Դուք պայքարի ու չհանձնվելու շարժառիթ եք. Վահե Հակոբյանի շնորհավորական ուղերձը
BLOG«Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորական խոսքեր է հղել կանանց տոնի առթիվ.
Սիրելի՛ կանայք, սրտանց շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա առթիվ։ Այս օրը բարության, նվիրումի, գեղեցիկի ու դրականի մասին խոսելու, կանանց դերը մեր կյանքում ընդգծելու ու կարևորելու լավ հնարավորություն է։
Դժբախտաբար, այն իրականությունը, որում ապրում ենք այսօր, էապես նվազեցրել է սիրելի տոները նշելու, ի սրտե ուրախանալու ցանկությունն ու կարողությունը։ Անցնող տարիների ընթացքում ստիպված ենք եղել շատ իրողություններ վերարժևորել, հայացքներ ու մոտեցումներ վերանայել։ Վերարժևորվել է նաև այս օրվա խորհուրդը։
Սիրելի՛ կանայք, ձեր ուսերին այսօր շատ ավելին է, քան կարելի էր պատկերացնել։ Դուք և՛ կրողն եք այսօր շարունակվող արհավիրքի ողջ ցավի, և՛ այդ արհավիրքին դիմակայելու հիմնասյունն եք։ Դուք պայքարի ու չհանձնվելու շարժառիթ եք, միաժամանակ՝ պայքարի վստահ առաջամարտիկ։
Հավերժ փառք ու խոնարհում հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած կանանց ու աղջիկներին։
Շնորհավորանքս ու խոնարհումս որդեկորույս մեր մայրերին, հայրենիքի պաշտպանության համար նահատակված մեր հերոս տղաների կանանց, դուստրերին ու քույրերին։
Շնորհավորանքս ու նվիրումս շուրջ երեք ամիս Արցախում շրջափակված հայ կանանց, որոնք տոկունության ու ամրության, սկզբունքայնության, ոգու ուժի ու վճռականության լավագույն օրինակ են։
Շնորհավորանքս ու երախտիքս Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում ապրող, ամեն օր թշնամու շունչը զգացող, բայց չնահանջող, կենցաղային դժվարություններն ու անվտանգային մարտահրավերները պատվով դիմակայող հայ կանանց։
Շնորհավո՛ր ձեր տոնը, սիրելի՛ կանայք։
Շնորհավոր Հայաստանում ու Արցախում ապրող բոլոր կանանց տոնը՝ անկախ էթնիկ ու կրոնական պատկանելությունից, անկախ սոցիալական դիրքից ու քաղաքական հայացքներից։
Ամու՛ր եղեք, առո՛ղջ եղեք․․․
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



