9 գաղտնիք տղաների մասին
PHOTO
Երբ մենք պատանի ենք լինում, մեզ թվում է, թե տղաները բացարձակ ուրիշ են՝ կոպիտ, անփույթ և ծիծաղում են աղջիկների վրա միայն որովհետև նրանք այլ սեռի են պատկանում: Մեծանալով պարզում ենք, որ տղաներն էլ ունեն զգացմունքներ և էմոցիաներ, որ նրանք էլ են տառապում անպատասխան սիրուց կամ անհանգստանում խնդիրների դեպքում: Մենք ցանկանում ենք բացահայտել տղաների մասին ամենակարևոր գաղտնիքները:
Տղաները սիրում են գրկախառնվել
Տղաների մեծամասնությունն աղջիկների չափ սիրում է քնքուշ գրկախառնություններ: Շատերն են պնդում, որ ժամադրությունների՝ իրենց սիրելի մասը հենց գրկախառնություններն են: Հետաքրքրական է, որ հենց դա են նրանք ամենաշատը կարոտում սիրելիի հետ բաժանումից հետո:
Տղաները սիրում են բամբասել
Հաճախ տղաներն աղջիկներից շատ են բամբասում: Այն աղջիկները, ովքեր եղբայրներ ունեն, կարող են դա հաստատել, եթե իհարկե բռնացնեն իրենց եղբայրներին այն անմեղ հանցագործության վրա:
Նրանք անհանգստանում են, թե ինչ տպավորություն են գործում
Շատերն են մտածում, որ տղաների համար մեկ է, թե ինչ տեսք ունեն իրենք: Դա այդպես չէ: Նրանք շատ մանրամասն են ընտրում իրենց հագուստը, երբ կարևոր տեղ են գնում, օրինակ ժամադրության: Նրանք նույնպես անհանգստանում են իրենց կառուցվածքի, մաշկի և այլնի մասին: Եվ դա հիանալի է:
Տղաները նեղսրտում են, երբ աղջիկները չեն պատասխանում իրենց հաղորդագրություններին
Եթե տղան հավանում է աղջկան, նա չափից դուրս ծանր է տանում, եթե վերջինս չի պատասխանում իր հաղորդագրություններին: Նա անգամ պատրաստ է ընկերներից խորհուրդ հարցնել, որպեսզի հասկանա, թե ինչն այն չէ:
Տղաները պսևդոընկերներ են ունենում
Չնայած տղաներն իրենց բավականին անմիջական են պահում իրենց ընկերների հետ, նրանք ավելի անկեղծ են և հաճախ ասում են այն, ինչ մտածում են, բայց անգամ նրանք ունեն սուտ ընկերներ:
Նրանք երբեմն հավանում են աղջկական ֆիլմեր և սերիալներ
Աղջիկների մեծամասնությունը վստահ է, որ տղաներն ատում են ռոմանտիկ կատակերգությունները, բայց դա իրականում այդպես չէ: Կան տղաներ, որոնք մեծ հաճույքով նայում են, ասենք, «Արնախումի օրագրերը» սերիալը:
Տղաները շատ երկար են պատրաստվում
Եթե ձեզ թվում է, որ տղաները 5 րոպեում պատրաստվում են, շտապում ենք ձեզ հիասթափեցնել: Նրանք նույնպես կարող են երկար ընտրել իրենց հագուստը կամ 10 հնարավոր և անհնար ձևերով փոխել մազերի սանրվածքը:
Տղաները հետևում են աղջիկներին Facebook-ով
Այո, նրանք բոլոր հնարավոր տարբերակներով հերքում են դա, բայց նրանք հավասարապես հետևում են իրենց հավանած աղջիկների և նախկին ընկերուհիների էջերը սոցիալական ցանցերում: Բոլորն են դա անում:
Նրանք շատ ծանր են տանում բաժանումները
Երբ տղան և աղջիկը բաժանվում են, և տղան իսկապես սիրում է աղջկան, նա իրեն շատ դժբախտ է զգում: Երբեմն շատ ավելի դժբախտ, քան աղջիկը: Կոտրված սրտով տղան երկար ժամանակ չի վերականգնվում: Ուստի մի մտածեք, որ բաժանումները միայն ձեզ վրա են վատ ազդում:




















































