Առողջապահության նախարարությունն առաջարկում է երկարաձգել ձմեռային արձակուրդները
SOCIETYNews.am-ը գրում է.
Հայաստանի Առողջապահության նախարարությունը դիմել է Կրթության եւ գիտության նախարարությանը` ուսումնական հաստատություններում ձմեռային արձակուրդները երկարաձգելու առաջարկով: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց առողջապահության նախարարի օգնական Տաթեւիկ Գրիգորյանը:
Նրա խոսքով, պատճառը հանրապետությունում գրիպի եւ սուր շնչառական վարակների տարածումն է:
ԿԳ նախարարությունը դեռեւս որոշում չի կայացրել:
Նշենք, որ ձմեռային արձակուրդները մեկնարկել են 2015 թվականի դեկտեմբերի 28-ից: Ավելի վաղ ԿԳ նախարարությունը հայտնել էր, որ առաջին եւ երկրորդ դասարանցիները պետք է հանգստանան մինչեւ 2016 թվականի հունվարի 24-ը ներառյալ, իսկ 3-12-րդ դասարանների աշակերտները` մինչեւ հունվարի 10-ը ներառյալ:
1
AraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation
2
Statement by Archbishop Bagrat Galstanyan
3
USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in Armenia
4
Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia
5
IDBank warns about scams disguised as remote work



