Yerevan, 23.April.2026,
00
:
00
BREAKING


Սառույցին գրված «հաղթանակներով» մանիպուլացնում են ժողովրդին. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանն օրերս որոշում ընդունեց՝ պարտադրելով Ադրբեջանին ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը: Ինչ խոսք, սա կարևոր որոշում էր միջազգային հանրությանը ցույց տալու համար, որ Արցախի բնակչության իրավունքները շարունակաբար խախտվում են Ադրբեջանի կողմից։ Բայց մյուս կողմից էլ զարմանալի է, որ ոմանք շատ մեծ հույսեր են կապում Հաագայի դատարանի որոշումների հետ։ Եթե Ադրբեջանը Հայաստանին ու Արցախին առնչվող ցանկացած թեմայի կամայական մեկնաբանություն է տալիս և չի կատարում անգամ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերը՝ նույնիսկ անտեսելով հումանիտար հարցերի լուծումն, ապա ուղղակի պետք է պատրանքներ ունենալ, թե դատարանի որոշումը կարող է կաշկանդել Ադրբեջանին։

Ու պատահական չէ, որ Ադրբեջանի ԱԳՆ-ից նշեցին, թե ոչինչ չեն պատրաստվում անել։ Բացի դրանից, եթե հատուկ անհրաժեշտություն էլ լինի դատարանի որոշմանն արձագանքել, ապա Բաքուն, ինչպես միշտ, կարող է առաջ մղել իր կեղծիքը՝ ցույց տալով, թե Լաչինի միջանցքը իբր բաց է կամ այն պետությունը չի փակել, այլ բողոքի ակցիա իրականացնող «բնապահպանները», որոնց գործողությունները երկրի իշխանությունների հետ իբր կապ չունեն։ Հարց կարող է ծագել, իսկ ինչո՞ւ միջազգային հանրությունը ինչպես որ պետք է չի արձագանքում Ադրբեջանի կողմից իրագործվող հանցագործություններին։ Պրակտիկ գործընթացները ցույց են տալիս, որ «միջազգային հանրություն» կոչվածը առաջնորդվում է ոչ թե արդարության չափանիշներով կամ էմոցիաներով, այլ կոնկրետ չափելի շահերով։

Օրինակ՝ ուկրաինական պատերազմից հետո ԵՄ-ի համար առավել շատ է կարևորվում Ադրբեջանի գործոնը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ երկիրը նավթ է մատակարարում և մասնավորապես կրկնապատկելու է Եվրոպա արտահանվող գազի ծավալը։ Այսինքն, Ադրբեջանի բնական ռեսուրսներն ավելի շատ են կարևորվում, քան մարդու իրավունքների աղաղակող խախտումները։ Մյուս կողմից էլ՝ Ադրբեջանի նկատմամբ վերաբերմունքում փոփոխության պատճառ է դառնում նաև այդ երկրին Թուրքիայի անվերապահ աջակցության գործոնը։ Բայց զարմանալի է, որ Արցախյան պատերազմից ու դրան հաջորդած իրադարձություններից հետո էլ հայ հանրության մի զգալի հատվածը դեռևս էմոցիաներով է առաջնորդվում։

Ու ՀՀ իշխանությունները հմուտ կերպով խաղում են այդ էմոցիաների վրա։ Նրանք իրենց քարոզչամեքենաների միջոցով մի մեծ շոու են կազմակերպում, թե Հաագայի դատարանի որոշմամբ շատ լուրջ «կոզր» են ձեռք բերել ընդդեմ Ադրբեջանի։ Ավելին, դատարանի որոշումը իշխանականների կողմից ներկայացվում է որպես աշխարհացունց և աննախադեպ մի իրադարձություն։ Ու սա այն դեպքում, երբ ՀՀ իշխանությունները ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Լաչինի միջանցքի փակման հետ կապված որևէ բանաձև այդպես էլ չկարողացան անցկացնել։ Միաժամանակ, կարծես թե մոռացվում է, որ Փաշինյանն անձամբ է նշել, որ իրենք Արցախը ճանաչում են որպես Ադրբեջանի մաս։

Փաստացի իշխանությունները ժողովրդին մանիպուլ յացիայի են ենթարկում՝ ՄԱԿ-ի դատարանի որոշման շուրջ այնպիսի միֆեր հյուսելով, թե իբր այն շատ լուրջ հարված էր Ադրբեջանի հեղինակությանը, Բաքվի շահերից չի բխում դատարանի որոշումը և, միևնույնն է, ստիպված է լինելու շուտով այն իրագործել։ Բացարձակ չթերագնահատելով միջազգային դատարանում աշխատած թիմի ջանքերը՝ պարզապես պետք է իրականությանն առավել սթափ նայել: Իհարկե, շատ հնարավոր է, որ Ադրբեջանն ի վերջո բացի միջանցքը՝ առավել ևս, որ Հայաստանի ու Արցախի իշխանությունները, Ռուբեն Վարդանյանին պաշտոնանկ անելով, հնարավորություն են ընձեռել Ալիևին՝ կատարելու դատարանի վճիռը: Սակայն պետք է հաշվի առնել, որ դեռևս չի եղել մի դեպք, երբ Ադրբեջանը ականջալուր լինի միջազգային հանրության, միջազգային կազմակերպությունների որոշումներին, եթե դրանք իրենց մեջ չեն ներառում կոնկրետ պատժամիջոցներ:

Փաստը մնում է փաստ, որ ալիևյան կլանը վախենում է միայն պատժամիջոցներից, ընդ որում՝ ոչ այնքան քաղաքական, որքան տնտեսական: Վերադառնալով ՀՀ իշխանություններին՝ պետք է փաստենք, որ նրանք միայն մի հարցում են գերազանց գործում. խոսքը վերաբերում է հերթով ադրբեջանական պահանջները կատարելուն։ Չէ, սխալվեցինք՝ մի հարցում էլ՝ ստի ու մանիպուլ յացիաների: Նայեք վերջին առնվազն երկու տարվա իրադարձությունների խրոնիկան և ինքներդ կհամոզվեք։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project