Yerevan, 09.February.2026,
00
:
00
BREAKING


«Բոլորին խորհուրդ եմ տալիս երեխա ունենալ». Անի Խաչիկյան

LIFE

Ցանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա

Անի Խաչիկյանի հետ հանդիպեցինք երեւանյան հորդառատ անձրեւից հետո, վատ եղանակի պատճառով այդպես էլ չկարողացանք դրսում լուսանկարել նրան: Դերասանուհին եկավ յոգայի մարզումից ու հագեցած օրվանից հետո: Զրուցեցինք սարերից, պատերազմի թողած վերքերից, կինոյում հայտնվելու ճանապարհից ու փոքրիկ Տեսլայից, որն ամբողջությամբ փոխել է նրա կյանքը:

- Անի, ինչպե՞ս են բացվում Ձեր առավոտները:

- Տղայիս մանկապարտեզ ուղարկելով, իսկ եթե գործ եմ ունենում, ինքս եմ պատրաստվում ու դուրս գալիս: Երբեք չեմ նախաճաշում, քանի որ նախընտրում եմ թեկուզ հինգ րոպե ավելի քնել:

- Ինչպիսի՞ն էր մանկության Անին ու ի՞նչ է նա իր հետ բերել մեծերի աշխարհ:

- Չեմ կարծում, որ մեծացել եմ. ես այս սոցիումի օրենքների մեջ չեմ տեղավորվել: Հասունացել եմ, ավելի ամուր եմ դարձել ու ինձ չեն կարող նեղացնել: Բայց այն երեխան, որը պատրաստ է աշխարհն ընդունել ու պարտադրում է, որ այն էլ իրեն ընդունի ու գրկի, չի մեծացել եւ չի էլ մեծանա: Մեծերի աշխարհը շատ արհեստական է ու մեզ մեզնից հեռացնում է:

- Ո՞րն է գեղեցկության մասին Ձեր առաջին հիշողությունը:

- Մայրիկիս պեպեններն են. ինձ համար դրանք միշտ յուրահատուկ սիրուն են եղել:

- Վերջին մեկ տարին բավական բարդ ու դժվար էր: Դուք կարեւոր ի՞նչ եզրահանգումներ արեցիք Ձեզ համար:

- Հասկացա, որ պետք է չկորցնել ապրելու, սիրելու, կարեկցելու կարողությունն ու կյանքի հիմնարար արժեքները՝ չփոխվել, չկոտրվել ու չչարանալ: Իմ ներքին մարտահրավերն ու դրա հաղթահարման ճանապարհն այդ արժեհամակարգի մեջ էր: Երբ ապրում ես այդ աստիճանի մեծ սթրես, ինչպիսին մենք ազգովի ունեցանք, ինչ-որ պահի պաշտպանական ռեակցիա է առաջանում ու ամեն ինչին սովորական ես վերաբերվում, հարմարվում ես: Դրա պատճառով էլ կորցնում ես մարդուն կարեկցելու ու ապրումակցելու շատ կարեւոր զգացումը:

- Բայց իրականում այդպես էլ կա. չես կարող միշտ նույն ուժգնությամբ կարեկցել ու ցավ ապրել:

- Դժվար հաղթահարելի փուլերից մեկն էլ այն էր, որ ինձ համար սովորական չդառնա, որ երեխաները կարող են անտուն, անհայր ու առանց ապագա լինել: Պատերազմի առաջին օրվանից ինձ արգելել եմ լացել, բայց դա նրանից էր, որ պետք էր պինդ լինել:

- Իսկ ամենաբարդն անձամբ Ձեզ համար ի՞նչն էր:

- Եսասիրական կհնչի, բայց իմ անձնական հիշողությունների հետ կապված կորուստը՝ Քարվաճառի դարպասների փակվելը: Ճապոնացիներն անեծք ունեն՝ ապրես փոփոխությունների ժամանակաշրջանում, ու մենք սերնդեսերունդ բեկումնային փուլերով ենք անցնում: Չես հասցնում քո կյանքի օրակարգն ինքդ սահմանել, քո տեղն է որոշվում, ու չես հասկանում այդ ամենի մեջ ինչպես տեղավորվել:

- Մասնագիտական առումով տարին ինչպիսի՞ն է, գո՞հ եք կատարած աշխատանքից:

- Տարին հետաքրքիր է սկսվել ու ավելի լավ է շարունակվում, մասնագիտական հմտությունների ձեւն ավելի շատ դեպի թատրոն է փոխվել՝ տարբեր ներկայացումների, ռեժիսորների եւ ձեւաչափերի տեսքով: Նաեւ մանկական այբբենարանի հաղորդավարի կերպարով աշխատեցի, մյուս նախագիծը շուտով կլինի: Ոչ թե որպես դերասան Անի Խաչիկյան հանդես կգամ, այլ՝ քաղաքացի: Բավարարվածություն եմ ստանալու իմ կատարած աշխատանքից:

«Սաթէ-Աթղը» թատերական միությունն այս ամիս հանդիսատեսի դատին կներկայացնի Քզավիե Դյուրանժեի «Մարդկային պատմություններ» պիեսը, որը կանանց համար գրված մենախոսություններից կազմված ստեղծագործություն է։ Ես էլ դեր ունեմ այդ ներկայացման մեջ, այն թատրոնի ու կինոյի միաձուլում է:

- Դերասաններից մեկը կինոն համեմատել է ամառանոցի, իսկ թատրոնը՝ տան հետ: Ձեր դեպքում ամեն մեկն ի՞նչ տեղ ունի:

- Ինձ համար երկուսն էլ տուն են, թեեւ բավական տարբեր: Տարբեր բարդություններ ունեն, այլ հարց է, թե որ խնդիրներն ես ադապտացված հաղթահարելու: Ես երկու աշխարհն էլ սիրում եմ, դժվարություններից էլ եմ հաճույք ստանում: Անտանելի է գրիմով սպասել, երբ դեմքդ լույսերի տակ ծորում է, էներգիադ՝ սպառվում, բայց հենց դա է այդ աշխարհի մի մասը: Թատրոնում էլ միշտ պետք է միացած լինես ու կենտրոնացած, մարմնիդ ու ամբողջ մկանային համակարգիդ վրա աշխատես:

- Իսկ ներկայացումներից հետո հոգնածություն շա՞տ է լինում:

- Սպառված ես լինում, բայց բեմում այդ ամենը չես զգում, տրվում ես աշխատանքին: Կուլիսներում ես զգում, որ հոգնել ես: Հակառակն էլ է լինում՝ կարող ես հոգնած լինել ու բեմից լիցքավորվել: Մոգական ու հեքիաթային աշխարհ է, դերասաններն ու ռեժիսորներն առանց բեմի չեն կարող, նրանք ոչ թե ծափերի եւ ուշադրության, այլ խաղի կարիք ունեն: Փոքրիկ Անին էլ մեծերի աշխարհ չի մտել, քանի որ մինչեւ հիմա ուզում է խաղալ, պարզապես խաղի ձեւն է փոխվել: Բեմի մարդկանց շատ դժվար է այդ խաղից դուրս գալ, իրենք չեն էլ ուզում մեծանալ:

- Գուցե իրենց համար դա իրական կյանքում չապրելու տարբերա՞կ է:

- Որովհետեւ հասուն մարդկանց աշխարհում հստակ կանոններ կան՝ սովորել, ընդունվել, մասնագիտություն ընտրել, անպայման եկամտաբեր, գտնել աշխատանք, կին կամ ամուսին, ունենալ երեխա, հիփոթեքով տուն, մեքենա, վարկեր, չունենալ սոցիումի կողմից չընդունված կամ չտեղավորվող անձնական կարգավիճակ:

- Մասնագիտությունից խոսենք, կինոգետ եք, ինչպե՞ս դերասանուհի դարձաք:

-Պետք էր վճարել ինստիտուտի վարձը, այդ ժամանակ աշխատում էի խմորեղենի արտադրամասում, շատ ժամանակ էր խլում ու էներգիա, բավարար գումար չէի ստանում ու դասերին էլ չէի հասցնում հաճախել: Առաջարկ եղավ սերիալից, որն ամենալավը չէր, բայց շատ ժամանակ չէր խլում ու գումար էի վաստակում: Հետո նոր առաջարկներ ստացա, «Կյանք ու կռիվը» ճակատագրական դարձավ, ավելի շատ բացահայտեցի իմ դերասանական կարողությունները: Դրանից հետո եղավ թատրոնից հրավեր, ու հասկացա, որ այս տարածությունից դուրս գալ չեմ ուզում: Իրականում մասնագիտությունն է ինձ ընտրել:

- Դուք հումորային ֆիլմերում եք նկարվել եւ պատերազմի մասին, ինչպիսի՞ն են Ձեր կերպարները:

- Բնավորությամբ ու կյանքի պատմություններով իրարից շատ չեն տարբերվում: Կուզեմ բացասական կերպար մարմնավորել, մի անգամ եմ նման դեր խաղացել, չեմ ասի՝ իմ հաջողված փորձերից էր: Այդ դեպքում լրիվ այլ աշխատանք է տարվում դրամատուրգիայի, կերպարի կառուցման, ներքին մոտիվացիայի առումով:

- Ձեր կերպարները հիմնականում սիրունիկ, բարի կանայք են:

- Որոնցից ես արդեն հոգնել եմ, դա էլ է կլիշե: Ինդուստրիան ու ընդունված կարծրատիպերը քեզ մտցնում են մի ամպլուայի մեջ, որում որոշ ժամանակ հետո սկսում ես սատկել: Զարգացում չես ապրում, իհարկե, կարելի է նույնատիպ կերպարների մեջ էլ առանձնահատկություն գտնել, դրանում էլ դերասանի տաղանդն ու կարողությունը երեւում է, բայց ինչ-որ պահի ուզում ես նոր բան փորձել:

- Իսկ որո՞նք են Ձեզ համար հոգեհարազատ եղել, որ հաճույքով եք մարմնավորել:

- Որոնք ունեն շերտեր, որոնցում կարող ես ապրել, բացահայտել, պատմել ու զգալ: Չեմ ուզում ֆիլմերով ու դերերով համեմատել: Սերիալների ու սիթքոմների կերպարները լրիվ ուրիշ են, դրանք մարմնավորելու համար դերասանական ամբողջ կարողությունը պետք չի ներդնել: Նման գործերի կարիք էլ կա, քանի որ հանդիսատեսը չպետք է քեզ մոռանա. ոչ բոլորն են գնում թատրոն կամ կինո: Արդեն 6 տարի կլինի բազմասերիանոց սերիալներում չեմ խաղում, բայց կարճ նախագծեր ժամանակ առ ժամանակ պետք են:

- «Անհայտ բաժանորդի» վերջաբանը եթե Դուք գրեիք, ի՞նչն այլ կերպ կանեիք: Ֆիլմում ամեն ինչ դրական ավարտ է ունենում:

- Ինձ համար այս աշխարհում ամեն ինչ ընդունելի է ու նորմալ, բացի ստից, որովհետեւ դա իմ ազատության սահմանափակումն է: Երբ ինձ խաբում են, իմ իրականությունը շեղում են, ինձնից վերցնում են իմ ապրելու իրավունքն ու ազատությունը: Ավելի լավ է ինձ դավաճանեն կամ սպանեն, քան այդպես վարվեն:

Ավելին՝ այստեղ

IDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in Armenia