Yerevan, 21.September.2026,
00
:
00
BREAKING


«Օձը տաքացնողին է կծում», չգիտեի՞ք.... «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Վերջին օրերին երկրի ներքին կյանքում արձանագրված իրադարձություններում դրսևորվեցին բավականին ուշագրավ նրբերանգներ, կարելի էր անգամ ասել՝ ելևէջներ, որոնք ճիշտ չէր լինի անտեսել ու թողնել, որ անհետանան խառնիխուռն լրահոսի հորձանուտում: Խոսքը, մասնավորապես, Մալաթիայի տոնավաճառի՝ «փակման շրջանի», նաև՝ ՊՆ նախկին վարչական շենքում տնավորված մի քանի հարյուր ընտանիքներին ձմեռվա կեսին փողոց նետելու՝ նախօրեի հուզման դեպքերի մասին է: Ամենացայտուն նրբերանգներից մեկն այն է, որ ինչպես գործատեղից ու եկամտի աղբյուրից զրկվելու դառը հեռանկարի առջև հայտնված «տոնավաճառային» առևտրականների, այնպես էլ ձմեռվա կեսին փողոցում հայտնվելու սարսռեցնող հեռանկարի առաջ հայտնվածների շարքերում քիչ չէին մարդիկ, որոնք հատուկ ընդգծում էին, որ 2018-ին ակտիվ մասնակցել են փողոցներ փակելուն: Ասել կուզեն՝ իշխանափոխության շահառուներ են:

Ասել կուզեն, որ եթե իրենք փողոց չփակեին, Նիկոլ Փաշինյանն իշխանության չէր գա: Ավելին, հիշատակված շարքերում կային հայրենակիցներ, որոնք բացեիբաց հայտարարեցին, որ հենց Նիկոլ Փաշինյանին են ընտրել, իրենց խոսքերով՝ «Նիկոլին են ձայն տվել»: Ու ոչ միայն 2018-ի դեկտեմբերին, այլև նույնիսկ 2021-ին: Ասել կուզեն, որ եթե իրենք Նիկոլ Փաշինյանի ու նրա քպական կազմի օգտին չքվեարկեին, ապա նա՝ ա) իշխանության չէր գա, բ) երկիրն ու բանակն աղետի մատնելուց հետո իշխանությունը չէր պահպանի: Չնայած, նման հիշեցումներ անողները հիմնականում ա՛յլ բան նկատի ունեն: Այն, որ իրենք Նիկոլ Փաշինյանի հենարանն են: Հետևաբար՝ փաշինյանական իշխանությունն ում ինչ անի-չանի, կոնկրետ իրենց պետք է «ձեռք չտա», պետք է թույլ տա առևտուր անել հակահրդեհային անվտանգության կանոնները խախտելու պայմաններում, պետք է հանդուրժի, որ իրենք իրենցով տեղավորվել են ՊՆ նախկին վարչական շենքում:

Մի խոսքով, «ճամփա ենք փակել, քեզ իշխանության ենք բերել, դու էլ մեզ քաղցր աչքով պիտի նայես» տարբերակն է: Կամ՝ «բա սրա համա՞ր ենք հեղափոխություն արել»-ի նորօրյա ձևակերպումները... Այս ընկալումն, իհարկե, ավելի խորքային ուսումնասիրության կարիք ունի ու, թերևս, կարող է հետաքրքրել էթնիկ-սոցիալ-հոգեբանական խնդիրներ հետազոտողներին: Բայց... Ժողովրդական խոսք կա՝ «օձը տաքացնողին է կծում»: Չգիտեի՞ք: Թե՞ դեռ կարծում եք, որ իսկապես «երեք միլիոն վարչապետներից» մեկն եք: Մի՞թե այդ «վարչապետական» պատրանքները չէին գոլորշիացել «աղքատությունը ձեր գլուխների մեջ է» հայտարարությունից հետո: Մյուս կողմից՝ ինչո՞ւ պետք է Նիկոլ Փաշինյանն ու նրա գլխավորած իշխանությունն, այսպես ասենք, ավելի բարեհաճ գտնվեն իրենց համար փողոց փակողների, իրենց օգտին քվեարկողների նկատմամբ: Եթե նրանք տեսնում են, որ անգամ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո իրենց պաշտպանողներ, ավելին՝ պաշտողնե՜ր կան, եթե նույն այդ զանգվածի միջոցով վերընտրվում են, ինչո՞ւ պիտի թեկուզ չնչին հարգանք ունենան նման անձանց նկատմամբ:

Հակառա՛կը. բոլոր հիմքերն ունեին և ունեն մտածելու, որ ինչ ուզեն, այն էլ կանեն: Եթե զավակներին կորցրած ծնողներն ու նրանց հարազատները ձայն-ծպտուն չեն հանում (խոսքն անխտիր բոլորի մասին չէ, իհարկե), եթե կորոնավարակի դեմ «պատերազմում» մահացածների ազգականները ձայն չեն հանում, եթե հայրենազրկված, տունուտեղը, ծննդավայրն ու մերձավորների գերեզմանները կորցրած բազմահազար մարդիկ ձայն չեն հանում, եթե կենսապահովման տարածքից ու պաշտպանվածությունից զրկվածները ձայն չեն հանում, ինչո՞ւ պիտի որևէ իշխանություն, առավել ևս՝ այդ ամենը «գլուխ բերած» գործող իշխանությունը մարդկանց որևէ խմբի մարդատեղ դնի, առհասարակ: Հա, մի ժողովրդական խոսք էլ կա. «Ձու գողացողը ձի էլ կգողանա»: Կարճ ասած՝ անպատժելիությունը հանգեցնում է անպատիժ մնացածի է՛լ ավելի «մեծ» արարքների՝ էլի պատասխանատվության չենթարկվելու մեջ համոզվածությամբ: Ի դեպ, Մալաթիայի տոնավաճառի «փակման շրջանում» բողոքավորներից մեկի խոսքն էլ արժե հիշատակել: Այն մարդը, որ պապերին վկայակոչելով, ասաց, թե՝ «...ինչ ուզում են՝ անեն, մեր հացին չկպնեն»: Առհասարակ, դա «պապերի խոսքը» չէ, ինչպես կարծում էր հայրենակիցը: Դա աշուղ Ջիվանու արտահայտության բեկորն է, իսկ ամբողջական խոսքն այսպիսին է. «Հացիս, կրոնիս, հավատիս մի՛ դիպչիր»:

Այսինքն, խոսքը միայն հացի մասին չի եղել ի սկզբանե: Թե չէ, ստացվում է, որ հավատդ կարող են ոտնակոխ անել, միայն՝ «հացիդ չկպնե՞ն»: Թեպետ, այս մարդու ասածը չափազանց թափանցիկ է, որպեսզի լրացուցիչ վերլուծես կամ մեկնաբանես: Սա շատ բնութագրական է մեր իրականության համար՝ ինչ ուզում եք՝ արեք, հանկարծ ստամոքսիս չկպնեք: Այսինքն, կարելի է հաց տալ (ստամոքսը լցնել) և խլել տունը, կարելի է հաց տալ (ասենք՝ լավաշի մեջ փաթաթած գրիլ) ու խլել ավտոն, կարելի է հաց տալ և, առհասարակ, երկիրը ձեռքից վերցնել: Կարելի է պատերազմ հրահրել, տանել, զավակներին այդ պատերազմում կոտորածի մատնել, բայց «հաց տալ», և... ոչ մի խնդիր չի ծագի: Էհ, ով էլ լինի, նման ընկալումներ ունեցողներին հաշվի կառնի՞: Պիտի երևի գոհ լինեն, որ միայն ոստիկանների կողմից քաշքշվեցին: Կարող էին, չէ՞, օրինակ՝ տեղում գնդակահարվել: Ու, ի դեպ, դա արդարացնողներ էլ կլինեին: Մի քպական չէր ասե՞լ, որ պիտի խուլիգանություն անող վարորդին տեղում գնդակահարեին: Իսկ ինչո՞ւ չասի, եթե անգամ արածների համար պատասխան չի տվել ու վստահ է, որ չի՛ էլ տալու:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy