Զորակցում եմ գեներալ Խաչատուրովին, համոզված եմ, որ նրա նկատմամբ մեղադրանքը նույն ձևի կեղծիք է. Ավետիք Չալաբյան
BLOGՔաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այս վարչակարգը սկսեց իր հակազգային գործունեությունը գեներալ Յուրի Խաչատուրովի դեմ քրեական գործ հարուցելով, այն փլվեց դատարանում, հետո անհեթեթ մեղադրանքով կալանավորվեց այս զինվորական ընտանիքի կրտսեր որդին՝ Իգոր Խաչատուրովը, նրա նկատմամբ մեդադրանքը ևս փլվել է: Հիմա այն կալանավորել է այս ընտանիքի միջնեկ զավակ Գրիգորի Խաչատուրովին՝ Մարտական խաչի ասպետին, երբեք չպարտված և այս իշխանության առաջ գլուխը երբեք չխոնարհած մարտական գեներալին:
Զորակցում եմ գեներալ Խաչատուրովին, համոզված եմ, որ նրա նկատմամբ մեղադրանքը նույն ձևի կեղծիք է, ինչպես այս իշխանությունից տուժած շատերինը, և ամեն ինչ կանեմ, որպեսզի արդարությունը մեր երկրում վերականգնվի: Մինչ այդ, ուժ ու կորով եմ ցանկանում նրան՝ հաղթահարելու այս փորձությունը:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



