Մարտի 8-ը մեզ համար լավ հնարավորություն է ևս մեկ անգամ ձեզ կարևորելու ու երախտագիտություն հայտնելու համար. Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը
BLOGԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորական ուղերձ է հղել մարտի 8-ի կապակցությամբ.
Հայաստանի, Արցախի և Սփյուռքի սիրելի՛ կանայք, մայրեր և քույրեր,
Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա առթիվ, մաղթում ընտանեկան ջերմություն ու արևշատություն:
Տոնական այս օրն ուզում եմ առանձնահատուկ շնորհավորել ու երախտիքի խոսքս ուղղել մեր բոլոր հերոսածին մայրերին, որոնք մայրական սիրո հետ մեկտեղ իրենց զավակներին են փոխանցել սերն առ հայրենիք, և հենց այս գիտակցությամբ էլ Եռաբլուրում այսօր հանգչած մեր հերոսները իրենց կյանքը զոհաբերել են հանուն հայրենիքի:
Հավերժ փա՛ռք ու հիշատա՛կ...
Ուզում եմ նաև հատուկ շնորհավորել շուրջ երեք ամիս շրջափակված Արցախում գտնվող մեր մայրերին ու քույրերին, ովքեր առանց հուսալքվելու շարունակում են պայքարել իրենց հողում ապրելու սրբազան իրավունքի համար՝ ընտանիք են ձևավորում, զավակներ ունենում: Դո՛ւք արժանի եք անվերապահ հարգանքի:
Սիրելի՛ հայ կանայք, Մարտի 8-ը մեզ համար լավ հնարավորություն է ևս մեկ անգամ ձեզ կարևորելու ու երախտագիտություն հայտնելու համար, ասելու, որ հանուն ձեզ մենք պատրաստ ենք անելու շատ ավելին։
Աստված պահապա՛ն մեզ բոլորիս...
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



