Եթե ուզում եք հասկանալ, թե ինչպիսին է քաղաքականությունն առանց կանանց, ապա ձեռքով փակեք ձեր մի աչքը. Մանե Թանդիլյան
BLOG«Ժամանակակից առաջնորդություն. միտումներ և մարտահրավերներ» հանդիպումների շարքի շրջանակում Մանե Թանդիլյանն այցելել էր Հայաստանում ֆրանսիական համալսարան հանդիպելու ուսանողների հետ։
«Եթե ուզում եք հասկանալ, թե ինչպիսին է քաղաքականությունն առանց կանանց, ապա ձեռքով փակեք ձեր մի աչքը…այնպես, ինչպես տեսնում եք՝ ոչ լիարժեք ու թերի, նույն պատկերն էլ ունի քաղաքականությունն առանց կանանց։
Անարդարացիորեն, բայց քաղաքականությունը համարվում է տղամարդկանցը։ Ամբողջ աշխարհում երկրների կին ղեկավարները ընդամենը 6-7 % են կազմում։ Այսինքն, հազարավոր կարևոր որոշումներ կայացվում են «մեկ աչքով», դրանք կանանց երկարաժամկետ մտածողության, անվտանգության բնազդային հատկանիշներից զուրկ որոշումներ են, դրանք ռիսկի նկատմամբ ավելի զգուշավոր, ավելի հաշվենկատ ու ավելի խորը մտածող մարդկանց բացակայության պատճառով արված որոշումներ են։
Հիմա առավել քան երբևէ, պետք է մտածելու տեղիք տա, թե ինչպես անել, որ կանայք ավելի շատ ներգրավվեն կարևոր որոշումների կայացման գործընթացում»,- ասել է նա։
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



