Yerevan, 20.March.2026,
00
:
00
BREAKING


Կալանավորվել է Թումանյան փողոցում տեղի ունեցած սպանության փորձի կատարման մեջ մեղադրվող անձը

SOCIETY

Ցանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել է 2023թ.  հունվարի 17-ին Երևան քաղաքի Թումանյան փողոցի շենքերից մեկի բակում Երևան քաղաքի 27-ամյա բնակչի նկատամամբ տեղի ունեցած սպանության փորձի դեպքը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՔԿ-ի պաշտոնական կայքից։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը հիշյալ օրը կրակոցներ էր արձակել 27-ամյա տղամարդու ուղղությամբ, որի արդյունքում վերջինս որովայնի հատվածում ստացել էր հրազենային վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց:

Անմիջապես դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը զննությամբ հայտնաբերել էր «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա՝ հրազենային վնասվածքներով, կրակված գնդակներ և պարկուճներ, առգրավել դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունները:

Քրեական վարույթի շրջանակներում հարցաքննվել էին մի շարք անձինք, նշանակվել էին դատաձգաբանական և դատաբժշկական փորձաքննություններ:

Քննությամբ պարզվել էր, որ դեպքին նախորդող ժամանակահատվածում անձնական հարցերի շուրջ վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել տուժողի և առերևույթ հանցագործություն կատարած՝ Երևան քաղաքի 29-ամյա բնակիչի միջև: Այդ կապակցությամբ, վրեժխնդիր լինելու շարժառիթով, 2023 թվականի հունվարի 17-ին՝ ժամը 19։19-ի սահմաններում, վերջինս երկու այլ անձանց հետ դարանակալել էր 27-ամյա տղամարդու բնակության վայրում և նկատելով նրան՝ իր մոտ առկա հրազենից կրակոցներ էր արձակել նրա ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, և դիմել փախուստի։

Նախաքննության ընթացքում կատարվել են անհրաժեշտ քննչական գործողություններ, այդ թվում՝ խուզարկություններ։ Դրանց արդյունքում ենթադրյալ հանցագործություն կատարած 29-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է:

Հսկող դատախազի կողմից վարույթն իրականացնող մարմնի միջնորդության բավարարման հիման վրա 27-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ հանցագործության գործիք հանդիսացող հրազենը, ինչպես նաև՝ դեպքին հնարավոր առնչություն ունեցող այլ անձանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան աշխատակիցներին տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն:

Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California