Yerevan, 10.June.2026,
00
:
00
BREAKING


Սողացող տնտեսությունը, օրավուր խորացող աղքատությունը՝ իշխանավորների բարգավաճման ֆոնին. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանում այնպիսի տնտեսական միջավայր է, որտեղ ամեն օր տնտեսագիտական դասական կանոններից դուրս երևույթներ կարող են տեղի ունենալ ու տեղի են ունենում։ Օրինակ՝ այդ երևույթներից մեկն այն է, որ արդեն մեկ տարի է, ինչ դոլարի փոխարժեքը դրամի նկատմամբ նվազում է, բայց ներկրվող ապրանքները դրա արդյունքում այդպես էլ չեն էժանանում։ Մյուս կողմից՝ գնաճի անընդհատ, հետևողական աճող տեմպերը մեծ բեռ են ստեղծում սպառողների ուսերին, որոնց եկամուտների ավելացումը չնչին է (մեծամասամբ՝ զրոյական) գրանցվող թանկացումների համեմատությամբ։ Հայաստանում ընդունված պրակտիկա է նաև չարդարացված, սուբյեկտիվ, արհեստական գնաճը, որի արդյունքում իշխանությունների գիտությամբ ներկրողներն ահռելի կապիտալ են դիզում։

Դոլարի արժեզրկման արդյունքում նաև արտահանումն է տուժում, քանի որ հայկական ապրանքներն ու ծառայությունները դրսում կորցնում են իրենց մրցունակությունը։ Դրա համար էլ հայ արտահանողները պահանջում են միջոցներ ձեռնարկել դոլարի՝ տրամաբանության մեջ չտեղավորվող արժեզրկման և, ընդհանրապես, փոխարժեքների՝ օրերի կտրվածքով «հանելուկային» տատանումների դեմ։ Քանի որ ՀՀ-ից արտահանման հիմնական ուղղությունը ՌԴ-ն է, ապա նավթի գներով պայմանավորված՝ ռուբլու փոխարժեքի նվազումը ևս ազդում է արտահանողների շահույթի չափաբաժնի վրա։ Բայց այդպես էլ իշխանությունների կողմից թիրախային ծրագրեր չեն իրագործվում արտահանումը խթանելու և արտահանողների համար արտոնյալ պայմաններ ու դաշտ ստեղծելու համար։

Մյուս կողմից էլ՝ քայլեր չեն իրագործվում գյուղատնտեսությունը խթանելու ուղղությամբ մանավանդ այն պարագայում, երբ արդեն բացվել է գյուղատնտեսական աշխատանքների սեզոնը։ Իսկ այս ոլորտը շատ կարևոր է, քանի որ մի կողմից՝ դրա «կառուցվածքում» առանցքային մասնաբաժին են կազմում գյուղատնտեսական մթերքները, մյուս կողմից էլ՝ այն զբաղվածության մեծ մակարդակ է ապահովում։ Բայց ՀՀ իշխանությունները «քնից զարթնում են» միայն այն ժամանակ, երբ արդեն գյուղացիներն ու ֆերմերները սկսում են իրենց բողոքի ձայնը բարձրացնել։ Այս անուշադրության պատճառով է, որ գյուղոլորտը տարեցտարի հետևողական անկում է գրանցում։ Վերջերս Շիրակ գյուղի գյուղատնտեսները դժգոհում էին, որ կառավարությունը դադարեցրել է գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման ծրագիրը։

Շուտով նրանց կմիանան գյուղոլորտում ներգրավված այլ ներկայացուցիչներ՝ բարձրացնելով տարբեր հարցեր։ Մյուս կողմից էլ՝ բացի փիառից, որևէ լուրջ քայլ չկա ՀՀ ընդհանուր տնտեսական ներուժին զարկ տալու ուղղությամբ։ Իշխանությունները հայտարարում են միայն սահմանների բացման օգուտների (իրականում՝ շատ կասկածելի) մասին, սակայն չեն նշում առկա և սպասվող աշխարհաքաղաքական ռիսկերի մասին։

Օրինակ՝ հիմա աշխարհաքաղաքական տեղաշարժերով ու ռուսների ներհոսքով պայմանավորված՝ գումարներ են ներհոսում Հայաստան, ու ապրանքների ու ծառայությունների մեծաքանակ սպառման արդյունքում տնտեսական աճ է արձանագրվում, սակայն նույն աշխարհաքաղաքական գործընթացներով պայմանավորված՝ Հայաստանից ինչ-որ մի պահի կարող է կապիտալի ահռելի արտահոսք սկսվել։ Այս հանգամանքը ևս պետք է հաշվի առնել, ստեղծել տնտեսական անվտանգության բարձիկներ ու հիմնական խաղադրույքը կատարել ոչ թե արտաքին գործոնների, այլ ներքին ներուժի վրա։

Սակայն ոչ մի քայլ չի արվում: Հնարավոր է՝ իշխանություններն անձնական շահ չունեն ՀՀ տնտեսական ներուժն ամրապնդելու հարցում, այլ հարց է անձնական ֆինանսական ու տնտեսական հնարավորությունների ավելացումը։ Այնտեղ, որտեղ կա այդ նեղ շահը, նրանք շատ ակտիվ են ու հետևողական: Դրա համար էլ մինչ տնտեսությունը սողալով է զարգանում, մինչ աղքատությունը օրավուր խորանում է, իշխանականները սրընթաց արագությամբ հարստանում են ու բարգավաճում։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial Literacy