Yerevan, 06.May.2026,
00
:
00
BREAKING


Գոհարներ` Տիգրան Մանսուրյանից

CULTURE
Տիգրան Մանսուրյան: Ավելորդ է նշել նրա վաստակը հայ նորագույն երաժշտության, կոմպոզիտորական արվեստի զարգացման գործում կամ հայ ազգի սերը Մաեստրոյի հանդեպ: Բայց քչերը գիտեն, որ երաժշտության լեզվով խոսել նախընտրող տաղանդավոր կոմպոզիտորն ունի նաև բանավոր խոսքի գոհարներ` ամփոփված մեկ գրքում:
 
1993թ. ցուրտ նոյեմբեր-դեկտեմբերին, մոմի լույսի տակ, գրող Հարություն Հովնաթանը չորս զրույց է ունեցել Տիգրան Մանսուրյանի հետ, որոնցից էլ ծնունդ է առել «Ո՞ւր ես գնում, Տիգրան Մանսուրյան» վերնագրով գրքույկը: Ընդամենը 1000 տպաքանակով գրքին քչերն են ծանոթ` անհաղորդ մնալով Տիգրան Մանսուրյան մտածողի մտքերին, որոնք միայն 90-ականների կյանքը չեն արտացոլում, այլ կարծես մարգարեի շուրթերից հնչած լինեն` կանխատեսելով նաեւ այսօրվա ոգու սովը:
 
Ներկայացնում ենք հատվածներ Տիգրան Մանսուրյանի խոսքերից, որ ամփոփված են վերը նշված գրքում:
 
«… Երբ ասում են կոմունիստների մեջ լավ մարդիկ կային, ես պատասխանում եմ` դրանք ընդամենը վատ կոմունիստներ էին, վատ ստալինականներ, վատ բրեժնեւականներ: Կոմունիստներն աշխարհը փոխել ուզեցին, շատ բան այլանդակեցին, բայց աշնան տերեւի գույնը դեղին մնաց, դա չպիտի կարողանային փոխել: Տարվա չորս եղանակների հաջորդականությունը պիտի մնար նույնը:
 
…Երբեք չեմ հասկացել, թե ինչպես Հայաստանում ապրող հայ մարդը, հայ երեխան կարող է ոչ հայկական դպրոց գնալ: Ցեկայական, ռայկոմական դառնալու հացկատակի հոգեբանությունը տներից սրբել, տարել է հայեցի հրաշք պատմությունները: Լեզու սովորելն էդ ի՞նչ դժվար բան է, որ դրա համար մայրենիդ ծախես, ուրանաս: Լեզուն` լեզու, մայրենին բոլորովին ուրիշ բան է, քո տունն է: Ոնց որ աչքդ փոխես ակնոցով, ինչ է, թե ոմանց համար ակնոցակիրը հարգի է: Ռուսական դպրոց հաճախող երեխաներին ասում եմ` գիտե՞ք, որ հողին աճող էն փոքրիկ, գեղեցիկ բույսը չի կարող ե՛ւ ծաղիկ, ե՛ւ «ցվետոկ» լինել: Ախր ցվետոկը կապ չունի մեր ծաղկի հետ, բոլորովին ուրիշ բան է: Թումանյանի Ծաղիկ կովը մի ամբողջ աշխարհ է հայոց դպրոց հաճախած երեխայի համար: Իսկ ի՞նչ կմնա էդ աշխարհից, եթե երեխան գնացել է «կորովա-ցվետոկ»-ի դպրոցը: Ո՛չ էդպիսի կով կա մեր հիշողության մեջ, ո՛չ էլ էդ տեսակ ծաղիկ: Էս պահին ուզում եմ զայրույթս բաց ասել. ատում եմ էն մորը, որն իր երեխայի ձեռքը բռնած, անմեղ երեխային տանում է մեղքի ճամփա: Հատկապես մորն եմ ատում, էդ մորը: Եւ եթե դժոխքի եւ դրախտի վարկածը ճիշտ է, արի հավատանք, որ գոյություն ունի հայոց դրախտ եւ հայոց դժոխք: Սարսափելին էն է, որ սրանք գնալու են հայոց դժոխք եւ շարունակ պիտի տանջվեն Մաշտոցի, Նարեկացու լույսի կարոտով: Միեւնույն է, էդ լույսը չի լինելու նրանց համար: Երաժշտանոցում հետս ռուսերեն խոսող ուսանողին ասում եմ` դու եղե՞լ ես քրդական գյուղում, ո՞վ է քեզ համար հարգելի մարդ, նա՞, ով իր զավակի հետ քրդերեն է խոսում, թե՞ հայերեն խոսողը: Իմացի՛ր, որ ռուսի համար դու նույն քուրդն ես եւ ընդամենը հաճոյանալու գործն ես կատարում…
 
Հայ երգը առհասարակ ցածր ձայնով երգվող երգն է: Մեր երգը ինչքան դուրս ես երգում, էնքան էլ ներս պիտի երգես: Եթե միայն դուրս երգեցիր, թատրոն է: Թատրոնն էլ բան է, իհարկե, բայց հայ երգը թատրոն չի դառնում … Հայը շարունակ դժվար է ապրել եւ երբ ապրած պահը հասել է երգելուն, էդ պահը, դժվար նվաճած էդ պահը հո թատրոն չէ՞ր սարքելու…
 
Էս աշխարհում մի բան ստեղծելը մահը հաղթահարելու փորձ է: Որ երկրում, որ քաղաքում էլ որ եղել եմ, տեղի ճարտարապետությանն եմ նայել ուշադրությամբ, միշտ միեւնույն հարցադրումով` մահը հաղթահարե՞լ են էս մարդիկ: Ցավոք, մեր քաղաքի շենքերի մեծամասնությունը գերեզմանոցից գրեթե ոչնչով չի տարբերվում: Մենք մահվան հարեւանությամբ ապրում ենք: Սա, անկասկած, իր խորը հետքն է թողնում մեր հոգու վրա: Դրանից է, որ ուզածդ լուրջ գործի վերաբերյալ արհամարհանքի բանաձեւ ունենք` դե լավ, էլի, ոչինչ, բան չկա: Հիմա էնքան անուններ կկարդաս շենքերի պատերին, հուշաքարերի ձեւով: Չես էլ իմանա` ով է, ինչ է արել: Էդպիսի քարեր լիքն են քաղաքում: Իհարկե, ամենաողբալին մեր բնակելի շենքերն են, որ ամբողջ էությամբ ճչում են մահվան գոյությունը, պարզ տեսնում ես` սրանք ժամանակավոր կացարաններ են, մի տեսակ սպասասրահներ` վերջնական, հավիտենական գրանցան սպասող մարդկանցով …
 
Լենինգրադում հանդիպել եմ մի պառավի, ասում էր` բոլոր նրանք, ովքեր բլոկադայի օրերին մարդու միս կերան, շուտ մեռան: Չկարծեն, թե իմ միջով չի անցնում ամեն վայրկյան հոգեկան հավասարակշռությունից հանող հսկայական էս լարվածությունը, դժոխային էս իրականությունը: Ոչ թե պիտի սկսենք մեկմեկու մեղադրել, այլ պիտի ձգտենք դուրս գալ էս վիճակից. ապրելու տոկուն կամք ունենք, որը մեծ ուժ է …
 
…Մարդու մեջ ինչ-որ գերակշռում է, էն էլ բացում է ցավը: Մահից հրաշքով փրկված մի ծանոթ ունեմ, որ լրագրով աջ ու ձախ հայհոյում է: Երբեմն մտածում եմ՝ Աստված էդ մարդուն մահից փրկվելով` պատժել է: Մեղա, մեղա: Ես թող չլինեմ դատապարտողը: Ասելս էն է, որ ապաքինում կա` մաքրում է մարդուն, ապաքինում էլ կա` պատիժ է: Երկարացրեց կյանքը, որ դեմքը լրիվ բացի:
 
…Շատ ավելի վատ է լինելու ու էդ վատը համարվելու է լավ: Էսօր իրարից փախցնում են ու էդ էլ հոգեհարազատության մի տեսակ զգացում է: Իր նման մեկից տանում է, եղածն ի՞նչ է որ: Վաղը շատ ավելի կիրթ ենք լինելու ու էդ կիրթ լինելու դիմակի տակ շատ ավելի հզոր օտարություն է լինելու, անտարբեր են լինելու մեկմեկու նկատմամբ: Իրար քամելու են կիրթ, հավասարակշիռ, սառը հաշվարկի ձեւով, դիվայնորեն ընտիր: Եւ էսօրվա էս մեր բանականությունը չի լինելու: Տարիներ առաջ էր՝ էստոնացի կոմպոզիտոր բարեկամս եկավ Հայաստան, շրջեց գյուղերով, եղավ Զանգեզուրում, բարձրացավ Արարատի գագաթը: Ճամփորդության վերջին օրը եկավ մեր տուն, հրաժեշտին ասաց` ում տանն էլ որ եղա, ապշեցի, մեծից փոքրը ամեն օր իրար ասելիք ունեն, մի բան, որ Էստոնիայում վաղուց չկա. սիրեցի մարդկային այս հարաբերությունը: Ասածս ինչ է` վաղը Էստոնիայից էլ ենք անցնելու, հասնելու ենք մինչեւ ամերիկաներ… Էնպես որ, դու էսօրվա համար էդքան մի՛ ցավի: Տերյանի տողերն էլ տեղին հիշեցիր. «Եվ կգան օրեր ավելի դժնի, եւ դժնի, դժնի, առավել դժնի»:
 
Պատմական պահը շատ լուրջ է. բազմազանության, բազմալարության իմաստով, չկա արվեստի էնպիսի մի գործ, որ էսօրվա մեր բարդ իրականության պարզ, ճշմարիտ պատկերը տար: Էս իրականության առաջ ո՛չ Դոստոեւսկի կդիմանա, ո՛չ Շեքսպիր, ո՛չ Ջոյս»:
 
Հավաքեց Գագիկ Աղբալյանը
 
 
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns