Ինդոնեզիայում ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհվածների թիվը գերազանցել Է 140-ը
SOCIETYԻնդոնեզիայում «Հերկուլես» Ս-130 ռազմափոխադրական ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհվել Է ավելի քան 140 մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, հուլիսի 1-ին հաղորդել Է Detik պորտալը:
«Ադամ Մալիք քաղաքային հիվանդանոց են տեղափոխվել 141 զոհվածների մարմիններ»,- լրագրողներին հայտնել Է բժշկական հիմնարկության ներկայացուցիչը: Նրա խոսքով՝առայժմ ստույգ պարզված չԷ, թե աղետի զոհերից ովքեր են զինծառայողներ, իսկ ովքեր՝ տեղացի բնակիչներ: Ավելի վաղ նշվել Էր, որ կործանված ինքնաթիռում եղել են անձնակազմի 12 անդամ, ինչպես նաեւ 101 ուղեւոր:
Ռազմափոխադրական ինքնաթիռն աղետի Է ենթարկվել հունիսի 30-ին Սումատրա կղզու հյուսիսում գտնվող ռազմաօդային ուժերի բազայից թռիչքից «մի քանի րոպե անց»: «Հերկուլես»-ի ընկնելու վայրում՝ Մեդան քաղաքի մերձակայքում, սաստիկ հրդեհ Է բռնկել: Ականատեսների վկայությամբ, ինքնաթիռը պայթել Է «Գոլդեն Էլեւան» հյուրանոցի տանիքի վրա: Ընկնելիս ինքնաթիռը հարվածել Է մի քանի բնակելի շենքերի ու ավտոմեքենաների, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



