Yerevan, 16.June.2026,
00
:
00
BREAKING


Ավելի գերադասելի կլիներ, երբ ոստիկանները թմրանյութի ազդեցության տակ գտնվող քաղաքացուն սպանա՞ծ լինեին

ANALYSIS

Երեկ գիշերվանից համացանցում հայտնվեց Հանրապետության հրապարակում «Համեռ» մակնիշի ավտոմեքենայի ոչ երթևեկելի մասով վարելու և ոստիկանության ծառայողների օրինական պահանջին չենթարկվելու կադրերը:

Հանրապետության հրապարակում Պարեկային ծառայության ծառայողներին է մոտեցել «Համեռ» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը մեքենան լիցքավորելու համար գումար է պահանջել պարեկներից։ Մերժում ստանալուց հետո, նա մեքենան վարել է Աբովյան փողոցով՝ երթևեկությանը հանդիպակաց, չի ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին և մեքենան շարունակել է վարել Հանրապետության հրապարակին հարակից փողոցներով, այդ թվում նաև` հետիոտնի համար նախատեսված վայրով՝ դիտավորյալ վնասելով փողոցներում կայանված թվով 8 քաղաքացիական և հետագայում  3 ոստիկանական մեքենա։

Այդ գործողությունները կանխելու համար պարեկային ծառայողներն իրենց ամրակցված ատրճանակներով մոտ տարածությունից` մի քանի անգամ կրակել են վերոհիշյալ ավտոմեքենայի անվադողերի ուղղությամբ՝ փորձելով կանգնեցնել այն, սակայն վարորդը շարունակել է երթևեկությունը, խույս տալով պարեկներից` մեքենան թողել է Երևան քաղաքի Ագաթանգեղոս 7-րդ շենքի կամարանցման տակ և դիմել փախուստի:

 Նման դեպքը Երևան քաղաքում վերջին մի քանի տարիների համար աննախադեպ էր: Մի քանի րոպե անց, ֆեյսբուքյան հանրությունը դարձավ ոստիկանական փորձագետ և գնահատեց պարեկային ծառայողների ոչ պատշաճ աշխատանքը:

Ոստիկանությունն, իհարկե, կարող էր խնդիրը լուծել միանգամից, ինչպես կվարվեին օրինակ՝ ԱՄՆ-ում, կրակելով թմրանյութի ազդեցության տակ գտնվող քաղաքացու վրա և վերջ, ըստ երևույթին, հարցը կլուծվեր շատ արագ, ստիպված չէին լինի վարորդին կանգնեցնելու համար վտանգել սեփական կյանքը, երկար ճանապարհ վազել նրա ետևից: Այնքան մոտ տարածության վրա, որ պարեկներն էին, դժվար չէր խոցել հենց թիրախը, բայց ոստիկանության ծառայողները կարողացան մինիմալ կորուստերով կանգնեցնել, հայտնաբերել մեքենան և վարորդին:

Ի՞նչ է, ավելի գերադասելի կլիներ, երբ ոստիկանները թմրանյութի ազդեցության տակ գտնվող քաղաքացուն սպանած լինեին: Այդ դեպքում ֆեյսբուքյան փորձագետներն ինչ էին ասելու՝ որ մի խումբ ոստիկաններ փոխանակ ձերբակալեին քաղաքացուն,  հարձակվեցին և սպանեցին նրան: 


Այն, որ դեպքի առթիվ արդեն իսկ նախաձեռնված է վարույթ, վարորդը տվել է ինքնախոստովանական ցուցմունք, կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքաննվել են մի շարք վկաներ, իսկ տղամարդը ձերբակալված է՝ արդեն իսկ խոսում է գործողությունների շղթան պատշաճ կատարած լինելու մասին: Քննությամբ պարզվել է, որ վարորդը եղել է թմրանյութի ազդեցության տակ: Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ընդհանուր 1,9 գրամ քաշով թղթի մեջ փաթեթավորած բյուրեղանման «Մեթամֆետամին» տեսակի թմրանյութին նմանվող զանգված: Նախաքննությունը շարունակվում է: 


«Փաստ» լրատվականի հետ զրույցում Ոստիկանության Հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Աշոտ Ահարոնյանն ասաց, որ երեկ «Համեռ» մակնիշի ավտոմեքենայի վարորդի գործողություններից տուժած պարեկային ծառայողը լուրջ վնասվածքներ չունի: 

Աննա Ավետիսյան

''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market