Ժամանակն անգին է. ներկայացվել է Graff Halo ժամացույցների նոր հավաքածուն (լուսանկարներ)
LIFETert.am-ը գրում է.
Ոսկերչական բնագավառի ամենահեղինակավոր ընկերություններից մեկը` Graff-ը, ներկայացրել է շքեղ ժամացույցների Graff Halo նոր հավաքածուն։
Ինչպես նշում է tatler.ru-ն, հավաքածուում ներառված` մեկը մյուսից թանկարժեք ժամացույցներն առանց վարանելու կարելի է անվանել ոսկերչական բարձր արվեստի գլուխգործոցներ: Դրանք զարդարված են հատընտիր ադամանդներով, սուտակներով, շափյուղայով, զմրուխտներով, իսկ կապիչները կարված են բարձրորակ կաշվից:
Ի դեպ, նորույթներից մի քանիսը ձեռքի մի շարժումով ճոխ ժամացույցից վերածվում են ոչ պակաս ճոխ թևնոցի: Հրաշալի ձևափոխման գաղտնիքը որոշ ժամացույցների վրա եղած պատյանն է, որը, փակելով ժամատախտակը, նմուշը վերածում է թևնոցի:




1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Mher Ananyan joins Unibank's Management Board



