Yerevan, 02.July.2026,
00
:
00
BREAKING


«Մեր ամենաթանկին ենք կորցրել, բայց ուժ է տալիս այն, որ իր բոլոր զինվորները եկել ու իրենց ծնողներին են հասել». հրամանատար Արմեն Գրիգորյանն անմահացել է Ջրականում․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

 «Երբեք որդուս որպես հերոս չեմ ներկայացնում, որովհետև ցանկացած մարդ կարող է հերոս դառնալ, իսկ գիտնական դառնալու համար մի ամբողջ կյանք է պետք: Արմենի գերնպատակը դա էր: 28 տարեկանում մագիստրատուրա ընդունվեց՝ իրավագիտության բաժին, լինելով տնտեսագետ, հրաշալի տիրապետելով լեզուներին: Անգլերենը գերազանց գիտեր, սիրում էր այդ լեզուն, հատկապես քերականությունը»,-ասում է Արմենի մայրիկը՝ տիկին Մարգարիտան:

Արմենի մասին զրույցն այսպես ենք սկսում: Ծնունդով Սիսիան քաղաքից է: 1999-2009 թթ. սովորել և գերազանց առաջադիմությամբ ավարտել է Սիսիանի թիվ 5 միջնակարգ դպրոցը: 2009-2014 թթ. սովորել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տնտեսագիտության բաժնում, համալսարանը ևս ավարտել է գերազանց առաջադիմությամբ: Մայրիկն ասում է՝ այս մասին փաստող ցանկացած փաստաթուղթ՝ գովասանագիր, շնորհակալագիր ու դիպլոմ, որպես կարևոր ու թանկ մասունք, պահպանում է:

«Ամեն անգամ գովասանագիր ստանալիս ասում էր՝ մամա՛, գո՞հ ես: Իր պատկերացմամբ, այդ թուղթն ինձ էր պետք, որ հիանայի իր արդյունքներով: Իսկ նա թղթի համար չէր սովորում, այլ գիտելիքի: Երբ մանկապարտեզ էր հաճախում, դաստիարակներն ասում էին՝ քո երեխան տաղանդ է, զարմանում էի՝ տառերն անգամ չգիտի, ի՞նչ տաղանդ: Հակադարձում էին՝ մեր կյանքի փորձը դա է ապացուցում: Երբ բանաստեղծություն էին հանձնարարում, անմիջապես անգիր էր սովորում, ընդունակ երեխա էր, իրեն սովորաբար մեկից ավելի հանձնարարություն էին տալիս»,-որդու մանկության տարիներն է վերհիշում մայրիկը:

Ասում է՝ Արմենը շատ համեստ էր, հանդուրժող, անգամ փոքր տարիքում՝ պատասխանատվության մեծ զգացումով: «Չէր սիրում դրսում հաճախ խաղալ, իր հանգստությունը տանն էր գտնում, իր գրքերի մեջ: Սպորտի էր հաճախում, միշտ ձգտում էր իր ժամանակը խելացի ձևով անցկացնել: Սիրողական մակարդակով զբաղվում էր տարբեր սպորտաձևերով, որպեսզի առողջ մարմին ևս ունենա: Շախմատի է հաճախել, առաջնության մեդալակիր է, վոլեյբոլի առաջնությունից բրոնզե մեդալ ու պատվոգիր ունի»: Արմենի դեպքում միաձուլված էին իր բնածին տաղանդը, գեները, աշխատասիրությունը, դրանք մեկ ամբողջություն էին դարձել:

«Ու հիմա վառվում եմ, երբ մտածում եմ, թե մասնագիտական ինչ հաջողություններ կարող էր արդեն ունենալ նա... Արմենի հայրը լավ մաթեմատիկոս է: Ճիշտ է, որ շատ բաներ նաև գեներով են փոխանցվում: Մաթեմատիկական ցանկացած խնդիր հեշտությամբ լուծում էր: Երբ բակի երեխաները գալիս և խնդրում էին օգնել խնդիրները լուծելու հարցում, արագարագ լուծում էր, դեռ մի բան էլ զարմանում, թե ինչպես չեն կարողացել այդ առաջադրանքներն անել: Այնքան հեշտ էր ամեն ինչ բացատրում երեխաներին, որ նրանց անգամ թվում էր, թե հենց իրենք լուծեցին խնդիրը: Բարի էր, կամեցող, սիրում էր երեխաներին: Հիշում եմ՝ ութերորդ դասարանում ջոկատավար էր, երեխաների հետ Ջերմուկ էին գնացել: Ճիշտ է պնդումը, որ եթե մարդը դրական հատկանիշներով է օժտված, բոլոր բնագավառներում դրսևորում է դրանք»:

2014 թ.-ին Արմեն Գրիգորյանն ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, ավարտելուց հետո ծառայության է անցել Ջրականի զորամասում: 2016 թ.-ին, որպես Ջրականի զորամասի հրետանային դասակի հրամանատար, մասնակցել է Ապրիլ յան պատերազմին: 2018 թ.-ին տեղափոխվել է Սիսիանի զորամաս, զուգահեռ սովորել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում: Տիկին Մարգարիտայի խոսքով, Արմենն իր ապագան, մասնագիտության առումով, կապում էր տնտեսագիտության հետ. «Պրակտիկա էր անցել բանկերից մեկում, այնտեղ բավականին տպավորված էին իր մասնագիտական ունակություններով, պատասխանատվության զգացումով: Այսօր Արմենը և բազմաթիվ տղաներ իրենց տեղը պիտի գտնեին գիտության մեջ, հսկայական անելիք ունեին մեր պետության համար կարևորագույն տարբեր ոլորտներում»:

2020 թ. սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը: Հենց հաջորդ օրը ավագ լեյտենանտ Արմեն Գրիգորյանն ու իր մարտկոցը մեկնում են Արցախ: Մայրիկն ասում է՝ որդու պայմանագրի ժամկետը լրացել էր պաշտպանության նախարարության հետ, բայց Արմենն իր տեսակով այնպիսին էր, որ չէր կարող չգնալ Արցախ: «Ջրականի ամենաթեժ մարտերի ժամանակ հենց ինքն է ստանձնել բարդ առաջադրանքի կատարումը: Սրանք մեր խոսքերը չեն, իր հետ կողք կողքի պայքարած տղաներն են այս մասին պատմում: Տեսանյութեր ևս կան, թե ինչպես է պրոֆեսիոնալ ձևով մարտ ղեկավարում, ինչպես է թշնամական շարասյուններ ոչնչացնում: Նրա զինվորը՝ ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանն է պատմել. «Մեր մարտկոցը 17 հոգուց էր բաղկացած, և երևի բացառիկ երևույթ է, որ բոլորս ողջ ենք մնացել, միայն մեկ վիրավոր ենք ունեցել, սակայն ամենամեծ կորուստն ենք կրել՝ զոհվել է մեր հրամանատարը, ում բոլորս հիշելու ենք կարոտով, հպարտությամբ, ափսոսանքով ու երախտագիտությամբ»»:

2020 թ. հոկտեմբերի 14-ի գիշերը, չցանկանալով վտանգի ենթարկել իր զինվորների կյանքը, իմանալով, որ բեռնատարներն անօդաչուների նշանառության տակ են, ինքն է մոտենում զինամթերք բերած բեռնատարին՝ զինամթերք ընտրելու: Թշնամու անօդաչուի հարվածից ռազմամթերքով բեռնված մեքենան պայթում է, իսկ Արմենը՝ զոհվում: «Արմենը մեզ հետ անընդհատ կապի մեջ էր: Հոկտեմբերի 13-ին ժամը 5-ին մեզ հետ խոսել էր, գիշերը 12-ին եղբոր հետ էր զրուցում: Հոկտեմբերի 14-ին զանգերին չէր պատասխանում: Եղբայրը զանգահարել էր Սիսիան՝ որևէ տեղեկություն իմանալու: Սկզբում ասում էին՝ ընդմիջման է, հեռու է, հարմար չէ, բայց տղաս ասում է՝ հնարավոր չէ, ժամը հինգն է, Արմենը չի զանգել, այդ ժամանակ ասում են, որ Արմենին անօդաչուն հարվածել է:

Հոկտեմբերի 15ին թուրքերը գրավեցին Ջրականը, շատ թեժ մարտեր էին, Արմենին դուրս բերել չէին կարողացել: Նրանց նաև ասել էին, որ իրենց հրամանատարին դուրս բերելու համար այլ խումբ է գնալու այդ հատված, բայց չէին գնացել: Իմ մայրական սիրտը զգում էր, որ որդիս դեռ այնտեղ է: Մեզ, սակայն, ասում էին, որ Արմենի մարմինը դուրս են բերել Ջրականից: Սկսեցինք մեր փնտրտուքները, եղանք բոլոր դիահերձարաններում, հիվանդանոցներում: Դեկտեմբերին արդեն Կարմիր խաչը, պայմանավորվածությունների համաձայն, դուրս էր բերում տղաների մարմինները, նաև Արմենինը: Դեկտեմբերի 22-ին նրան հուղարկավորեցինք Եռաբլուրում»: Արմեն Գրիգորյանը հետմահու արժանացել է միայն «Մարտական գործողությունների մասնակցի» մեդալի, մայրիկը տարակուսում է՝ ինչ սկզբունքով է որդին այս մեդալին արժանացել, նա նաև Քառօրյայի մասնակից է, համապատասխան նշումը կա զինգրքույկում:

«Որևէ տեղ չենք դիմել այս առիթով: Մեր ամենաթանկին ենք կորցրել, ցավալի է, որ մեր պետությունը և համապատասխան գերատեսչությունն ըստ արժանվույն չեն գնահատում զինվորին»: Արմենը տիկին Մարգարիտայի երկու որդիներից կրտսերն է: Ամուսնացած չէր: «Մեծ տղաս ամուսնացած է, երկու տղա ունի: Մինչև Արմենի զոհվելն ունեինք Նարեկ, իսկ նրա զոհվելուց հետո ունենք Արմենչիկ: Կարելի է ասել, որ Արմենից հետո կյանքը կանգնել է, բայց ուժ է տալիս այն, որ իր բոլոր զինվորները եկել ու իրենց ծնողներին են հասել, ճիշտ է, իր արյան գնով: Նրանք հաճախ են իրենց հրամանատարի մոտ Եռաբլուր գնում, և հենց իրենք են ասում՝ իր կյանքի գնով մեր կյանքը փրկեց»:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League Champion