Yerevan, 20.March.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՓԵՏՐՎԱՐԻ). Հրդեհ ուղեծրային կայանում, դասալիքների համաներում, վերջնագիր Ռուսաստանին. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Բելառուս, Ղրղզստան, Ռուսաստան, Տաջիկստան, Հարավային Օսիա, Մերձդնեստր՝ Հայրենիքի պաշտպանի օր, Բրունեյ՝ Ազգային օր, Գայանա՝ Հանրապետության օր, Ճապոնիա՝ Կայսրի ծննդյան օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1893 –ծնվել է բանասեր և արևելագետ Կարապետ Մելիք-Օհանջանյանը:

1907 –ծնվել է կինոռեժիսոր և սցենարիստ Վիլ յամ Հայկազյանը:

1932- Երևանում լույս է տեսել Հայաստանի գրողների միության օրգան «Գրական թերթի» առաջին համարը:

1932 –ծնվել է ճարտարապետ Արթուր Թարխանյանը:

1936- Թիֆլիսում բացվել է Հայկական մշակույթի տունը:

1940 –ծնվել է գեղանկարչուհի Ծովինար Բեքարյանը:

1940 –ծնվել է բանաստեղծ Երվանդ Պետրոսյանը:

1959- Երևանում հիմնադրվել է Արաբական երկրների հետ բարեկամության և մշակութային կապի խորհրդային ընկերության հայկական բաժանմունքը:

1975 –վախճանվել է նկարիչ Մինաս Ավետիսյանը:

1987 –վախճանվել է բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս Վազգեն Օվյանը:

2005-Հայաստանի կառավության շենքի առջև բողոքի ցույց են կազմակերպել սոցիալական քարտեր չցանկացած, չստացած և դրա արդյունքում կենսաթոշակ չստացած քաղաքացիները:

2008 –կապված նախագահական ընտրությունների արդյունքների հետ՝ հրաժարական են ներկայացրել Հայաստանի արտգործնախարարության մի շարք դիվանագետներ և դեսպաններ: Նախագահ Քոչարյանը խորհրդակցություններ է անցկացրել ԶՈւ-երի, ոստիկանության և ԱԱԾ-ի ղեկավար կազմերի հետ:

2012- կառավարությունն ամբողջությամբ զրոյացրել է 1996-2008 թթ. ժամանակահատվածում հողի հարկի ու գույքահարկի գծով կուտակված պարտքերը:

2016- Հայաստանի չորրորդ ՄԻՊ է դարձել Արման Թաթոյանը:

2018 –վախճանվել է հայկական արմատներով խորհրդային կոնստրուկտոր Գեորգի Միրզոևը:

2020-կապված կորոնավիրուսային համաճարակի հետ՝ դադարեցվել է Իրան-Հայաստան օդային հաղորդակցությունը, արգելվել է Մեղրիի անցակետով անձանց մուտքը Հայաստան:

ԱՇԽԱՐՀ

1685 – ծնվել է գերմանացի մեծ երգահան Գեորգ Ֆրիդրիխ Հենդելը, որը երկար տարիներ ապրել և ստեղծագործել է Անգլիայում:

1744 -ծնվել է Ռոտշիլդների տոհմի հիմնադիր Մայեր Համշել Ռոտշիլդը:

1821 – վախճանվել է անգլիացի բանաստեղծ Ջոն Քիթսը:

1847 -ամերիկա-մեքսիկական պատերազմի ժամանակ սկսվել է Բուենա-Վիստայի վճռորոշ ճակատամարտը:

1855 – վախճանվել է գերմանացի մաթեմատիկոս, աստղագետ Կառլ Գաուսը:

1874 -անգլիացի մայոր Ուոլտեր Ուինգֆիլդը արտոնագրել է «Sphairistike» խաղը, որը ներկայումս հայտնի է թենիս անունով:

1878 – ծնվել է ռուս նկարիչ, կոնստրուկտիվիտ, սուպրեմատիզմի հիմնադիր Կազիմիր Մալևիչը:

1883 –ծնվել է գերմանացի փիլիսոփա Կառլ Յասպերսը:

1886- Չարլզ Մարթին Հոլն առաջին անգամ ստացել է մաքուր ալ յումինիում:

1893 – Ռուդոլֆ Դիզելը արտոնագրել է իր ստեղծած դիզելային շարժիչը:

1903 - Կուբան ԱՄՆ-ին հավերժ օգտագործման է հանձնել Գուանտանամո ռազմաբազան:

1905 - ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում իրավաբան Պոլ Պերսին հիմնադրել է առաջին «Ռոտարի» ակումբը:

1918 - կայսերական Գերմանիան վերջնագիր է ներկայացրել Խորհրդային Ռուսաստանին:

1941 - առաջին անգամ ստացել են մաքուր պլուտոնիում: 1944 – ծնվել է ռուս ճանաչված դերասան Օլեգ Յանկովսկին:

1944- ԽՍՀՄ-ում սկսվել է չեչենների և ինգուշների տեղահանությունը դեպի Կենտրոնական Ասիա:

1945- Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ պարզ է դարձել, որ Գերմանիան գնում է դեպի պարտություն, Թուրքիան խզել է դիվանագիտական հարաբերությունները վերջինիս հետ և պատերազմ հայտարարել Գերմանիային ու Ճապոնիային՝ նրանց դեմ չարձակելով և ոչ մի գնդակ։

1945 – Ջո Ռոզենտալը նկարել է հայտնի «Իվոձիմայի վրա դրոշ բարձրացնելը» լուսանկարը, որն ԱՄՆ-ում դարձել է Երկրորդ համաշխարհային պատերազմի թեմայով ամենաարժեքավոր և ճանաչված լուսանկարներից ու բոլոր ժամանակների ամենաշատ վերահրատարակվող լուսանկարներից մեկը:

1947 – ստեղծվել է ԻՍՕ ստանդարտացման միջազգային կազմակերպությունը:

1953 - Անգլիայում համաներում է հայտարարվել Երկրորդ համաշխարհային պատերազմի 14 000 դասալիքների նկատմամբ:

1955 –վախճանվել է ֆրանսիացի բանաստեղծ Պոլ Լուի Շառլ Մարի Կլոդելը:

1992- տեղի է ունեցել 16-րդ Ձմեռային օլիմպիական խաղերի փակման արարողությունը (Ալբերվիլ, Ֆրանսիա):

1997 - ռուսական ուղեծրային «Միր» կայանում, որն ուներ ռուս-ամերիկյան համատեղ անձնակազմ, հրդեհ է բռնկվել:

1999 -Հարավսլավիայի կառավարությունը պայմանավորվածություններ է ձեռք բերել Կոսովոյի անջատողականների հետ:

2006 -Մոսկվայում փլվել է Բասմանյան շուկան:

2008-Ուգանդայում դադարել է քաղաքացիական պատերազմը: 2022-վախճանվել է հայտնի ռոք երաժիշտ Մարկ Լանեգանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California