Yerevan, 01.September.2026,
00
:
00
BREAKING


4 խնդիր, որոնց ես հանդիպում եմ նիհարելու ճանապարհին

LIFE

Երբ նոր էի սկսում դիետա պահել, մտածում էի՝ մնացած անգամների պես կես ճանապարհից հետ կկանգնեմ, բայց  փաստորեն դեռ պայքարում եմ և իհարկե չեմ պատրաստվում հանձնվել: Իրականում ես ինձ շատ բաներից եմ զրկել, նախկինում այնպիսի սովորություններ ունեի, որոնք այժմ այլև չեմ անում, իհարկե միայն և միայն իմ նպատակին հասնելու համար: Գուցե  մեկը կմտածի, որ պետք չէ ինչ որ մի բանից զրկել իրեն, բայց քանի օր սա իմ օրագիրն է և իմ փորձը, ես կիսվում եմ այն ամենով ինչ ես եմ անում:  Իրականում իմ նյարդերն էլ են երբեմն տեղի տալիս, երբ ուզում եմ մի քաղցր բան ուտեմ, բայց այդ պահին ինձ ինչ-որ բանով շեղում  եմ, մտնում եմ նայում եմ գեղեցիկ մարմին ունեցող աղջիկների նկարներ, որոնք միանգամից մոտիվացնում են,  կարդում եմ ինչ որ մի բան  նիհարողների մասին: Դուք էլ, եթե որոշել եք նիհարել, երբեմն պետք է կարողանաք ձեզ շեղել, իսկ տարբերակները ինքներդ կարող եք ձեզ համար գտնել:

Այս անգամ ես առանձնացրել եմ, այն մի քանի խնդիրները, որոնք ես հանդիպում եմ նիհարելու ճանապարհին

1. Ինչ խնդիր է հանդիպում  «պլուս սայզ» հագնողը, երբ գնում է հագուստ գնելու: Յուրաքանչյուր անգամ հագուստ փորձելուց, աշխատողից գրեթե միշտ հարցնում էի, իսկ մեծ չափսը չունեք, և երբ չէր լինում, կամ շարունակում էի այնքան փնտրել, որ գտնեի համապատասխան մի բան, կամ էլ գնում էի տուն, բացում սառնարակը և ինչ որ համով բան ուտում, այդպես անցնում էր նեղվածությունս: Չասեք, որ ձեզ հետ չի եղել, վստահ եմ՝ շատ ծանոք իրավիճակ է:  Բայց հիմա մի քիչ պատկերը փոխվել է, 4 կգ նիհարելուց հետո ինձ արդեն նոր հագուստներն են պետք, քանի որ ներկայիս հագուստները հագիս մեծացել են  Մյուս ամսի ես պատրաստվում եմ նոր հագուստներ գնել, խոստանում եմ պատմել և ցույց տալ նոր գնումներս: 

2. Հաջորդը իմ ցուցակում դա, երբ ես մտնում եմ  մթերքի խանութ և պետք է ինձ համար սնունդ գնեմ: Կար ժամանակ, երբ դա շատ արագ էի անում, հիմա նայում եմ որ պարտադիր կալորիականությունը քիչ լինի և շատ արագ, մեկ-մեկ էլ աչքերս փակ անցնում եմ քաղցրի բաժնի կողքով: Միշտ գնում եմ հավի կրծքամիս, հնդկաձավար, կաղամբ, բռոկոլի, կեֆիր, տավարի միս, կաղամբ, գազար:

 3. Խուճապը  իմ ցուցակում երրորդ տեղում է: Հիշում եմ՝ մի անգամ մարզումներից հետո, երբ ամեն ինչ ճիշտ արել էի, ճիշտ պահել է նաև սննդակարգը և պետք է առավոտյան քաշս նվազած լիներ, բայց պատկերացնում եք ինչ եղավ ինձ հետ երբ տեսա, որ 200 գրամով ավելացել եմ: Սկսվեց խուճապը, ու հարցեր, բայց ինչու պետք է այսպես լիներ, գրեցի բոլոր այն ընկերներիս ովքեր մարզասրահ էին հաճախում, գալիս եմ աշխատանքի աղջիկներին հարցնում եմ, բողոքում եմ, նեղվում եմ ու տեղս չեմ գտնում, մեր աշխատողներից մեկն էլ, ով ի դեպ հաշվում է, թե օրվա ընթացքում քանի անգամ եմ դիետա բառն ասում, և արգելել է այն առհասարակ ասել, բացատրեց թե ինչից կարող է լինել, բայց դա էլ բավարար չէի: Խուճապն անցավ, երբ վերջապես կարողացա խոսել մարզիչիս հետ, ով էլ ասաց, որ դա պարզապես ջրի չարաշահումն է և որ խուճապի մատնվելու կարիք պարզապես չկա: Հավատացեք, այնքան լավ է, որ կողքիդ լինում են մարդիկ, ովքեր պատրաստ են խորհուրդ տալ, ոգևորել, բացատրել սխալներդ,  հարցնել թե այս անգամ քանի հատ պրեսս արեցիր և վերջում ասել ապրես, դա իրոք առաջ գնալու ստիմուլ է տալիս:

 4. Եւ վերջապես չորրորդ կետը, երբ ինչ որ տեղ ես գնում, լինի դա երեկույթ, ծնունդ, հարսանիք, կապ չունի: Այստեղ էլ կրկին շատ բաներից ես հրաժարվում, մասնավորապես ալկոհոլից: Հիշում եմ՝ մի անգամ ընկերներիցս մեկին ստիպեցի իմ փոխարեն փորձել սեղանին եղած գրեթե ամեն ինչ և հարցնում է, իսկ համով էր: Բայց երբ տեսնում ես սեղանին մի բան, որը դու կարող ես ուտել, շատ երկար մի մտածեք միանգամից դրեք ձեր կողքին, քանի որ մնացած հյուրերի համար հաստատ այլ ուտելու բաներ էլ կան:

Սրանք իմ չորս կետերն էին, բայց ես չեմ մոռանում նաև ներկայացնում այն սննդակարգը, որը ինձ օգնում է նիհարել: Առաջ իմ սնունդի չափաբաժինները մի քիչ շատ էին, բայց քանի հիմա օրգանիզմս սովորել է քչով կշտանալուն, ես որոշել եմ կրճատել սնունդս: 

Հիշում եք՝ առավոտյան մեկ բաժակ ջուր դատարկ ստամոքսին, որից մոտ կես ժամ հետո նախաճաշ:

Բռոկոլիով և լոլիկով աղցան

10:00, ես պարտադիր ուտում եմ խանաչ խնձոր և չեմ մոռանում ջրի մասին:

13:00 

կես լոլիկ

50 գրամ ծաղկակաղամբի ձվաձեղ

18:00

50 գրամ տավարի միս

կաղամբով աղցան

1 հատ վարունգ

Արդեն շաբաթ օրը կամփոփեմ այս շաբաթը, կգրեմ, թե քանի կգ եմ այժմ կշռում, և ցույց կտամ իմ քաշի նվազեցման աղյուսակը: 

"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July