Ռուսաստանի հայերի միությունը շարունակում է համագործակցությունը Գրողների միության հետ
SOCIETY«Արարատյան Ալյանս» մտքի կենտրոնի պատասխանատու Ավետ Ադոնցը Հայաստանի գրողների միության Նախագահ Էդվարդ Միլիտոնյանի հետ այսօր՝ մարտի 15-ին, քննարկել է Ռուսաստանի հայերի միության և Գրողների միության միջև հետագա համագործակցության ծրագրերը:
«Ռուսաստանի հայերի միության ներդրումն էական է հայ գրականության զարգացման գործում»,- նշել է Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը։ Հանդիպման շրջանակներում պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել երկար տարիների հարուստ պատմություն ունեցող համագործակցությունը՝ հայ գրողների դերի բարձրացման և հայ ժամանակակից գրականության զարգացման տեսլականով: Համատեղ միջոցառումների ցանկն ու ժամանակացույցը շուտով կներկայացվի գրականասեր հանրությանը։
Աղբյուրը՝ araratalliance.am
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



