Հայ–թուրքական պետական սահմանն ապօրինի հատելու համար ձերբակալվել է օտարերկրյա 4 քաղաքացի
SOCIETYՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Հայ–թուրքական պետական սահմանով ապօրինի սահմանահատման փորձ իրականացնելիս հունվարի 31-ին ՀՀ–ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության զինծառայողների կողմից Շիրակի մարզի «Ախուրիկ» սահմանապահ ուղեկալի հատվածում ձերբակալվել են 4 օտարերկրյա քաղաքացիներ։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան` հայտնել են ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից։
«Գործող կարգի համաձայն` ՌԴ սահմանապահների կողմից սահմանախախտները փոխանցվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը»,– հայտնում են ԱԱԾ–ից։
ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 44-469–րդ հոդվածի (պետական սահմանն ապօրինի հատելու փորձ) 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։ Դատարանի որոշմամբ` սահմանախախտները կալանավորվել են։
Այլ տեղեկություններ քրեական վարույթի հետ կապված չեն հաղորդվում, քանի որ հրապարակման ենթակա չեն։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` կալանավորված անձինք Եգիպտոսի քաղաքացիներ են։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



