Yerevan, 23.February.2026,
00
:
00
BREAKING


10 փաստ որը անհրաժեշտ է իմանալ ձեռքի ժամացույցների մասին

PHOTO

Mypage.am-ը գրում է.

1. Ձեռքի առաջին ժամացույցները ստեղծվել են XIX դարի սկզբներին Եվգենի Բոգարնի համար, բայց այն ժամանակ այդ միտքը չգնահատվեց ըստ արժանվույն: XIX դարի վերջին` պատերազմի ժամանակ, գրպանի ժամացույցի օգտագործման անհարմարության պատճառով զինվորականները սկսեցին կրել ժամացույց դաստակի վրա: Իսկ ձեռքի ժամացույցները վերջնական ճանաչում ստացան միայն XX դարի վերջին: Հիմա այն օգտագործվում է որպես աքսեսուար՝ բջջային հեռախոսների տարածման պատճառով:

2. Եթե ատամներով վերցնեք ժամացույցն ու փակեք Ձեր ականջները, ապա ժամացույցի տկտկոցը կվերածվի շատ ուժեղ, ծանր հարվածների - այ այդքան նրա ձայնը կուժեղանա: 

3.Մեկ ձեռքի ժամացույց պատրաստելու համար անհրաժեշտ է ավելի քան 20 մարդ: 

4. Որպես կանոն, ժամացույցի մասնիկներ պատրաստելու հիմնական գործողությունները կատարվում են Շվեյցարիայում՝ ավտոմատացված սարքավորումների և ժամանակակից մեխանիզմների միջոցով: Միայն եզակի կազմակերպություններ, որոնք արտադրում են տասնյակ հազարավոր դոլար արժողությամբ ժամացույցներ, կարող են իրենց թույլ տալ մեխանիզմների ձեռքով հավաքում և ամեն մասնիկի կատարելագործում ու հղկում:  

5. Tissot ապրանքանիշի պատմությունը սկսում է 1853թ.-ից, երբ Շվեյցարիայի Le Locle վայրում հայր և որդի Թիսոթները հիմնեցին ժամացույցի ընկերություն: Դա մի փոքրիկ արհեստանոց էր, որտեղ աշխատում էին տերերը: Ժամացույցների արտադրության քանակը մեծացավ այն ժամանակ, երբ նրանք մեծաքանակ պատվեր ստացան ռուսական օֆիցերների համար գրպանի ժամացույցներ պատրաստելու: Հետագայում` այդ պատվիրատուի կորստից հետո, կապված 1917թ.-ի հեղաշրջման հետ, սկսվեց սերիական արտադրությունը: Արհեստանոցն աշխատանք էր ապահովում ֆերմեր-ժամագործների համար: Վերջիններս մի քանի շաբաթ անց բերում էին արտադրանքը «Cret-Vaillant»ընկերություն: Ժամացույցները ենթարկվում էին փորձաքննության «TISSOT» ընկերությունում և համապատասխան որակի մակնշում էին ստանում: Այն ժամացույցները, որոնք չէին համապատասխանում ստանդարտներին, հեռացվում էին:

6. 1974թ.-ից, երբ «Tissot»-ը դարձավ «Le Mans» մրցավազքի հիմնական հովանավորը, կազմակերպությունը որպես գլխավոր հովանավոր կամ «ցուցակավար» բազմիցս իր մասնակցությունն ունեցավ սպորտային այնպիսի մեծ իրադարձություններին, ինչպիսիք են Ֆոլմուլա1-ը, Լեռնային հեծանվավազքի համաշխարհային  գավաթը, FIM-ի համաշխարհային առաջնությունները և այլն:  

7. Համարվում է, որ շվեյցարական ժամացույցների «Swatch» ապրանքանիշի անվանումը գալիս է «Swiss Watch»-ից (շվեյցարական ժամեր), բայց Նիկոլաս Ջորջ Հայեկը պնդում էր, որ իրականում բառակապակցությունը գալիս է «Second Watch»-ից (երկրորդ ժամացույց), այսինքն` ամենօրյա ժամացույցներ՝ հասանելի աքսեսուարներ:

8. Ներկայումս աշխարհում տարեկան արտադրվում է ժամացույցի ավելի քան 1 միլիարդ մեխանիզմ: Դրանցից մոտ 60%-ը բաժին է հասնում Ճապոնիային: Ամենաթանկ ժամացույցները շվեյցարականերն են, այդ պատճառով շվեյցարական ընկերությունները զիջում են ճապոնացիներին արտադրանքի քանակով, բայց շահույթի տեսանկյունից անհամեմետելի առավելություն ունեն: 

9. Chopard’s-ն աշխարհի ամենաթանկարժեք ժամացույցն է: Ադամանդների կարատների ընդհանուր քանակը 201 է: Դրա արժեքն է 25 միլիոն դոլար:

10. Բրունեյի սուլթանի եղբայր արքայազն Ջեֆրին վճարել է 5.2 միլիոն դոլար ադամանդապատ 10 ձեռքի ժամացույցների համար:

Order an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue