«ՈՒԱԶ»-ի վթարի հետեւանքով վիրավորված զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում
SOCIETYՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Երկու օր առաջ՝ փետրվարի 19-ին, Խնածախ գյուղի մոտակայքում ձնահյուսի պատճառով ՊՆ «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վթարի հետեւանքով վիրավորված զինծառայողների վիճակը բավարար է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը։
«Նրանց կյանքին վտանգ չի սպառնում, շարունակում են իրենց բուժումը»,- նշեց Թորոսյանը։
Հավելենք, որ վթարի հետեւանքով զոհվել են պայմանագրային զինծառայողներ Զորանդ Հրանտի Արզումանյանը և Զորակ Սամվելի Երանոսյանը:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills
5
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank



