Yerevan, 27.March.2026,
00
:
00
BREAKING


Ինչո՞ւ են կաղնու տակառների խմիչքներն ավելի որակյալ ու թանկ. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ըստ էության, տակառը հասարակ իր է, որը բազմիցս կարելի է տեսնել կյանքում: Սակայն պատկերացնելն անգամ անհնար է թվում մարդկանց կյանքը առանց դրա: Իսկ թե որտեղ և երբ է ստեղծվել առաջին տակառը, ներկայում անհայտ է: Որոշ պատմաբաններ տակառի գյուտը վերագրում են հին հունական փիլիսոփա Սպևսիպս Աթենացուն, որը ապրել է մ.թ.ա. 4-րդ դարի կեսերին: Ամեն դեպքում, ակնհայտ է, որ այդ իրը անհրաժեշտ է եղել մարդկանց դեռ հին ժամանակներից: Հնում տակառներն օգտագործվել են որպես տարողություններ, որոնք կարող են դիմանալ ծանրությանն ավելի լավ, քան կերամիկական սափորները: Եվ սկսել են տակառները լայնորեն օգտագործել:

Նրանց միջոցով պահել են մեծ քանակությամբ ապրանքներ, չափել հեղուկներ (40 դույլ), իսկ Հին Հունաստանի փիլիսոփա և հռետոր Դիոգենեսի համար այն անգամ ծառայել է որպես տուն: Որպես հեղուկների պահեստարան՝ այդ տարան սկսել են օգտագործել Հին Եգիպտոսում, այնուհետև՝ մ.թ.ա. երրորդ հազարամյակում՝ Հռոմում: Քանի որ բնակչությանն ավելի ու ավելի շատ տակառներ են պետք եկել, սկսել են ստեղծվել տակառագործական արհեստանոցներ: Կաղնու փայտից տակառները հանդիսացել են գերազանց տարողություններ ալկոհոլային խմիչքներ և թթուներ պահելու համար: Եվրոպայում գնահատել են այս արտադրանքի որակական բնութագրերը:

Ֆրանսիայում, Շվեյցարիայում և Հյուսիսային Իտալիայում դրանց օգտագործման մի ամբողջ դարաշրջան է եղել: Հին Հունաստանում և Եգիպտոսում գինեգործները սովորաբար օգտագործել են կավե անոթներ գինու պահեստավորման համար, բայց պատահականորեն գինին լցնելով կաղնու տակառի մեջ՝ նկատել են, որ խմիչքի համը փոխվում է դեպի լավը: Մինչև 19-րդ դարի վերջը տակառագործական արհեստը բարձր է գնահատվել, քանի որ լավ տակառ պատրաստելը բավականին դժվար է: Մետաղյա, պլաստմասսե և էմալային ծածկույթով պատված տակառների հայտնվելով՝ նվազել է կաղնու տակառների օգտագործման անհրաժեշտությունը:

Այնուամենայնիվ, ներկայում էլ կաղնու փայտից տակառը նրբահամ ալկոհոլային խմիչքներ արտադրելու գործընթացում ունի անփոխարինելիության կարգավիճակ: Կաղնու տակառի հիմնական առանձնահատկությունն այն է, որ այն օդաթափանց է: Փայտանյութը հագենում է թթվածնով և դրա շնորհիվ վերացնում տոքսիններն ու վնասակար նյութերը այնպես, ինչպես ակտիվացված ածուխը: Գինեգործները պնդում են, որ երբ խմիչքը պահվում է կաղնու տակառի մեջ, դրա քանակը փոքրինչ կրճատվում է: Նախկինում արտադրողները վստահ էին, որ դա ոգիների բաժինն է, և դա է ապահովում խմիչքի գերազանց որակը: Տակառի արտադրության համար օգտագործում են 80-ից 100 տարեկան կաղնի: Փայտանյութը պահեստավորում են ձմռանը, երբ ծառի կենսական գործընթացները դանդաղած են: Միայն ծառի փայտանյութի որոշ հատվածներ են օգտագործվում տակառներ պատրաստելու համար:

Կտրված գերանները որոշ ժամանակ թողնում են չորանալու, ապա սղոցում և ստանում են տախտակներ: Տախտակները ենթարկվում են մշակման, ապա ենթարկվում երկարաժամկետ չորացման, որից հետո են միայն դրանցից տակառներ հավաքում: Պատրաստի տակառը թրծում են կրակով, քանի որ դա օգնում է ամրացնել փայտը, իսկ փայտանյութի արտաքին մակերեսը օքսիդանում է, ինչը յուրահատուկ համ է տալիս տակառի մեջ պահվող հեղուկներին: Տարիքի հետ կապված՝ կաղնու տակառների արժեքը ավելանում է: Վիսկիի որոշ արտադրողներ գնում են միայն գինու կամ գարեջրի պահպանման համար արդեն օգտագործված տակառներ:

Սպիրտային խմիչքը որքան երկար է պահվում կաղնե տակառում, այնքան ավելի լավ համ ու հոտ է ստանում և դառնում է ավելի թանկ: Պահեստավորման համար տակառները տեղադրվում են մութ և զով մառաններում, որտեղ, ինչպես ասում են ֆրանսիացիները, կա յուրահատուկ, հանգիստ մթնոլորտ, որն անհրաժեշտ է խմիչքի «կրթության» համար:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca Cards