Yerevan, 27.August.2026,
00
:
00
BREAKING


Հարցազրույց «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության տեխնիկական տնօրեն Արման Վարդանյանի հետ

INTERVIEW

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործունեության մասին պատկերացումն ամբողջական չի լինի, եթե լույս չսփռվի Քաջարանի հանքային դաշտին ու գործող հանքավայրին, դրանց ծագումնաբանությանն ու հետազոտման պատմությանը, իրականացվող հետախուզական աշխատանքներին, բացահանքի աշխատանքների պլանավորմանն ու պայթեցումների բացասական հետևանքների նվազեցմանը, դատարկ ապարների լցակույտերի տեղի ընտրությանը և երկրաբանությանն առնչվող մյուս հարցերին:

Մեզ հետաքրքրող այդ հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով զրույցի հրավիրեցինք «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության տեխնիկական տնօրեն Արման Վարդանյանին:

Արման Վարդանյանը (ծնված 1981 թ.) մասնագիտությամբ երկրաբան է, երկրաբանական գիտությունների թեկնածու, ունի օգտակար հանածոների հետախուզման և արդյունահանման բնագավառում 21 տարվա աշխատանքային փորձ, տևական ժամանակ զբաղվել է գիտահետազոտական գործունեությամբ: 2016-ից աշխատում է ԶՊՄԿ-ում, նախ՝ ընկերության գլխավոր տնօրենի խորհրդական, ապա՝ Լեռնային պլանավորման դեպարտամենտի ղեկավար, 2022-ի մայիսից՝ ընկերության տեխնիկական տնօրեն:

- Պարոն Վարդանյան, կուզենայինք նախևառաջ ծանոթանալ ընկերության տեխնիկական տնօրենի գործառույթներին, ո՞ր ենթակառույցներն են գտնվում տեխնիկական տնօրենի ենթակայության ներքո կամ համակարգվում են Ձեր կողմից։

- Տեխնիկական տնօրենը, որպեսզի պարզ լինի, նախկին խորհրդային համակարգում՝ ձեռնարկության գլխավոր ինժեներն էր կամ գլխավոր ճարտարագետը: Համակարգում եմ լեռնատեխնիկական ծառայության, զարգացման ծրագրերի դեպարտամենտի, երկրաբանահետախուզական ծառայության աշխատանքները և լաբորատորիաների գործունեությունը:

Ի՞նչ է իրենից այսօր ներկայացնում Քաջարանի հանքային դաշտը և՛ տարածքի, և՛ պարունակության տեսակետից։

- Հանքային դաշտը լայն հասկացություն է. Քաջարանի հանքային դաշտը զբաղեցնում է մոտ 200 քառակուսի կիլոմետր տարածք և ներառում է մի շարք հանքավայրեր ու հանքերևակումներ, այդ թվում՝ Քաջարանի պղինձ-պորֆիրային հանքավայրը:

Մեր գործունեությունն առնչվում է Քաջարանի հանքավայրին, որը զբաղեցնում է մոտավորապես վեց քառակուսի կմ տարածք:

Քաջարանի հանքավայրի պաշարները վերջին անգամ հաստատվել են 2006 թվականին, վերջերս նորից վերահաշվարկ ենք կատարել, որի արդյունքները փորձաքննության փուլում են՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում: Ըստ այդ վերահաշվարկի՝ հանքաքարի գնահատված պաշարները կազմում են մոտ երկու միլիարդ տոննա:

Սրան զուգահեռ կատարվում է նաև պաշարների գնահատում միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխան։ Այդ աշխատանքները պատվիրվել է WSP ընկերությանը, որն այժմ լեռնահանքային ոլորտի աշխարհում ամենամեծ խորհրդատվական ընկերությունն է։ Սպասվում է, որ պաշարների գնահատման վերջնական հաշվետվությունը պատրաստ կլինի այս տարվա մարտի վերջին։

Ի՞նչ է իրենից ներկայացնում Ձեր կողմից նշված միջազգային ստանդարտը։ Ի՞նչ է դա նշանակում Քաջարանի հանքավայրի համար։

- Այն կանադական ազգային ստանդարտ է, սակայն ընդունված է ամբողջ աշխարհում։ Հանքավայրերի գնահատման այդ ստանդարտը մշակվել է 1997 թ. տեղի ունեցած՝ այսպես կոչված «Bre-X» սկանդալից հետո՝ հանքավայրերի չհիմնավորված գնահատականներից ներդրողներին պաշտպանելու նպատակով։ Այդ ստանդարտով կանոնակարգվում է պաշարների գնահատումը՝ սկսած հորատումից, նմուշարկումից, նմուշների փաթեթավորումից, լաբորատոր անալիզների վերահսկումից մինչև տնտեսական և երկրաբանական հաշվարկներ։

Մինչ այդ՝ Կանադական «Bre-X Minerals» ընկերությունը կեղծ տվյալներ ներկայացնելով՝ Ինդոնեզիայում գնահատել էր ոսկու հսկայական հանքավայր՝ 6200 տոննա ոսկու պաշարով, ինչն այդ ժամանակվա համաշխարհային հաստատված պաշարների ութ տոկոսն էր կազմում։ Ընկերության կապիտալիզացիան՝ չհիմնավորված այդ գնահատականի շնորհիվ, անցել էր վեց միլիարդ դոլարը։ Կեղծիքը բացահայտվելուց հետո տեղի ունեցավ սկանդալ Տորոնտոյի արժեթղթերի բորսայում, և բազմաթիվ ներդրողներ ակնթարթորեն կորցրեցին իրենց ներդրումները։

Ի դեպ, նկարագրածս դեպքերի մասին ֆիլմ կա նկարահանված 2016 թվականին, կոչվում է «Ոսկի», մեր ոլորտով հետաքրքրվողներին խորհուրդ կտամ դիտել։

Այս  պահանջներին համապատասխան պաշարների գնահատում ունենալը Քաջարանի համար կնշանակի, որ դրանց քանակն ու որակը յուրաքանչյուր միջազգային ֆինանսական ու ներդրումային կառույցի համար կլինեն միանշանակ հավաստի։

- Տարիներ առաջ, օրինակ, տեսակետ էր շրջանառվում, թե աշխարհի մոլիբդենի պաշարների մոտ ութ տոկոսը հենց այդ հանքավայրում է, թե Քաջարանի հանքավայրի շահագործումը կբավականացնի երկու հարյուր տարի և ավելի։

- 2021 թ. դրությամբ մոլիբդենի համաշխարհային պաշարները գնահատվել են մոտ 16 մլն տոննա։ Քաջարանի հանքավայրում մոլիբդենի պաշարները կազմում են դրանց մոտ հինգ տոկոսը։ Սակայն տարեկան մենք արտադրում ենք մոլիբդենի համաշխարհային արտադրանքի երեք տոկոսից մի փոքր ավելի։ Հայաստանն այդ ցուցանիշով աշխարհում 6-րդ տեղն է զբաղեցնում։ Առաջին տեղում Չինաստանն է՝ համաշխարհային արտադրանքի ավելի քան 40 %-ով։

Քաջարանի հանքավայրը շահագործվում է արդեն 70 տարի, և, ինչպես արդեն նշեցի, Քաջարանի հանքավայրի պաշարներն այս պահի դրությամբ մոտ երկու միլիարդ տոննա են կազմում, ինչը նշանակում է, որ ներկա արտադրողականության պայմաններում հանքավայրի պաշարները կբավարարեն ևս 100 տարի, ու հանքավայրի կյանքի ընդհանուր տևողությունը կլինի 170 տարի, եթե, իհարկե, մինչ այդ նոր պաշարներ չհայտնաբերենք Քաջարանի հանքային դաշտում։

Պետք է նշեմ, որ Քաջարանի հանքավայրից օգտակար հանածոների արդյունահանման գործող թույլտվության համաձայն՝ մինչև 2041 թ. հանքաքարի արդյունահանումը կատարվելու է այս պահին գոյություն ունեցող բացահանքում՝ առանց այն ընդլայնելու։

- Մեր ընթերցողին կարող են հետաքրքրել նաև  բացահանքում իրականացվող պայթեցումները։ Որքան գիտենք, նույնպես Ձեր համակարգման ոլորտն է:

Արդյո՞ք տարիների ընթացքում փոխվել է պայթեցումների տեխնոլոգիական պրոցեսը:

- Այո, հորատապայթեցման աշխատանքների նախագծումները ևս կատարվում են մեզ մոտ՝ լեռնատեխնիկական ծառայության պլանավորման և նախագծման բաժնում: Կարելի է ասել՝ դա շահագործման սկիզբն է, ամեն ինչ սկսվում է այդտեղից:

Ըստ նախօրոք հաստատված արդյունահանման պլանի՝ առանձնացվում են օպտիմալ պայթեցման բլոկներ տվյալ ամսվա համար, և կազմվում է դրանց պայթեցման ժամանակացույցը։ Պայթեցնողներն ըստ անձնագրի սխեմայի՝ կատարում են լիցքավորում և պլանավորված օրն իրականացնում պայթեցումը։

Մի խոսքով՝ մենք նախագծում ենք, բացահանքում էլ իրականացվում է:

Բավականին պատասխանատու գործ է և՛ մեզ համար, և՛ բացահանքի:

Տեխնոլոգիական պրոցեսի մեջ, անշուշտ, փոփոխություններ կատարվել ու կատարվում են. նոր նյութեր, պայթեցման նոր միջոցներ՝ գործընթացն ավելի անվտանգ դարձնող և ավելի քիչ հետևանքներ առաջացնող: Այժմ փորձնական ներդնում ենք այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք թույլ կտան մինչև 20 % պակաս պայթուցիկ կիրառելով ստանալ նույն արդյունքը։ Բացի դա, պայթեցումների ճիշտ նախագծումը և մոդելավորումը թույլ են տալիս նվազագույնի հասցնել պայթեցումների հետևանքով առաջացող վիբրացիաները. այնպես է նախագծվում հորատանցքերի պայթեցման հաջորդականությունը, որ տվյալ բլոկի, օրինակ, 100 հորատանցքը միաժամանակ չեն պայթում, և ցանկացած երկու հորատանցքի պայթյունների միջև կա առնվազն 25 միլիվայրկյան ընդմիջում։ Սա էականորեն նվազեցնում է ցնցումները բացահանքում և հարակից գոտիներում։

- Ինչպե՞ս եք հաշվարկում ցնցումների ազդեցությունը… Հատկապես ամռանը շատ է խոսվում պայթեցման հետևանքով առաջացած փոշու տարածման մասին:

Արդյո՞ք այսօրվա տեխնոլոգիաները հնարավոր են դարձնում շատ թե քիչ մեղմել փոշու ազդեցությունը և տարածման շրջանակները:

- Ցնցումների ազդեցությունը, վիբրացիան նախագծման փուլում հաշվարկվում են հատուկ ծրագրով, այսինքն՝ պայթեցումը որքան հեռավորության վրա ինչ ազդեցություն կունենա: Ուստի և՝ բնակավայրերին մոտ գտնվող բլոկներն ավելի փոքր են լինում, հորատանցքի տրամագիծը՝ նույնպես, լիցքերն ավելի քիչ են լինում, որպեսզի հետևանքներն ավելի մեղմ լինեն:

Դրանից զատ՝ ընկերությունը նախաձեռնել է սեյսմիկ մոնիթորինգի համակարգի նախագծում, հետագայում՝ ներդրում: Այդ համակարգի տվիչները (датчики) կտեղադրվեն Քաջարան քաղաքում և գյուղում, բնակելի շենքերում և տներում, որպեսզի ամեն մի պայթեցումից առաջացած ցնցումները գրանցվեն տվյալ կետերում ու վերահսկվեն:

Արդյունքում կունենանք ստույգ չափված տվյալներ՝ ի՞նչ ազդեցություն են ունենում պայթեցումները տարբեր կետերում։

Փոշու ազդեցության մասին. փոշի կա, ճիշտ եք: Ընկերության այս տարվա բյուջեով պլանավորված է ձեռք բերել այսպես կոչված ջրային թնդանոթներ, որոնք տեղակայվելու են պայթեցման հրապարակների անմիջական հարևանությամբ։ Յուրաքանչյուր պայթեցումից անմիջապես հետո այդ «թնդանոթները» մեծ ճնշման տակ ջուր են ուղղելու դեպի պայթեցված բլոկ, ինչի հետևանքով առաջացած փոշին անմիջապես նստելու է՝ չհասցնելով վերև բարձրանալ: Այս մեթոդի ներդրումից հետո՝ պայթեցումների հետևանքով փոշու մակարդակը գրեթե կզրոյանա։

- Ընկերության քննադատները հաճախ են հայտարարում, թե բացահանքի շահագործման տեղամասերը որոշում եք ընտրովիության սկզբունքով՝ հարուստ երակներին նախապատվություն տալով:

Արդյո՞ք գործնականում հնարավոր է նման մոտեցմամբ իրականացնել բացահանքի շահագործումը, թե՞ դա անհիմն խոսակցություն է:

- Նախ՝ երակներ կամ հարուստ երակներ չկան հանքավայրում: Եղել են ժամանակին՝ 50-60-ական թվականներին: Այդ ժամանակ էլ արդյունահանվել են՝ ստորգետնյա շահագործմամբ: Դրանից հետո շահագործումն իրականացվել է բաց եղանակով: Իսկ բաց եղանակով շահագործման ժամանակ հանքանյութը հանվում է ամբողջապես: Տրամաբանական չէ և հնարավոր չէ՝ մի մասը հանել, մյուսը՝ ոչ:

Հիմա այդ երակները, ինչպես նշեցի, չկան, վերևի հորիզոններում էին դրանք:

Սակայն հանքավայրի ներսում, հատկապես հանքավայրի հարավային մասում կան բարդ կառուցվածքով տեղամասեր, որտեղ հանքաքարի մեջ առկա են դատարկ ապարների գոտիներ: Եվ եթե այդ դատարկ գոտիները չհանենք, ապա չենք կարող խորանալ ու հանույթ իրականացնել:

Ներկայումս և՛ հանքաքարն է հանվում, և՛ դատարկ ապարների գոտիները: Եթե այդպես չարվի՝ բացահանք, որպես այդպիսին, չի առաջանա, կլինեն ուղղաձիգ պատերով փոսեր, որոնք պարզապես կփլվեն:

Այնպես որ՝ այսպես կոչված հարուստ երակների շուրջ խոսակցությունները մասնագիտական տեսակետից անհեթեթ են:

- Ձեր ղեկավարման ներքո է գտնվում նաև զարգացման ծրագրերի դեպարտամենտը, ինչը բավականին հետաքրքիր ոլորտ է:

Փոքր-ինչ ներկայացրեք, խնդրեմ, դեպարտամենտի գործառույթները:

- Եթե համառոտ ասեմ, ապա ընկերության արտադրության զարգացման հետ կապված բոլոր ծրագրերը որպես տեխնիկական առաջադրանք ձևավորվում և փաստաթղթավորվում են այդտեղ։ Այնուհետև այդ ծրագրերի հետ կապված բոլոր նախագծային աշխատանքներն ուղեկցվում և վերահսկվում են այդ դեպարտամենտում։ Այդտեղ են նաև վերահսկվում ընկերության կողմից ձեռք բերվող բոլոր սարքավորումների տեխնիկական պահանջներին համապատասխանությունը և կատարվում բոլոր սարքավորումների հաշվառումները։

Այժմ ընկերության համար բոլոր նախագծային աշխատանքները կատարում են կապալառու ընկերությունները, սակայն զարգացման ծրագրերի դեպարտամենտում նախաձեռնել ենք սեփական կոնստրուկտորանախագծային բյուրոյի ձևավորում՝ նախագծային աշխատանքների ծավալի մի մասը մեր ուժերով կատարելու նպատակով։

- Եվ վերջին հարցը, որ նաև ներկայումս հանրային քննարկումների, իրարամերժ կարծիքների տեղիք է տալիս. տարեկան որքա՞ն հանքաքար հանելու թույլտվություն ունի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը:

- Ըստ հաստատված նախագծի և արդյունահանման գործող թույլտվության՝ ընկերությանը թույլ է տրված արդյունահանել և վերամշակել տարեկան 22 միլիոն տոննա հանքաքար, ու այս ծավալը մենք երբևէ չենք գերազանցել։

Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference