Վատ ընդդիմությանը մի կողմ թողեք` լավերի հետ տեր կանգնեք Հայրենիքին, եթե մի փոքր սիրում եք այն. Արտակ Զաքարյան
BLOGՀայրենիքը մաս-մաս հանձնելու գործընթացը կանգ չի առնելու, այն Արցախից անցնելու է Հայաստանի տարածքներ: Որովհետև միջազգային հանրությունը համոզվել է, որ հայերի մի ստվար մասին հայրենիք պետք չէ:
Նրանց նիկոլի պես խամաճիկ «իշխանություն» է պետք, որ իրենց հիմարի տեղ դնի ու անընդհատ խաբի: Թուրքական էժան լոլիկ է պետք, որ հայ գյուղացու տունը քանդվի: Էժան թուրքական քռչուփալաս է պետք, որ ծախի ու մի երկու կոպեկ փող փախցնի: Ոչինչ չանելու համար բարձր աշխատավարձ ու պարգևավճար է պետք, որ ֆեյսբուքում դավաճանների ելույթները լայքի ու հետևի, թե ինչպես է կործանվում այս պետությունը, որից ինքն աշխատավարձ է ստանում և այլն:
Եվ այս ամենի հետ աշխարհում ձևավորել ենք կարծիք, որ հայրենիք չենք ցանկանում ունենալ, հայրենիքն էլ դարերով թողել ենք թուրքին` այ էսօրվա պես, պատվավոր դավաճան նիկոլների շնորհիվ: Սա այն ամենն է, ինչ խոսվում է աշխարհում` մեր մասին: Ցավալի է` բայց փաստ:
Իսկ այն զրույցները, թե ընդդիմությունը վատն է, դրա համար մարդիկ դուրս չեն գալիս պայքարի` ընդամենը կեղծ երեսպաշտություն է:
Վատ ընդդիմությանը մի կողմ թողեք` լավերի հետ տեր կանգնեք Հայրենիքին, եթե մի փոքր սիրում եք այն:
Հայրենիքի ճակատագրի նկատմամբ այս համատարած անտերությանը պետք է վերջ տալ:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



