Yerevan, 10.June.2026,
00
:
00
BREAKING


Պետք լինի՝ օրումեջ ընտրություն կանեն, մինչև որ ՔՊ-ն հաղթի. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է

Եվ այսպես, Սիսիան և Անի խոշորացված համայնքներում մարտի 26-ին նշանակված ՏԻՄ արտահերթ ընտրություններում, ըստ պաշտոնական արդյունքների, հաղթել է Նիկոլ Փաշինյանը, ի դեմս իր գլխավորած ՔՊի: Շատերը միանգամից նետվեցին մեկնաբանելու այս տեղեկությունը, ամենատարբեր հուզական շեղումներով ու տարակերպ վիրավորական բնորոշումներով: Ու, կարծես «կախարդական փայտիկի» շարժմամբ, գրեթե նույն «շատերը» մոռացության մատնեցին քաղաքական ենթատեքստը, որի պայմաններում տեղի ունեցան այդ արտահերթ, եթե կարելի է ասել՝ ընտրությունները: Բայց հիմնական դիտարկումները՝ հերթով:

Ամենից առաջ պետք է արձանագրել, որ բուն արտահերթ ընտրությունների ամբողջ օրվա ընթացքում այդ իրադարձությանը հետևող ԶԼՄ-ների էջերն ուղղակի հեղեղված էին ամենատարբեր ընտրախախտումների մասին աղաղակող հրապարակումներով: Խախտումներ, որոնք վերաբերում էին ընտրացուցակներին, դրանք նկարելուն ու «զեկուցելուն», թաղային հեղինակություններին, «տասովչիկներին», գովազդային պաստառներին, քվեարկության ընթացքում ինչ-ինչ միջամտություններին, վարչական ռեսուրսների խայտառակ կիրառմանն ու շահագործմանը, հասկանալի է՝ հօգուտ փաշինյանական ՔՊ-ի և այլն, և այլն:

Հատկանշական է, որ նույնիսկ Դանիել Իոաննիսյանի ներկայացրած «Անկախ դիտորդը» մի ամբողջ շարք խախտումներ էր արձանագրել և հրապարակել: Դե, ինչպես ասում են, եթե անգամ «թավիշի» ակնհայտ շահառուներից Դանիել Իոաննիսյանն է ընտրախախտումների մասին բարձրաձայնում, ապա հաշիվներդ վերցրեք, թե իրականում ինչպիսի խայտառակ պատկեր է եղել: Չնայած նշված արտահերթ ընտրությունների «հյուսիսկորեական» երանգներին, Նիկոլ Փաշինյանը, սանմաքրման աշխատակից ձևանալուց ազատ ժամանակ, մի քանի տողով անդրադարձավ յուրայինների գրանցած «փառահեղ» արդյունքներին:

Ներողություն խնդրելով ընթերցողներից՝ չզլանանք ու նրա գրառումն այստեղ մեջբերենք ամբողջությամբ. «Սիսիան եւ Անի խոշորացված համայնքների ընտրողների վստահությունը պարտավորեցնող է և սիրելի: Ծառայում ենք Հայաստանի Հանրապետությանը և Կա՜ Ապագա»: Մի կողմ դնենք նախկին լրագրողի երեք տողանոց գրառման մեջ տեղ գտած կետադրական և այլ կոպիտ սխալները: Ավելի կարևոր է նկատել հետևյալը…

Ամենից առաջ՝ Սիսիան և Անի խոշորացված համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների այս արտահերթ ընտրություններին մասնակցել է գրանցված ընտրողների հազիվ կեսից ավելին: Սիսիանում, ի դեպ, կեսից էլ քիչ: Այսինքն, «ընտրողների վստահության» մասին Փաշինյանի նշումը, սիրելի լինի-չլինի, առնվազն փուչիկ է՝ ուռճացված: Կարող է խոսք լինել «քվեարկության մասնակիցների» վստահության մասին: Այն էլ նկատենք, որ ՏԻՄ ընտրություններում սովորաբար մասնակցությունն ավելի ակտիվ էր լինում: Երկրորդը՝ Սիսիանում և Անիում մարտի 26-ին ՏԻՄ արտահերթ ընտրություններ տեղի ունեցան այն պարզ պատճառով, որ կես տարի առաջ նույն համայնքներում նույն Փաշինյանի ՔՊ-ն պարտվել էր:

Բայց այդ ընթացքում կարողացան այնպես անել, որ տվյալ համայնքներում «նոր» կամ արտահերթ ընտրություններ անցկացվեն: Ամեն դեպքում, Սիսիանում և Անիում ոչ նիկոլականները կարող են համարել, որ «էժան պրծան», քանի որ այն համայնքներում, որտեղ Նիկոլ Փաշինյանը պարտվել է, անհապաղ կալանավորել է տվել հաղթող կուսակցությունները ներկայացնող համայնքապետի թեկնածուներին: Կարճ ասած, Սիսիանի ու Անիի դեպքում Նիկոլ Փաշինյանը գործել է «օրումեջ ընտրում ենք ՏԻՄ, մինչև որ ՔՊ-ն հաղթի» մարտավարությամբ: Դե, ինչո՞ւ միայն այս համայնքներում, էլի օրինակներ կան: Ու ոչ քիչ:

Պետք լինի, մի 1000 անգամ նոր ընտրություն կնշանակեն, մինչև բոլորի զահլեն գնա, իսկ ճամփեզրից քպացված որևէ տեղացի անցորդ նշանակվի համայնքապետ: Դե, իսկ հիմա եկեք պատկերացնենք, թե անցյալ տարվա սեպտեմբերից մինչև այս տարվա մարտի 26-ը Սիսիանում և Անիում ինչերով է զբաղվել կամ ինչերով կարող էր զբաղվել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը: Ամենից անմեղ բանը, ինչը հնարավոր է ենթադրել, վարչական ազդեցության լծակների լայնածավալ կիրառումն է: Երրորդ՝ «ծառայության» մասին: Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե՝ «ծառայում ենք ՀՀ-ին»:

Թե ինչպես են Նիկոլ Փաշինյանն ու նրա կուսակիցները, իշխանական տարբեր աթոռներին բազմած, «ծառայում Հայաստանի Հանրապետությանը», ակնհայտ է: Ակնհայտ է էլիտար շենքերում նրանց ձեռք բերած թանկարժեք բնակարանների փաստերից, ակնհայտ է նրանց ձեռք բերած շքեղ մեքենաներից, ակնհայտ է նրանց «բրենդային» հագուկապից, պլպլան դարձած թշերից, ինչպես նաև արդեն իրենց իսկ այլ «ծառայակիցների» կոռուպցիոն մեղադրանքներով կալանավորելուց: Նման «ծառաներ» ունեցող ժողովրդին անգամ թշնամիներ պետք չեն:

«Ծառաներն» այն օրը կգցեն, որ «ծառայատերերը» «հացին կակա կասեն»: Ապագայի մասին, որն, ըստ Փաշինյանի, դեռ՝ կա՛, այն էլ՝ մեծատառով Կա՛: Մարտի 26-ին ընտրությունների ալիքը Իշխանասար գյուղն էլ էր ընդգրկել: Գյուղում ամենից շատ քվե, ըստ հրապարակված արդյունքների, ստացել է Փաշինյանի ՔՊ-ն: Իշխանասար գյուղի բնակիչները անիծված «նախկինում», ասենք՝ մի 20 տարի առաջ, անարգել գնում էին մերձակա սարերը, իրենց կենդանիներին արոտներ էին տանում՝ առանց կես գրամ անհանգստության, թե ինչ-որ մեկը կարող էր իրենց վրա կրակ բացել, հովվին առևանգել կամ նման մեկ այլ բան:

Հիմա, իհարկե, Իշխանասարում շատ ավելի գոհ ու երջանիկ են, քանի որ Նիկոլ Փաշինյանի կառավարման 4-5 տարվա ընթացքում ու այդ կառավարման շնորհիվ վերջապես չեն կարող ազատ շրջել մոտակա սարերի լանջերին, չեն կարող իրենց նախիրն ու հոտը անվտանգ տանել արոտ, անգամ դաշտից իրենց գյուղտեխնիկան չեն կարող տեղաշարժել: Ու դա Իշխանասարում շատ բարձր են գնահատում, դրա համար էլ… Փաշինյանի ՔՊ-ին են «ձայն տալիս»: Հա, իսկ չեն կարող, որովհետև Նիկոլ Փաշինյանի «ապագան» թշնամական զորքի ու թշնամու տեսքով եկել ու թառել է Իշխանասար գյուղի մերձակա բարձունքներին, ու մեկ-մեկ էլ կրակում է...

ՄԵՍՐՈՊ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial Literacy