Yerevan, 13.June.2026,
00
:
00
BREAKING


6 հայտնի հանճարներ, ովքեր այլասերված են եղել

LIFE

Գրեթե բոլոր մարդիկ, այսպես ասած, «կմախքներ ունեն պահարանում»՝ տարօրինակություններ կամ սովորություններ, որոնք չի կարելի ի ցույց դնել:  Հայտնի մարդիկ այս առումով բացառություն չեն. նրանք էլ են մարդ, չէ՞: Բայց իրենց գաղտնիքները նրանք պետք է շատ զգուշորեն կոծկեն: Սակայն բոլոր գաղտնիքները վաղ թե ուշ բացահայտվում են: Ներկայացնում ենք ձեր ուշադրությանը 6 հանճարների, որոնց սովորությունները ոչ միայն տարօրինակ էին, այլև դատապարտելի:

1. Մահաթմա Գանդին քնում էր մերկ կանանց (ինչպես նաև իր զարմուհու) հետ

6 известных гениев, которые были, в определённом смысле, извращенцами

Գանդին թերևս ժամանակակից պատմության ամենահայտնի կրոնական առաջնորդն է: Հենց նա էր կանգնած Հնդկաստանում քաղաքացիական իրավունքների պաշտպանության շարժման գլխին և ի վերջո հասավ իր երկրի ազատագրմանը Բրիտանական կայսրության գերակայության տակից: Իր երկրում Գանդիին սուրբ են համարում:

   
   
   
   

37 տարեկան հասակում Գանդին ամուրի մնալու խոստում տվեց: Սակայն դա չէր խանգարում նրան մինչև 1970թ. համոզել երիտասարդ կանանց մերկ քնել իր հետ: Գանդին պնդում էր, որ դա եղել էր իր երդման մի մասը, այդպես նա ստուգում էր իր բարեպաշտությունը և ինքնակառավարումը: Համաձայն Գանդիի աշրամի խիստ կանոններին` այդ կանայք չէին կարող քնել նույն անկողնում նույնիսկ իրենց ամուսինների հետ, բայց նրանք ոչ միայն ստիպված էին մերկ քնել Մահաթմայի հետ, այլև լողալ նրա հետ և պարել մերկապար:

Արյունակցական կապերը խոչընդոտ չէին: Մի անգամ դեպի Բենգալ ճանապարհորդության ժամանակ Գանդին իր հետ վերցրեց իր մեծ եղբոր 18 - ամյա աղջկան և հրամայեց նրան քնել իր հետ մերկ վիճակում: Պետք է նշել, որ Գանդին ոչ մի սեռական հարաբերությունների մեջ չի եղել այս կանանցից որևէ մեկի հետ, թեև փաստացիորեն այդ մասին ստույգ տեղեկություններ չկան:

 

2. Բենջամին Ֆրանկլինը նախընտրում էր տարեց կանանց

6 известных гениев, которые были, в определённом смысле, извращенцами

Բենջամին Ֆրանկլինը ոչ միայն Միացյալ Նահանգների հիմնադիրներից էր, այլ նաև արգասաբեր գյուտարար և անխոնջ նորարար:

Սակայն Ֆրանկլինը թույլ կողմեր ուներ: Մասնավորապես, նա առավել նախընտրում էր տարեց սիրուհիների, քան երիտասարդ կանանց: Իր ընկերոջ կնոջն ուղղված նամակում, ով նրանից երիտասարդ էր, Ֆրանկլինը գրում է, որ տարեց սիրուհիները յուրաքանչյուր տղամարդու համար լավագույն տարբերակն են, քանի որ իրենց տարիքի պատճառով նրանք պատրաստ են ամեն ինչի, որպեսզի բաց չթողնեն տղամարդուն: Բացի այդ` Ֆրանկլինը կարծում էր, որ նրանք ավելի զուսպ են զգացմունքներն արտահայտելու հարցում, և քիչ հավանական է, որ հղիանան:

 

3. Ուինսթոն Չերչիլը սիրում էր մերկ լինել

6 известных гениев, которые были, в определённом смысле, извращенцами

Սըր Ուինսթոն Չերչիլը Մեծ Բրիտանիայի վարչապետն էր: Նա հայտնի էր իր սրամտությամբ և նրանով, որ Նոբելյան մրցանակի դափնեկիր էր: Նաև հայտնի էր սիգարների և խմիչքի հանդեպ իր անսահման սիրով:

Չերչիլի ամենատարօրինակ հատկանիշն այն էր, որ նա շատ էր սիրում մերկ շրջել: Դեպքեր են եղել, երբ նա այդպիսի տեսքով դիմավորել է բարձրաստիճան պաշտոնյաների և արտասահմանյան հյուրերի: Մի անգամ նրան մերկ է տեսել Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը: Չերչիլն այդ պահին ասել է. «Ինչպես տեսնում եք, ես թաքցնելու ոչինչ չունեմ»:

Սպիտակ տուն կատարած այցելության ժամանակ նա ևս մեկ անգամ մերկ է ներկայացել: Չերչիլը մերկ շրջում էր սենյակով՝ ուշադրություն չդարձնելով սպասարկող անձնակազմին և այն փաստին, որ բոլոը փախցնում էին իրենց հայացքները:

 

4. Լորդ Բայրոնը ուներ հեշտոցի շրջանի մազերի հավաքածու

6 известных гениев, которые были, в определённом смысле, извращенцами

Լորդ Բայրոնը ռոմանտիզմի ամենահայտնի բանաստեղծներից էր: Հենց նա է հորինել Դոն Ժուանի կերպարը: Բայրոնի մահից հետո ողջ Անգլիան սգում էր:

Չնայած սրան` այս հայտնի բանաստեղծը մի շարք տարօրինակություններ ուներ: Օրինակ` նրա խելքը գնում էր սեքսի համար և զբաղվում էր դրանով բոլորի հետ անխտիր, ինչպես նաև իր խորթ քրոջ: Այն ժամանակներում ընդունված էր մազերի փունջ պահել` ի հիշատակ առաջին գիշերվա, և Բայրոնը նույնպես պահում էր իր սիրուհիների մազերը: Բայց փոխանակ վերցներ նրանց գլխի լոկոնները, ինչպես որ ընդունված էր, նա նախընտրում էր կտրել հեշտոցի շրջանի մազիկները և թաքցնել դրանք ծրարում: Ծրարները կուտակվում էին պահարանի մեջ, մի քանիսը նա ստորագրում էր, մյուսները` ոչ: Դրանք բոլորը մնացել էին պահարաններում, և նրա մահից 100 տարի անց, ըստ էության, նրա բոլոր իրերը պետք է թանգարաներում ի ցույց դրվեին, բայց դա տեղի ունեցավ նրա իրերի մեծամասնության հետ` բացի այդ ծրարներից, որոնք կախարդական կերպով անհետացան:

 

5. Բազմաթիվ հայտնիներ ոտնաթաթերը համարում են ֆետիշի առարկա

6 известных гениев, которые были, в определённом смысле, извращенцами

Այդպիսիների թվին է դասվում հայտնի ռեժիսոր Քվենտին Տարանտինոն: Եթե Դուք տեսել եք նրա ֆիլմերը, ապա նկատած կլինեք, թե ինչքան շատ են ցուցադրվում կանանց ոտքերը և հիմնականում ոտնաթաթերի գեղեցկությունը: Բայց այս դեպքը միակը չէ: Որոշ հանրահռչակ գրողներ ոտնաթաթերը համարում են ֆետիշի առարկա: Նրանց թվում էին Սքոթ Ֆիցջերալդը, Թոմաս Հարդին, Վիկտոր Հյուգոն, Յոհան Գյոթեն, Ալեքսանդր Պուշկինը և Ֆեոդոր Դոստոևսկին:
Գյոթեն, օրինակ, մինչև «Ֆաուստը» գրելը գտել էր Քրիստինա ֆոն Վուլպիս անունով մի կնոջ, ով ուներ նույն սեքսուալ հետաքրքրություններն, ինչ նա: Տեղեկություններ կան, որ նա ոտքի մատներով հպվում էր նրա առնանդամին, ինչի հետևանքով գրողը անհավանական սեքսուալ գրգռվածություն էր ապրում: Վիկտոր Հյուգոն մի ողջ տեսարան էր նվիրել ոտնաթաթերին «Փարիզի Աստվածամոր տաճարը» վեպում: 
Կանանց ոտքերի մասին հիշատակումներ կան Պուշկինի «Եվգենի Օնեգին» պոեմում, Դոստոևսկու «Ոճիր և պատիժ» վեպում:

 

6. Չարլի Չապլինը սեքս-օրգիաներ էր կազմակերպում, որոնց ժամանակ կանանց վրա տորթեր էր նետում

6 известных гениев, которые были, в определённом смысле, извращенцами

Չարլի Չապլինը բոլոր ժամանակների ամենաճանաչված կինոաստղերից մեկն է: Նրա մասնակցությամբ ֆիլմերը միաժամանակ և’ կտրուկ երգիծանք են պարունակում, և’ նացիստական ռեժիմի հանդեպ բողոք, և’ ուղղակի հրաշալի թեթև կոմեդիաներ են:

Բայց բացի հրաշալի դերասան լինելուց Չարլի Չապլինը տարված էր սեքսով: Նա ամեն ինչ անում էր, որպեսզի քներ առաջին իսկ պատահած կնոջ հետ և իր նպատակներին հասնելու համար օրգիաներ էր կազմակերպում Ռոսկո «Չաղլիկ» Արբակլի հետ, ում մի քանի անգամ մեղադրել են կանանց բռնաբարության մեջ` մահվան ելքով, բայց ոչ մի անգամ չեն դատել:

Չապլինը հանդիսանում է այսպես կոչված «բազմոց պրոդյուսերի սենյակում» լսումների հիմնադիրը, այլ կերպ ասած` դերի տրամադրում սեքսի դիմաց: Նա ստիպում էր իր մոտ եկած աղջիկներին մերկանալ և պառկել բազմոցի վրա ու դաշնամուրի նվագի ներքո նրանց վրա տորթ էր շպրտում: Աղջիկներից շատերը, ովքեր բղավելով դուրս չէին փախչում, ի վերջո ստանում էին իրենց դերերը:

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future