Yerevan, 07.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հաջողակ մաքսանենգներից շատ ավելի հաջողակ գործարարներ. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ինչպիսի՞ն պետք է լինի իսկական վիսկին: Այցելեք Շոտլանդիայի կամ Իռլանդիայի ցանկացած թորման գործարան, և նրանք ձեզ կտան կատարյալ ըմպելիքի նկարագրությունը ու, միևնույն ժամանակ, կակնարկեն, որ հենց այդպիսի վիսկի են իրենք արտադրում։ Եվ Glen Grant թորման գործարանը բացառություն չէ: Ավելին, ընկերության կարգախոսն է «whisky as it should be»՝ «վիսկին այսպիսին պետք է լինի»։ Եվ, ինչպես շատ այլ նմանատիպ գործարանների պարագայում, նրանք ևս մասամբ իրավացի են: Գլեն Գրանտ վիսկու պատմությունը կապված է Գրանտ եղբայրների հետ, իրականում հենց նրանք են պատկերված այդ վիսկիի բոլոր պիտակների վրա։ Ավագ եղբայր Ջոնը ծնվել է 1797 թվականին, իսկ կրտսերը՝ Ջեյմսը, 1801 թվականին։ Ջեյմսը 1820 թվականին մասնակցել է Շոտլանդիայի վերջին Գելական ապստամբությանը, որից հետո հաստատվել է Էդինբուրգում։

Ջոնն այդ ժամանակ աշխատում էր ընտանեկան ֆերմայում, միաժամանակ ալկոհոլային խմիչքների մաքսանենգությամբ էր զբաղվում։ Բանն այն է, որ մինչև 1822 թվականը Շոտլանդիայում կար ալկոհոլի արտադրության լիցենզիա ունեցող ընդամենը ութ ձեռնարկություն։ Դա, իհարկե, չէր խանգարում հարյուրավոր փոքր տնային տնտեսությունների գոյությանը, որոնք արտադրում էին վիսկի փոքր քանակությամբ, բայց շատ բարձր որակով։ Հենց այդ վիսկին էլ մաքսանենգության բիզնեսի հիմքն էր։ Իսկ Ջոն Գրանտը շատ հաջողակ էր այս գործում։ 1822 թվականին իրավիճակը փոխվում է։ Լոնդոնում իշխանությունները որոշում են, որ ալկոհոլային արդյունաբերության օրինականացումը բրիտանական թագի համար միայն ձեռնտու կլինի: Լիցենզիա տրամադրելը հեշտացվում է, իսկ ալկոհոլի արտադրության ու վաճառքի հարկերը զգալիորեն կրճատվում են։

Արդեն 1824 թվականին Գրանտ եղբայրները 15 տարի ժամկետով վարձակալում են Աբերլոու քաղաքում գտնվող մի թորման գործարան: Վարձակալության ժամկետը լրանալուց հետո նրանք որոշում են սեփական արտադրությունը ստեղծել։ Այդ նպատակով էլ 1839 թվականին նրանք հող են ձեռք բերում հայտնի Սփեյ գետի հովտում, Ռոթս քաղաքի մոտ: Շինարարությունը տևում է մեկ տարի, և 1840 թվականին գործարանը տալիս է իր առաջին արտադրանքը։ Եղբայրները սկսում են շաբաթական 35 բարել վիսկի արտադրել։ Նրանք իրենց գործը շարունակում են մինչև 1872 թվականը, երբ վախճանվում է Ջեյմս Գրանտը, և նրա որդին՝ կրտսեր Ջեյմս Գրանտն է ստանձնում ընտանեկան բիզնեսի պատասխանատվությունը։ Նա էլ հետագայում դարձել է բրենդի ստեղծման պատմության գլխավոր դեմքերից մեկը։

Հենց նա է սկսել իր վիսկին արտահանել արտասահման, նա առաջինն էր տարածաշրջանում, ով էլեկտրաֆիկացրել էր արտադրությունը, նա նաև է դարձել տարածաշրջանում առաջին ավտոմեքենայի սեփականատերը։ Կրտսեր Ջեյմս Գրանտն է կառուցել նոր թորման գործարան, որը հագեցած էր իր կողմից ստեղծված թորման սարքերով, ինչը հնարավորություն էր տալիս արտադրել կատարյալ վիսկի։ Հենց նման քրտնաջան աշխատանքի շնորհիվ էլ Glen Grant վիսկին արագ տարածում է գտել ոչ միայն բուն Անգլիայում, այլ նաև ողջ Բրիտանական Կայսրությունում: Այդ տաղանդավոր ձեռնարկատիրոջ մահից հետո ժառանգ է դարձել Ջեյմսի թոռը՝ Դուգլաս Մաքեսսակը, ով չի կարողացել պահպանել ընտանեկան բիզնեսի կարգավիճակը։ Մի շարք գործարքների արդյունքում Glen Grant ապրանքանիշը դարձել է իտալական Campari Group-ի սեփականությունը: Այնուամենայնիվ այդ նոր սեփականատիրոջը հաջողվել է պահպանել այդ ըմպելիքի բոլոր հին առավելությունները։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders IDBank and Henley & Partners Successfully Held the “Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking” Event in YerevanMoody's upgrades long-term deposit ratings of Unibank to B1, outlook stableKapan International Music Festival to Take Place Third Time, Welcomes World-Class Artists and Debuts in Armenia Ucom Launches Special Promotion for Armenian Football Fans Ahead of FIFA Club World Cup 2025Idram is now available on TemuConverse Bank Partners with IFC to Boost Trade Finance Capabilities Side by Side: IDBank Launches New Program for women forcibly displaced from ArtsakhWatch Euromedia 24 TV’s 24-hour broadcast on Ucom channel 289 and OVIO (Rostelecom) channel 46