Yerevan, 25.September.2026,
00
:
00
BREAKING


Նախկին գործարար պաշտոնյաների բիզնեսները՝ մինչ հեղափոխությունը և այսօր. Լևոն Ալթունյան

POLITICS

Ցանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա

Թեև ՀՀ իշխանությունները պարբերաբար մեղադրում են իրենց նախորդներին կոռուպցիայի, թալանի և մնացյալ՝ հնարավոր և անհնարին մեղքերի մեջ, դա, այնուամենայնիվ, չի խանգարում կառավարությանը միլիոնների հասնող հարկային արտոնություններ տրամադրել նախկին պաշտոնյաների հետ փոխկապակցված ընկերություններին։ Հեղափոխությունից ուղիղ չորս տարի անց հետ հայացք գցելով այն արտոնություններին, որոնք այս տարիների ընթացքում բաժանել է Փաշինյանի կառավարությունը` պարզ է դառնում մի օրինաչափություն` դրանցից ամենախոշորները բաժին են հասել հենց նախկին պաշտոնյաների հետ փոխկապակցված ընկերություններին։

Դիցուք՝ Հայաստանում ապահովագրության ոլորտը եղել և մնում է թերևս ամենաեկամտաբերներից մեկը, հիմնական խաղացողներն էլ շուկայում շարունակում են մնալ նույնը: Ընդ որում, թեև ապահովագրական ընկերությունների մեծ մասը պատկանում են նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին, նոր իշխանություններին դա որևէ կերպ չի խոչընդոտում՝ վերջիններիս հետ ակտիվորեն համագործակցել և նույնիսկ առաջ մղել դրանցից մի քանիսի բիզնեսը: Օրինակ՝ ապահովագրական ընկերություններից «Ինգո Արմենիա»-ն մշտապես կապվել է առողջապահության նախկին նախարար Լևոն Ալթունյանի հետ, նրան է պատկանել և պատկանում այս ընկերության բաժնետոմսերի 25 տոկոսը:

Բնապահպանության նախարարությունը գնումը կատարել է «Ինգո Արմենիա»-ից՝ վճարելով 839,000 ՀՀ դրամ։

ԱԱԾ-ն շարժիչներով փոխադրամիջոցների ապահովագրման ծառայություններ է գնել«Ինգո Արմենիա»-ից՝ վճարելով 18,836,000 ՀՀ դրամ:

ՀՀ սահմանադրական դատարանը մեկ անձից գնման ընթացակարգով մեքենաների ապահովագրության ծառայություններ է ձեռք բերել վերը նշված ՍՊԸ-ից՝ վճարելով 580 հազար դրամ:

Լոռու մարզպետարանը կրկին մեկ անձից գնման ընթացակարգով 684 հազար դրամի ապահովագրական ծառայություններ է ձեռք բերել Ալթունյանի ընկերությունից։

Ամենաուշագրավը թերևս այն է, որ առողջապահության նախարարությունն է նախորդ տարի  «Ինգո Արմենիա»-ից պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ ձեռք բերել՝ վճարելով 1 140 212 831 դրամ։

Միայն այս տարվա սկզբից «Ինգո Արմենիա»-ի հետ պետական մարմինները 8 պայմանագիր են կնքել, ընդհանուր արժեքը՝ 5 մլն 246 հազար դրամ։ 2016-2018 թվականների ընթացքում տվյալ ընկերությունը մեկ անձից գնման ընթացակարգով պայմանագրեր է կնքել պետական մարմինների հետ՝ ընդհանուր առմամբ 114 միլիոն դրամի չափով:

ՀՀ Առողջապահության նախկին նախարար Լեւոն Ալթունյանին է պատկանում նաև «Վարդանանց» բժշկական կենտրոնը, որը հեղափոխությունից անմիջապես հետո  հայտնվել էր ոլորտի պատասխանատուների ուշադրության կենտրոնում։ Առողջապահության նախկին  նախարար Արսեն Թորոսյանն ու Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը ստուգումներ էին իրականացնել ԲԿ-ում։ Խնդիրն այն է, որ Ալթունյանը նախարար աշխատած տարիներին պետպատվերի իրականացման գործընթացը հիմնականում ուղղել է իրեն պատկանող ԲԿ-ին։ Այլ կերպ ասած՝ պետությունը նախարարությանը գումար է հատկացրել, որոնք Ալթունյանը «օրենքի շրջանակներում» ուղղել է իրեն պատկանող բուժհաստատությանը։ Սակայն, ուսումնասիրությունները ոչինչ, իհարկե, վեր չհանեցին, իսկ արդեն 2020 թվականին նախարարությունը ԲԿ-ից մեկ անձից գնման ընթացակարգով 68 միլիոն դրամի հիվանդանոցային ծառայություն էր ձեռք բերում:

Նախորդ տարի ևս առողջապահության նախարարությունը՝ առանց մրցույթի, մեկ անձից գնման ընթացակարգով, շուրջ 170 միլիոն դրամի ամբուլատոր-բժշկական ծառայությունների գնման պայմանագիր է կնքել Վարդանանց ԲԿ-ի հետ։

Իսկ ինչ իրավիճակ էր այն ժամանակ, երբ նախարարության ղեկին էր ինքը՝ Ալթունյանը: 2016-ին աղկմոտ սկանդալ էր ծագել՝ կապված պետպատվերների բաշխման հետ, բանն այն է, որ ամենամեծ պետպատվերը՝ 24 միլիոն դրամի չափով, նախարարը իջեցրել էր հենց իր ԲԿ-ին:

Հեղափոխությունից հետո Վարդանանց ԲԿ-ն ցուցանիշները ՝նախարարության կողմից իջեցված պետպատվերի մասով ոչնչով չեն զիջում մինչհեղափոխական շրջանի ցուցանիշներին, նույնիսկ՝ գերազանցում են:

Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game