Yerevan, 05.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ի՞նչ կապ ունի նուշը սալորի հետ․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Երբեմն կարելի է հանդիպել աղանդերի կամ, ասենք, ջեմի բաղադրատոմսերի, որոնց մեջ պետք է ավելացնել սերմերի, կորիզների տապակած միջուկներ: Դրանց համը նման է շատերի սիրելի ընկուզեղենի՝ նուշի համին: Եվ դա այն պատճառով, որ դրանք բուսաբանական հարազատներ են. նուշը, ըստ էության, ընկույզների դասին չի պատկանում. կենսաբանության տեսակետից այն սալորազգիների ընտանիքի ծառի կորիզի միջուկ է: Նուշի հայրենիքը Կենտրոնական Ասիան և Չինաստանն են, որոնք Մետաքսի ճանապարհի շնորհիվ տարածել են այդ անուշահոտ կորիզները ամբողջ Միջերկրական ծովով՝ հաստատապես արդեն մ.թ.ա. 2-րդ դարից: Նշենին Հռոմում աճեցվել է որպես մշակովի բույս: Դրա պատճառն այն է, որ տապակած նուշը շատ օգտակար էր ճանապարհորդող զինվորների և հասարակ մարդկանց համար:

Նուշը երկար ժամանակ է պահվում, այն սննդարար և համեղ է, ընդ որում՝ հատկապես նախապես տապակելուց հետո: Նուշի հետ համեղ է չրեր և այլ սերմեր ուտելը: Ներկայում էլ նուշը «չարազեղենի» ու շատ աղանդերների անբաժան մասն է և շատ սիրված է թե՛ մեծերի, թե՛ երեխաների կողմից: Շատ երկրներում կան տխուր և ռոմանտիկ լեգենդներ համեղ կորիզամիջուկով այդ փշոտ ծառի մասին: Ամենահուզիչներն, իհարկե, հունականներն են: Ըստ մի վարկածի, քաղցր նուշը հայտնվել է Աթենքի արքա Դեմոֆոնի որդու և Թրակիացի թագավոր Ֆիլլիդայի դստեր սիրո շնորհիվ: Տրոյական պատերազմից հետո Ֆիլլիդան սպասել է իր սիրեցյալին և հաճախ է գնացել ծովափ՝ ցանկանալով տեսնել իր սիրելիի նավը: Սակայն նավի հատակի թերության պատճառով նրա ելքը դեպի ծով հետաձգվել է:

Այդ ընթացքում Ֆիլլիդան մահացել է վշտից, և աստվածները նրան դարձրել են նշենի։ Այդ ծառի վրա տերևներն ու ծաղիկները չեն ծաղկել մինչև այն օրը, երբ Դեմոֆոնը վերջապես վերադարձել և կարոտով գրկել է ծառի բունը: Պակաս տխուր չէ դառը նուշի պատմությունը: Միդաս թագավորի դուստրը իմացել է իր սիրելի ամուսնու մահվան մասին և դաշույնով խոցել է իր սիրտը՝ վերածվելով նշենու: Վարդագույն կամ սպիտակ ծաղիկներով ծաղկած նշենին գարնանային այնպիսի գեղեցիկ տեսարան է և հաճելի է աչքին այնքան, որքան և համեղ է այդ ծառի պտուղը: Իհարկե, խոսքը քաղցր նշի մասին է. դառը նուշն ավելի շատ օգտագործվում է որպես դեղամիջոց, և մարդը չի կարող այն ուտել մեծ քանակությամբ՝ նրա մեջ առկա եթերայուղերի և ցիանիդների պատճառով: Բանն այն է, որ ցիանիդի մեծ քանակը մահացու է մարդու համար:

Արտաքին տեսքով այս երկու տեսակի կորիզները հեշտ չէ տարբերակել, բայց հոտով հեշտ է որոշել՝ դառը նուշի բույրը շատ ավելի ուժեղ է: Քաղցր նուշը լայնորեն օգտագործվում է խոհարարության մեջ: Բացի պատրաստի բաղադրամասերին ավելացվելուց, այն հիմք է ծառայում նուրբ թխվածքների համար: Նուշի ալ յուրը գործնականում չի պարունակում ածխաջրեր և կարող է օգտագործվել դիետիկ սննդի համար: Ներկայում նուշ արտադրողների շարքում են Միջերկրածովյան երկրները, Չինաստանը, Միացյալ Նահանգները (Կալիֆորնիա), Կենտրոնական Ասիան, Արևմտյան Տյան Շանը, Ղրիմը և Կովկասը։ Իսկ Տաջիկստանի Կանիբադ քաղաքը նույնիսկ անվանում են «նուշի քաղաք»:

Հայտնի է նշենու 40 տեսակ, որոնք տարածված են Առաջավոր, Միջին և Հարավարևել յան Ասիայում, Հյուսիսային Ամերիկայի հարավ-արևմուտքում և Կենտրոնական Ամերիկայի հյուսիս-արևմուտքում: Նուշի վայրի տեսակներ են աճում Միջին Ասիայի, Անդրկովկասի չոր լեռնային և տափաստանային շրջաններում: Հայաստանում նուշ մշակվում է Նոյեմբերյանի տարածաշրջանում:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ameriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders IDBank and Henley & Partners Successfully Held the “Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking” Event in YerevanMoody's upgrades long-term deposit ratings of Unibank to B1, outlook stableKapan International Music Festival to Take Place Third Time, Welcomes World-Class Artists and Debuts in Armenia Ucom Launches Special Promotion for Armenian Football Fans Ahead of FIFA Club World Cup 2025Idram is now available on TemuConverse Bank Partners with IFC to Boost Trade Finance Capabilities Side by Side: IDBank Launches New Program for women forcibly displaced from ArtsakhWatch Euromedia 24 TV’s 24-hour broadcast on Ucom channel 289 and OVIO (Rostelecom) channel 46How to Enjoy Summer to the FullestUcom Launches 5G Network in Yerevan, Introducing Armenia’s Largest 5G Coverage