդր Ծատուրյանը։

1913 - ծնվել է հերոս օդաչու Նելսոն Ստեփանյանը։

1914 - ծնվել է ամերիկացի հայազգի նկարիչ Արթուր Փինաջյանը։

1920-հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Ղարաբաղում սկսվել են լայնամասշտաբ ռազմական գործողություններ։

1928 - ծնվել է քանդակագործ Արա Հարությունյանը։

1940 - ծնվել է թարգմանչուհի Վերա Ասլանյանը։

1984- ԱՍԱԼԱ-ն Իրանի մայրաքաղաք Թեհրանում անհաջող կերպով իրականացրել է պլանավորված մահափորձեր Թուրքիայի դիվանագետների նկատմամբ, որի արդյունքում մի քանի դիվանագետներ են վիրավորվել, իսկ Իրանի անվտանգության ուժերը ձերբակալել են ԱՍԱԼԱ-ի հայ մարտիկներին։

1992-Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ կողմերի միջև կնքված ժամանակավոր մեկշաբաթյա հրադադարի ավարտին ադրբեջանական բանակը ձեռնարկել է լայնամասշտաբ հարձակում Ստեփանակերտի վրա։

2003-ընդդիմադիր միավորումը հերթական բազմահազարանոց հանրահավաքն է անցկացրել Մատենադարանի մոտ:

2005-թեթև քաշում բռնցքամարտի աշխարհի չեմպիոն է դարձել Ավստրալիայում ապրող հայ բռնցքամարտիկ Վիկ (Վախթանգ) Դարչինյանը:

2007-տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հուղարկավորությունը: Նրա աճյունը ամփոփվել է Կոմիտասի անվան պանթեոնում:

2000 - վախճանվել է հայ խորհրդային ջութակահար, մանկավարժ Կարպ Դոմբաևը։

2012- վախճանվել է դաշնակահար և կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանը։

2013 - վախճանվել է հայազգի ամերիկացի գործարար, Sabian ընկերության հիմնադիր Ռոբերտ Զիլջյանը։

2014-ՄԱԿ-ն ընդունել է Ղրիմի հանրաքվեն անօրինական համարող բանաձև, Հայաստանը դեմ է քվեարկել բանաձևին՝ աջակցելով Ռուսաստանին։

2019-հավաքարարները բողոքի ակցիա են իրականացրել Ազգային ժողովում, քանի որ «Քլիներս» ՍՊԸ առաջարկած նոր պայմանագրերով նրանց աշխատավարձը զգալի նվազել է։

2021-«COVAX FACILITY» նախաձեռնության միջոցով Հայաստանի Հանրապետություն է ներկրվել կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 24 հազար դեղաչափ:

ԱՇԽԱՐՀ

37- Կալիգուլան հռչակվել է Հռոմի կայսր։

193 -գվարդիականները աճուրդով վաճառել են հռոմեական կայսր Դիդիա Յուլիանի գահը, իսկ 66 օր անց մահապատժի են ենթարկել նրան։

364 - առաջին անգամ Հռոմեական Կայսրությունը բաժանվել է արևմտյան և արևել յան մասերի։

1462 - Իվան 3-րդը դարձել է Մոսկով յան մեծ իշխան։

1483- ծնվել է Վերածննդի ժամանակաշրջանի իտալացի հանրահայտ նկարիչ Ռաֆայել Սանտին։

1521 -Ֆերնան Մագելանը դարձել է առաջին եվրոպացին, որը շփվել է ֆիլիպինցի աբորիգենների հետ։

1584 -վախճանվել է ռուս թագավոր Իվան 4-րդ Ահեղը։

1776- բացվել է Մեծ թատրոնը՝ Ռուսաստանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնը։

1794 - վախճանվել է ֆրանսիացի մաթեմատիկոս և փիլիսոփա Մարի Ժան Անտուան Նիկոլա դը Կոնդորսեն։

1797- ԱՄՆ-ում արտոնագրվել է լվացքի մեքենան։

1868 - ծնվել է ռուս գրող Մաքսիմ Գորկին։

1881 - վախճանվել է ռուս կոմպոզիտոր Մոդեստ Մուսորգսկին։

1891- սկսվել է ծանրամարտի աշխարհի առաջին առաջնությունը։

1910- Ֆրանսիայի Մարսել քաղաքում առաջին անգամ փորձարկվել է հիդրոպլանը (ջրային ինքնաթիռ)։

1914 - ծնվել է չեխ գրող Բոհումիլ Հրաբալը։

1930 - Կոստանդնուպոլիսը և Անգորան ստացել են թրքացված Ստամբուլ և Անկարա անունները։

1936 - ծնվել է պերուա-իսպանացի լրագրող և գրող Մարիո Վարգաս Լյոսան։

1939- գեներալ Ֆրանկոյի զորքերը գրավել են Մադրիդը։

1943 - վախճանվել է ռուս դաշնակահար, կոմպոզիտոր Սերգեյ Ռախմանինովը։

1953 -ԽՍՀՄ-ում Լավրենտի Բերիան հայտարարել է ընդհանուր համաներում։

1959 - Չինաստանը լուծարել է Տիբեթի կառավարությունը:

1969 - վախճանվել է ամերիկացի գիտնական, Միացյալ Նահանգների 34-րդ նախագահ Դուայթ Էյզենհաուերը։

1979 -ԱՄՆ-ի Տրի-Մայլ-Այլենդ ատոմակայանում տեղի է ունեցել ատոմային էներգետիկայի պատմության մեջ գրանցված ամենածանր վթարներից մեկը։

1985 - վախճանվել է ռուս նկարիչ Մարկ Շագալը։

1986- ծնվել է ամերիկացի երգչուհի և երգահան Լեդի Գագան։

1994 - վախճանվել է ֆրանսիական դրամատուրգ, ազգությամբ ռումին Էժեն Իոնեսկոն։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Up to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia