Yerevan, 10.June.2026,
00
:
00
BREAKING


Հակազդեցության բացակայությունն ու հետևանքները. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախյան պատերազմից հետո Ադրբեջանը քայլ առ քայլ հասնում է իր պահանջների իրականացմանը։ Դրա շրջանակներում Բաքուն ձգտում է Հայաստանի հետ առնչվող ցանկացած թեմայով զիջումներ կորզել ու այդպիսով հիմք նախապատրաստել հաջորդ պահանջների շարքի համար։ Եվ այս ամենի արդյունքում այսօր փաստացի այնպիսի վիճակ ունենք, որ Հայաստանն ուղղակի դուրս է թողնվել Արցախի հարցով բանակցություններից։ Հայաստանի ու Ադրբեջանի միջև Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային օրակարգը կանգնեցված է, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտը չի գործում։

Փաշինյանը պարբերաբար մանիպուլ յացիայի է դիմում՝ նախկին իշխանություններին մեղադրելով, թե նրանք Արցախը դուրս են թողել բանակցային սեղանից, բայց իրականում իր օրոք Հայաստանն է ամբողջությամբ դուրս բերվում բանակցություններից։ Ավելին, այնպիսի իրադրություն է, որ Ադրբեջանն արդեն Արցախին կոնկրետ պահանջներ է թելադրում։ Օրինակ՝ Բաքվից պահանջեցին, որ պետնախարար Ռուբեն Վարդանյանը հեռանա, որպեսզի Արցախի ներկայացուցիչների հետ երկխոսություն սկսվի։ Իսկ երբ Վարդանյանը հեռացվեց պետնախարարի պաշտոնից, դրանից հետո Ադրբեջանի ու Արցախի ներկայացուցիչների միջև խաղաղապահների կենտրոնակայանում հանդիպում տեղի ունեցավ։ Ու դրանով ադրբեջանական կողմը սկսեց ներկայացնել, թե իրենք խոսակցություն են սկսել «Ադրբեջանի տարածքում գտնվող Ղարաբաղի հայ բնակչության հետ»։ Այսինքն, խոսակցությունը ոչ թե հորիզոնական է, այլ ուղղահայաց, որտեղ Ադրբեջանն Արցախին նայում է որպես իր սուբյեկտի, ինչը միանշանակ լավ տեղ չի տանելու։

Օրինակ՝ ինչ-որ մի պահի էլ բացառված չէ, որ հանկարծակի բանակցությունների մեջ խցկվեն, այսպես կոչված, «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչները, որոնք ժամանակին ակտիվացել էին և հանդիպումներ էին ունենում տարբեր երկրների ներկայացուցիչների հետ։ ՀՀ իշխանությունները հայտարարում են, թե Արցախի հետ երկխոսության համար միջազգային մեխանիզմներ պետք է գործարկվեն, բայց, ինչպես տեսնում ենք, ոչ մի միջազգային մեխանիզմ էլ գոյություն չունի։ Իսկ Ադրբեջանի հաջորդ քայլը լինելու է Լաչինում որոշակի հսկողության հաստատումն ու Արցախի հանքերի մոնիթորինգը։ Այնուամենայնիվ, ադրբեջանական հավակնություններն այսքանով չեն ավարտվում։ Այդ երկիրը նկրտումներ ունի նաև Հայաստանի տարածքների նկատմամբ։

Պատահական չէ, որ շրջանառության մեջ են դրվել «Արևմտյան Զանգեզուր», «Զանգեզուրի միջանցք», «Արևմտյան Ադրբեջան» ձևակերպումները ու կոնկրետ տարածքային պահանջներ են ներկայացվում Հայաստանին։ Ու դա էլ բավական չէ, հրապարակ է եկել նաև, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի համայնքը», որը փորձում է հանդես գալ որպես առանձին միավորում, իսկ վերջերս էլ նամակով դիմեց Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելին՝ խնդրելով աջակցել իրենց՝ Հայաստան վերադարձին։ Ադրբեջանը ձեռնամուխ է եղել ոչ միայն Հայաստանում ապրած ադրբեջանցիների հարցով գույքագրում իրականացնելուն, այլև փորձում է տարբեր դատական գործընթացներ սկսել Հայաստանի դեմ։

Օրինակ՝ էներգետիկ խարտիայի շրջանակներում Բաքուն արդեն սկսել է Հայաստանի դեմ վարույթ հարուցելու գործընթացը՝ Երևանից ֆինանսական փոխհատուցում պահանջելով իբր իր տարածքում գտնվող էներգետիկ օբյեկտները 1991-ից 2020 թվականներին անօրինականորեն շահագործելու համար։ Իսկ ի՞նչ է ձեռնարկում Հայաստանն Ադրբեջանին հակազդելու համար։ Միայն Լաչինի միջանցքի պահով Հաագայի դատարանի որոշումը բավարար չէ, բոլոր հնարավոր միջոցները պետք է օգտագործել Ադրբեջանին զսպելու համար։ Այդ երկիրն այնպիսի հանցագործություններ է կատարել, որ կարելի է տարբեր ուղղություններով պատասխանատվության ենթարկելու գործընթաց նախաձեռնել։ Իսկ գլխավոր հանցագործ Ալիևի գործողությունները պետք է արժանանան իրավական գնահատականի։

Պատերազմից երկուսուկես տարի անց Ադրբեջանը նույնիսկ չի հանձնել բոլոր գերիներին։ Էլ չենք խոսում գերիներին, խաղաղ բնակչության ներկայացուցիչներին խոշտանգելու ու գնդակահարելու մասին։ Մյուս կողմից էլ անհրաժեշտ են կոնկրետ քայլեր խորհրդային ժամանակաշրջանում Ադրբեջանում ապրող հայ բնակչության, նրանց ունեցվածքի գույքագրման և դրան համապատասխան պահանջների ներկայացման վերաբերյալ։ Այդ շրջանակներում, բացի Արցախի հայության հարցերը բարձրացնելուց, օրինակ՝ կարելի էր օգտագործել նաև Ադրբեջանից բռնագաղթածների համայնքի գործոնը, որը իր իրավունքների մասով նույնպես կարող է պահանջներ ներկայացնել ու դիմել միջազգային տարբեր կառույցների։

Բայց ՀՀ իշխանությունները դժկամությամբ են հակազդում հակառակորդին կամ էլ ուղղակի չեն հակազդում։ Երևի պատճառն այն է, որ Ադրբեջանին պետք է, որ Հայաստանում ներկայում կառավարող թիմը մնա իշխանության, որպեսզի իրենց ծրագրերն իրականություն դառնան։ Իսկ իշխանությունների համար իրենց աթոռից թանկ բան չկա։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia