Խոշոր ու ողբերգական ավտովթար` Շիրակի մարզում. կա 2 զոհ, 1 վիրավոր
SOCIETYՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Քիչ առաջ խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։
Ժամը 23։30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Հայուհու հրապարակում` Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի հարևանությամբ, բախվել են Mercedes և Opel մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի «ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, ապա օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության Գյումրու հրշեջ-փրկարարները։
Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կյուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել ու հերթապահություն են իրականացրել Շիրակի մարզի գումարտակի պարեկներ Վարդան Հովհաննիսյանն ու Տիգրան Ղազարյանը։
Բախման հետևանքով Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե էլեկտրասյանը` վերածվելով մետաղե ջարդոնի։ Opel-ի վրայից գազաբալոնը պոկվել ու շպրտվել է։
Մինչ դեպքի վայրում աշխատում էին Հայաստանի Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները, «Գյումրի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել Ոստիկանության Կումայրիի բաժին, որ վիրավորներից 2-ը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, գիտակցության չգալով, մահացել են։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորի ինքնությունը։
1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
4
On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian champion
5
Unibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders



