Yerevan, 21.September.2026,
00
:
00
BREAKING


Ի՞նչ ընթացք ու հետևանքներ կարող են ունենալ Թուրքիայում նախագահական ընտրությունները. Արևմուտք-Ռուսաստան հակասությունները կարող են էական ազդեցություն ունենալ նաև այս հարցում. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժին զոհ գնացին տասնյակ հազարավոր մարդիկ, հազարավոր շենքեր ու ենթակառուցվածքներ փլուզվեցին։ Մինչև հիմա այդ հարվածից Թուրքիան ուշքի չի գալիս, իսկ համեմատաբար ավելի թույլ երկրաշարժերի ալիքը դեռևս շարունակվում է։ Այս արհավիրքի վնասն այնքան մեծ է, որ արդեն իսկ խառնել է այդ երկրի տնտեսական, ներքաղաքական և արտաքին քաղաքական խաղաքարտերը։ Բնակչության շրջանում դժգոհություններ կան իրավիճակին արագ արձագանքելու և վերականգնման աշխատանքները սկսելու հետ կապված։ Մյուս կողմից էլ՝ շարունակաբար բարդանում է Թուրքիայի տնտեսական դրությունը՝ հիմնականում գնաճի ու լիրայի արժեզրման պատճառով։

Բայց այս տարին վճռական է լինելու Թուրքիայի համար ոչ միայն նշյալ գործոնների պատճառով, նաև ոչ միայն նրանով, որ 2023 թվականին լրանում է Թուրքիայի Հանրապետության ստեղծման 100-ամյակը, այլև նրանով, որ այդ երկրում սպասվում են խորհրդարանական և նախագահական ընտրություններ։ Այդ ընտրությունների արդյունքներից է կախված լինելու Թուրքիայի ապագան առաջիկա տարիների համար։ Իսկ հարցումները ցույց են տալիս, որ Թուրքիայի գործող նախագահ Էրդողանի վարկանիշը շարունակաբար նվազում է, իսկ վերընտրման հարցում նա կարող է լուրջ խնդիրներ ունենալ։ Եթե երկրաշարժից առաջ խոսակցություններ կային, թե ընտրությունների օրը կարող է տեղափոխվել, ապա օրերս իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ժողովի ընթացքում Էրդողանը ակնարկեց, որ ընտրությունների օրն անփոփոխ է. այն կկայանա մայիսի 14-ին։

Առաջին հայացքից կարող է թվալ, թե ընտրությունների հետաձգումը կարող էր ձեռնտու լինել Էրդողանին, բայց մյուս կողմից էլ պետք է հաշվի առնել, որ ինչքան շատ ժամանակ անցնի, նրա վարկանիշը դրանից կարող է ավելի շատ տուժել։ Իսկ քանի դեռ իրավիճակն անկայուն է, ապա Էրդողանն ավելի հեշտ կարող է մանիպուլացնել հասարակությանը, ցույց տալ, թե աղետի գոտու վերականգնման բուռն աշխատանքներ են իրականացվում։ Ինչ վերաբերում է Թուրքիայի ընդդիմությանը, ապա, տարբեր փորձագիտական գնահատականների համաձայն, այն հաղթելու իրական պատմական շանսեր ունի՝ հաշվի առնելով Էրդողանի վարած քաղաքականությունից աճող դժգոհությունները։ Բայց պարզ է, որ ընդդիմությունը հաջողության կարող է հասնել միայն այն դեպքում, երբ միասնական ճակատով հանդես գա։ Բնականաբար, Էրդողանին ձեռնտու է, որ ընդդիմությունը պառակտվի և մի քանի թեկնածուով հանդես գա։

Ուստի, տևական ժամանակ քննարկվում էր այն հարցը, թե ով պետք է լինի ընդդիմության միասնական թեկնածուն։ Եվ ընդդիմադիր վեց կուսակցությունների դաշինքը քիչ էր մնում փլուզվեր դրանցից հինգի և «Լավ կուսակցության» միջև վեճերի պատճառով, բայց ի վերջո համաձայնություն կայացավ, և ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքը» հայտարարեց, որ իրենց միակ թեկնածուն Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն է։ Ճիշտ է՝ Քըլըչդարօղլուն չունի այն խարիզմատիկ հատկությունները, ինչ Էրդողանը, և շատ վերլուծաբաններ նշում են, որ նա թույլ գործիչ է, նույնիսկ Էրդողանին շատ ձեռնտու գործիչ, այնուամենայնիվ, նրա հաղթանակի շանսերը կարող են մեծանալ հատկապես այն պարագայում, երբ նա կարողանա ստանալ նաև քրդամետ Ժողովուրդների դեմոկրատիայի կուսակցության (HDP) կողմնակիցների ձայները։ Միևնույն ժամանակ, Քըլըչդարօղլուի հաղթանակը խոստանում է էական փոփոխություններ բերել նաև Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ։

Այդ դեպքում Թուրքիայի արտաքին քաղաքականության վեկտորն ավելի շատ կուղղվի դեպի Արևմուտք, դրա համար էլ Արևմուտքը ցույց է տալիս, որ շահագրգռված է Էրդողանի տապալմամբ, որն արևմտյան երկրներին շանտաժ է անում, իսկ մյուս կողմից էլ տարբեր ուղղություններով համագործակցում է Ռուսաստանի հետ։ Բնականաբար, Արևմուտքի աջակցությունը վայելող Թուրքիայի ընդդիմադիր թեկնածուի հաղթանակի դեպքում Ռուսաստանի հետ հարաբերություններում սառնություն կնկատվի, կդադարեցվի որոշ ուղղություններով սերտ համագործակցությունը, բացառված չէ նաև, որ լարվածության տարրեր երևան գան։ Եվ եթե մինչ այժմ Ռուսաստանին հաջողվում էր տարածաշրջանային հարցերի շուրջ պայմանավորվածությունների գալ Թուրքիայի հետ, ապա իրավիճակը կտրուկ կփոխվի։

Իսկ ինչ վերաբերում է Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությանը, ապա պարզ է, որ Քըլըչդարօղլուն, քեմալական Ժողովրդահանրապետական կուսակցության գաղափարախոսական մոտեցումներից ելնելով, ավելի շատ կկենտրոնանա ներքին խնդիրների լուծման ուղղությամբ՝ հատկապես այն պարագայում, երբ Թուրքիան սոցիալ-տնտեսական դժվարությունների առաջ է կանգնած։ Այլ կերպ ասած՝ պանթուրքիզմի օրակարգը երկրորդական պլան կմղվի։ Ուստի, պատահական չէ, որ ադրբեջանական լրատվական դաշտում հիմնականում բացասական է ընդունվում Քըլըչդարօղլուի թեկնածությունը։ Բացի դրանից, ընդդիմության միասնական թեկնածուն, ի տարբերություն Էրդողանի, սերտ կապեր չունի Ալիևի հետ, և նրա ընտրության դեպքում Թուրքիան Ադրբեջանի նշանակությունն այնքան չի կարևորելու, ինչպես կարևորում է հիմա։

Իսկ Թուրքիայի ներգրավվածության նվազեցումն Ադրբեջանում միանշանակ ձեռնտու է Հայաստանին, որը ձգտում է հարաբերությունները առանձին կարգավորել Թուրքիայի հետ, իսկ Ադրբեջանը փորձում է խոչընդոտել և այն պայմանավորել իր ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումից։ Թերևս այս պահին դժվար է կանխատեսել, թե կոնկրետ ինչ ելք կունենան Թուրքիայում նախագահական ընտրությունները, սակայն պարզ է, որ դրանց արդյունքները կարևոր նշանակություն են ունենալու նաև տարածաշրջանային զարգացումների մասով։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy