Yerevan, 25.September.2026,
00
:
00
BREAKING


Նիկոլ Փաշինյանի կառավարությունը միտումնավոր երկիրը տանում է քաղաքական փակուղի․ «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է

riafan.ru–ն «Հայաստանը կանգնած է տարածքները կորցնելու շեմին» վերնագրով հոդվածում գրում է, թե վերջերս հայտնի դարձավ, որ պաշտոնական Երևանը պաշտոնանկ է արել Հայաստանի և Ռուսաստանի զորքերի միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանին։ Ռազմական լրագրող, փորձագետ Յուրի Կոտենոկի կարծիքով, դա ևս մեկ քայլ է Մոսկվայի և Երևանի միջև հարաբերությունների ապակայունացման ուղղությամբ։ Հիշեցնենք, որ Տիգրան Փարվանյանը հայռուսական զորքերի միացյալ խմբավորումը գլխավորել է 2018 թվականի փետրվարին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով։ Մինչ այդ նշանակումը նա առաջին բանակային կորպուսի հրամանատարն էր։

2020 թվականին հայ-ադրբեջանական հակամարտությունից հետո Բաքուն, Երևանը և Մոսկվան պայմանագիր են ստորագրել, ըստ որի, ռուս խաղաղապահները մտել են հակամարտության գոտի։ Նրանք պարտավորվել են ապահովել մարդկանց և ապրանքների անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով, որը Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհն է։ 2022 թվականի դեկտեմբերին, երբ ադրբեջանական զինուժը փակեց Լաչինի միջանցքը, Փաշինյանը մեղադրեց ռուս խաղաղապահներին իրենց պարտավորությունները չկատարելու մեջ։ Կրեմլից արձագանքեցին՝ ասելով, որ «Լեռնային Ղարաբաղում խաղաղապահներն անում են հնարավոր ամեն ինչ կարգ ու հանգստություն ապահովելու համար»։ Սակայն դրանից հետո էլ պաշտոնական Երևանը մի քանի ծայրահեղ ոչ բարեկամական քայլեր ու հայտարարություններ արեց Ռուսաստանի դեմ։

Ռազմական վերլուծաբան Յուրի Կոտենոկը riafan.ru-ի հետ զրույցում ասել է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը միտումնավոր երկիրը տանում է քաղաքական փակուղի, և դա մոտ ապագայում սպառնում է Հայաստանին շատ տխուր հետևանքներով։ «Այդ սադրիչ հայտարարություններն ու գործողությունները, որոնք մենք տեսնում ենք մեր անդրկովկասյան եզրում՝ Երևանում, վկայում են այն մասին, որ Հայաստանը դեռ դուրս չի եկել համակարգային քաղաքական ճգնաժամից։ Այդ ճգնաժամը հրահրվում է Փաշինյանի կառավարության գործողություններով, Ղարաբաղն այժմ շրջափակման մեջ է, ռուս խաղաղապահների հասցեին անհասկանալի մեղադրանքներ են հնչում։ Բուն Երևանում արդեն գրեթե բարձրաձայն են խոսում «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» որոշակի ճանաչման մասին։

Միևնույն ժամանակ, ոչ ոք ուշադրություն չի դարձնում Ղարաբաղի այն բնակիչների կարծիքին, ովքեր հայտարարել են տարածաշրջանի անկախության իրենց ցանկության մասին և չեն ցանկանում անցնել Բաքվի տիրապետության տակ»,- ասել է վերլուծաբանը։ Ինչ վերաբերում է Փարվանյանին համատեղ խմբի հրամանատարի պաշտոնից ազատելուն, ապա դա նույնպես Հայաստանի իշխանության ընդհանուր միտումների մեջ է, շարունակել է նա։ «Փաշինյանը ևս մեկ անգամ լրջորեն քննադատեց ՀԱՊԿ-ին՝ որպես Հայաստանի անվտանգության պաշտպանության «անկատար գործիք»։ Հասկանալի է, որ Փաշինյանն ինքը կցանկանար հնարավորինս հեռու մնալ այս կազմակերպությունից, իզուր չէ, որ վերջերս Հայաստանը նաև հրաժարվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնի քվոտայից։ Սրանք բոլորը նույն շղթայի օղակներն են։ Հայաստանն այսօր Թուրքիայի և Ադրբեջանի թշնամական դաշինքի «պայտի տակ» է, երրորդ կողմում ամբողջովին արևմտամետ, ծայրահեղ անկայուն Վրաստանն է։

Այս իրավիճակում Հայաստանը կանգնած է իր անկախության, իր տարածքային ինքնիշխանության կորստի մեծ վտանգի առաջ։ Ի վերջո, Թուրքիայի համար մեծ դժվարություն չի ներկայացնում ցանկացած պահի կտրել Սյունիքի միջանցքը և երկրի մի մասը։ Նման կերպ Անկարան անմիջականորեն մուտք կունենա Կասպից ծովի ռեսուրսներին»,-ասել է Կոտենոկը։ Ըստ նրա, Երևանն այսօր հազիվ թե պատրաստ լինի իրադարձությունների նման զարգացմանը։ «Ո՞ւմ վրա է հույսը դնելու երկիրը հարձակման դեպքում, երբ ղարաբաղյան արշավից հետո երեք տարվա ընթացքում ընդհանրապես ոչինչ չի արվել բանակի արդիականացման համար: Փաստացի վտանգելով մոտ ապագայում կորցնել իր տարածքների մի մասը՝ Հայաստանը հայտնվել է ծանր վիճակում։ Գրավման սպառնալիքի տակ է նաև «Հայաստանի սիրտը»՝ Սևանա լիճը։ Բայց այս բոլոր հարցերի պատասխանները Երևանում ոչ ոք չի փնտրում։

Թվում է, թե ինչ-որ մշուշ է տիրում այդ երկրի վրա, և երկիրը հայտնվել է լիակատար քաղաքական փակուղու մեջ։ Միևնույն ժամանակ, աշխարհասփյուռ հայկական հսկայական համայնքները որևէ կերպ չեն կարող ազդել իրավիճակի վրա։ Իսկ Երևանի բոլոր հույսերը, չգիտես ինչու, կապված են Արևմուտքի հետ։ Բայց, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, Ռուսաստանի պատմական տարածքներում ոչ ոք չի օգնի ո՛չ հայերին, ո՛չ էլ որևէ այլ ժողովրդի»,- ասել է Կոտենոկը։ Ժամանակին Հայաստանին օգնել է միայն Ռուսաստանը, որը, ի թիվս այլ բաների, ավելի քան մեկ դար առաջ փրկել է հայ ժողովրդին թուրքական ցեղասպանությունից (թե ինչպես է օգնել, որ 1,5 միլիոն հայ ցեղասպանվել է, մնում է նման բանախոսների խղճին-«Փաստ»), հիշեցրել է նա։ «Արևմուտքը և ագրեսիվ հարևան երկրները պատրաստ են օգտվել այն փաստից, որ Ռուսաստանը հիմա շատ բարդ ռազմական արշավ է իրականացնում Ուկրաինայում։

Եվ հակառակորդի խնդիրն է Ռուսաստանի Դաշնության ազդեցության գոտում միանգամից մի քանի «թեժ» հակամարտություն կազմակերպել: Մեր երկիրն ի վիճակի չի լինի արագ արձագանքել նման սպառնալիքներին։ Հետևաբար, Հայաստանում Արևմուտքի նպատակն է աստիճանաբար իրավիճակը հասցնել ամբողջական փակուղու, որին կարող է հետևել արյունալի հանգուցալուծումը։ Մեր աշխարհաքաղաքական հակառակորդները ձգտում են մասնատել մեր երկրները, և գերադասելի է ընդմիշտ: Դա ուժային այն կենտրոնների երազանքն է, որոնք գտնվում են ինչպես օվկիանոսից այն կողմ, այնպես էլ Արևմտյան Եվրոպայում»,- եզրափակել է քաղաքագետ Կոտենոկը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game