Yerevan, 10.June.2026,
00
:
00
BREAKING


Աշխարհաքաղաքական առճակատման դիապազոնը և Հարավային Կովկասը. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է

Ներկա աշխարհաքաղաքական վերադասավորումները նոր շրջափուլ են մտել։ Եվ դա կապված է համաշխարհային խաղացողների միջև մրցակցության խորացմամբ։ Արևմուտքն՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, ամեն ինչ անում է, որ համաշխարհային մակարդակում պահպանի իր գերիշխող դիրքերը։ Մյուս կողմից էլ Ռուսաստանը և Չինաստանն են միաբևեռ աշխարհակարգի փոփոխությանը միտված հայտ ներկայացրել։ Ըստ այդմ, Արևմուտքը վտանգավոր է համարում Ռուսաստանի հաջողությունը ուկրաինական ճակատում, դրա համար էլ շարունակում է մեծ օգնություն ցուցաբերել Ուկրաինային, որպեսզի այդ երկրի բանակը դիմագրավի ռուսական զինված ուժերին։ Այդ ռազմատեխնիկական օժանդակության արդյունքում է, որ Ուկրաինայում ռազմական գործողությունները շարունակվում են, և չնայած շուտով կլրանա ուկրաինական պատերազմի մեկ տարին, սակայն դեռևս պարզ չէ, թե ինչ ելք կարող է ունենալ հակամարտությունը։

Ավելին, նույնիսկ բացառված չեն իրադարձությունների զարգացման վտանգավոր սցենարները, երբ, օրինակ՝ անմիջական սպառնալիք զգալու դեպքում Ռուսաստանը կարող է տակտիկական միջուկային զենք կիրառել։ Իր հերթին Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի պատժամիջոցների սահմանումը մեծ փոփոխություններ է առաջ բերել համաշխարհային տնտեսության մատակարարման շղթաներում, հումքի, պարենի և էներգակիրների շուկաներում։ Եվ դրանով է նաև պայմանավորված, որ համաշխարհային մակարդակով ինֆլ յացիան ու գնաճը բարձր ցուցանիշների են հասել, ու դրանից տուժում են նաև արևմտյան երկրները։ Այս առումով հատկապես ծանր է Մեծ Բրիտանիայի վիճակը, որտեղ այս տարի նույնիսկ ռեցեսիա է կանխատեսվում։ Իսկ Ռուսաստանից արտահանվող հումքի հիմնական սպառումը Եվրոպայից վերաուղղվել է դեպի ասիական շուկա՝ մասնավորապես Հնդկաստան և Չինաստան։

Արևմուտքի համար ուկրաինական հակամարտության՝ իրենց ձեռնտու կերպով հանգուցալուծումն անհրաժեշտ է նաև Չինաստանին զսպելու տեսանկյունից, քանի որ Պեկինը կարող է օգտվել ուկրաինական փորձից և ներխուժել ու գրավել Թայվանը։Միևնույն ժամանակ, Արևմուտքին անհանգստացնում է նաև Չինաստանի տնտեսական ու տեխնոլոգիական առաջընթացը, ինչը կարող է հնարավորություն տալ չինական կողմին կարճ ժամանակ անց տեխնոլոգիական զարգացման մակարդակով գերազանցել արևմտյան երկրներին։ Դրա համար ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները պատժամիջոցներ են սահմանում Չինաստանի նկատմամբ առաջատար տեխնոլոգիաների, մասնավորապես չիպերի արտահանման ոլորտում։ Միևնույն ժամանակ միջազգային արենայում Չինաստանի՝ աճող ամբիցիաներին հակազդելու նպատակով ԱՄՆ-ի ակտիվ դերակատարությամբ մի շարք համագործակցության ձևաչափեր են ձևավորվել։ Օրինակ՝ եռակողմ պաշտպանական դաշինքի՝ ԱՄՆՄեծ Բրիտանիա-Ավստրալիա (AUKUS) և քառակողմ անվտանգային երկխոսության՝ ԱՄՆՃապոնիա-Հնդկաստան-Ավստրալիա (Quad) շրջանակներում։

Իսկ Ռուսաստանն ու Չինաստանն էլ իրենց հերթին համագործակցում են Իրանի հետ, որի լարված հարաբերություններն Արևմուտքի հետ պահպանվում են։ Ու հետաքրքրական է, որ Իրանի հետ համագործակցությունն ընդգրկում է առաջին հերթին տնտեսական բաղադրիչը։Օրինակ՝ Ռուսաստանը խոստացել է հսկայական չափերի ներդրումներ կատարել Իրանի էներգետիկ ոլորտում, իսկ Չինաստանը Իրանից էներգակիրների գլխավոր ներկրողներից է։ Չինաստանը, Իրանը և Ռուսաստանը նաև աշխատում են արևմտյան պատժամիջոցները շրջանցելու և իրենց համար արևմտյան SWIFT միջբանկային վճարահաշվարկային համակարգի անալոգը ստեղծելու ուղղությամբ։

Չինաստանը նաև ջանքեր է գործադրում, որպեսզի մարտահրավեր նետի միջազգային շուկայում դոլարի գերիշխանությանը, և նավթի վաճառքը նաև յուանով իրականացվի։ Չինաստանի, Իրանի և Ռուսաստանի փոխգործակցությունն ընդգրկում է նաև ռազմատեխնիկական ոլորտը։ Ուկրաինայում ընթացող պատերազմի ընթացքում իրանական անօդաչուները մեծ արդյունավետությամբ կիրառվեցին ռուսական զինված ուժերի կողմից։ Իսկ Ռուսաստանն էլ մտադիր է դրա փոխարեն Իրանին կործանիչներ տրամադրել։ Այս ամենին զուգահեռ տեղեկություններ են տարածվում նաև ռուս-իրանական համատեղ անօդաչուների արտադրության կազմակերպման մասին։

Չինաստանն էլ իր հերթին է ցանկանում 15 հազար անօդաչու ստանալ Իրանից։ Ու այս պայմաններում բազմաթիվ փորձագետներ, այդ թվում՝ արևմտյան, կարծում են, թե միաբևեռ աշխարհակարգի փոխարեն անցում ենք կատարում դեպի բազմաբևեռ աշխարհակարգ, որի ամենակարևոր խաղացողներից են հենց Ռուսաստանն ու Չինաստանը, իսկ Արևմուտքի՝ իր գերիշխանությունը պահպանելու ճիգերը վերջնական հաշվով չեն կարող իրավիճակը փոխել։ Ինչ վերաբերում է տարածաշրջանային զարգացումներին, ապա աշխարհաքաղաքական առճակատումը չի շրջանցում նաև Հարավային Կովկասը։ Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների ֆոնին կարող է թվալ, թե Ռուսաստանը քիչ-քիչ դուրս է մղվելու տարածաշրջանից, քանի որ, ինչպես հարկն է, չի աջակցում իր ռազմավարական դաշնակից Հայաստանին, որն ագրեսիայի զոհ է դարձել։

Դրա համար էլ տպավորություն է առաջանում, թե ռուսական ազդեցության թուլացման արդյունքում Արևմուտքի աջակցությամբ այդ տեղը կարող է լրացնել Թուրքիան։ Բայց ռուսական կողմի պասիվացումը ժամանակավոր բնույթ է կրում, քանի որ Հարավային Կովկասն ու Հայաստանը ռազմավարական նշանակություն ունեն այդ երկրի համար։ Եվ պատահական չէ, որ ՀՀ-ում ՌԴ դեսպան Կոպիրկինը հայտարարեց, թե Հայաստանից և Հարավային Կովկասից հեռանալը ՌԴ ծրագրերի մեջ չի մտնում։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia