Շառլ Միշելը շատ է ցանկանում, որ Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները կրկին հանդիպեն Բրյուսելում․ Կլաար
POLITICSՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ցանկանում է կրկին եռակողմ հանդիպում անցկանցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։
«Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը շատ է ցանկանում, որ Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները կրկին գան Բրյուսել։ Մի քանի շաբաթ առաջ նա հանդիպել է առաջնորդների հետ Մյունխենում։ Այժմ մենք սպասում ենք, որ առաջնորդները մոտ ապագայում կրկին կհանդիպեն Բրյուսելում»,- APA գործակալության հետ զրույցում ասել է Կլաարը։
«Մենք կարծում ենք, որ շատ կարևոր է, որ նրանք կանոնավոր կերպով հանդիպեն և աշխատեն կարևոր հարցերի առանցքի վրա: Ավելի կարևոր է նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի ցանկությունը՝ հանդիպել, պայմանավորվածություններ ձեռք բերել և ապահովել խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի միջև, ընդհանրապես Հարավային Կովկասում»,- հավելել է նա:
1
Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank
2
0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading Platform
3
Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026
4
There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan
5
Solis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds



