Yerevan, 24.April.2026,
00
:
00
BREAKING


Հանդուրժելն այլևս կործանման ու ազգային խայտառակության վերջնագիծն է... «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

«Եվ մի ժողովուրդ, որ այսքան կեղծիքներ ու կեղծավորներ ունի, այսքան խարդախներ ու խաչագողեր ունի, չի սիրվիլ, որքան կուզե խելոք լինի, որքան կուզե գոռա, թե կուլտուրական եմ ես… Նրա գործերը միշտ գետնին կմնան, որքան ուզում է գործիչներ ունենա: Նրա մեջ կատարված հասարակական, թե ազգային գործերը խախուտ են միշտ: Նրա ամեն ընկերակցությունը հենց սկզբից իր մեջ ունի քայքայման բոլոր սաղմերը»,1907թ. «Անկեղծ չենք» հոդվածում գրել է Թումանյանը: Իսկ հիմա պատմությունը կրկնվում է, և հայտնվել ենք նույն բարոյազուրկ վիճակում:

Եվ շարունակելու է այդպես լինել, քանի դեռ հանդուրժում ենք իշխանությունների՝ մեր գլխին բերած այսքան փորձանքն ու դավերը, հայրենիքի կորուստն ու մի ամբողջ սերնդի չարդարացված սպանդը, քանի դեռ խոհեմ չենք, չենք հետևում Տիրոջ խոսքերին, քրիստոնեական արժեքներին, ականջալուր չենք լինում իմաստուններին, մեծերին, հոգածությամբ չեն շրջապատում կրտսերներին, յուրահատուկ հարգանք չենք տածում ծնողների, տարեցների և ուսուցիչների նկատմամբ: Քանի դեռ հաշտվում ենք պարտության հետ, ուրանում ենք հայրենիքը, ազգային արժեքները, հերոսներին ու նվիրյալներին, իսկ պատիվներ ենք շնորհում ու մեծարում անարժաններին: Քանի դեռ ստրկությունն ու ծնկաչոք մահը գերադասում ենք ազատությունից ու արժանապատիվ մահից:

Քանի դեռ չենք ամաչում մեր հոգու դատարկությունից, անօրինությունից, շահի ու փառքի համար սատանային ծախվելուց, սեփական սրբություններ չունենալուց, մեր թուլությունից, խեղճությունից, սկզբունքայնության բացակայությունից, «անողնաշարությունից», աշխարհով մեկ խայտառակ լինելուց, քանի դեռ չենք ամաչում անտարբերության, հանդուրժողականության, տգիտության, ստրկամտության, հայրենադավության ու ազգուրացության համար: Հիմա մենք խրվել ենք արժեհամակարգային, անվտանգային, ազգայինավանդույթային ու ժողովրդագրական-սերնդային ճգնաժամի, աղետի և բարոյական այլասերման դժոխային մի այնպիսի մղձավանջի մեջ, որտեղից դուրս գալը կա՛մ այլևս անհնար կլինի, կա՛մ դրա համար համազգային մեծ ջանքեր կպահանջվի: Մտածում ես՝ մի՞թե ձևավորվում է մարդկային մի նոր անհասկանալի տեսակ, որն իր աչքը կույր է ուզում տեսնել, որի համար մահն ավելի գերադասելի է, քան կյանքը, որը պայքարի փոխարեն կարող է ընտրել ինքնաոչնչացման ուղին, որի համար անցյալն ավելի կարևոր է, քան ներկան ու ապագան:

Այդ դեպքում ի՞նչպես բացատրել, որ մեծ շուքով տոնում ենք մեռելոցներ, ամեն տարի ապրիլի 24-ին հարյուր հազարներով այցելում ենք Ծիծեռնակաբերդ, բայց ոչինչ չենք անում ապրողների ու նոր ծնվողների համար, տեղի ունեցող այսօրվա ցեղասպանությունը կանխելու համար: Ալբերտ Էյնշտեյնը պատգամել է. «Սովորի՛ր երեկվանից, ապրի՛ր այսօր, հուսա՛ վաղվա համար»: Արժանիներին տանել չենք կարողանում ու չենք արժևորում, իսկ ով ավելի շատ է ահաբեկում, կեղեքում, նվաստացնում, նրան ավելի շատ ենք հարգում: Էլ ի՞նչ պետք է անեն այս իշխանությունները, սիրելի՛ ժողովուրդ, որպեսզի համոզվենք, որ սրանք բացահայտ ձևով մեր պետության ու ժողովրդի դեմ են աշխատում, որ թուրքի շահերն են սպասարկում: Աշխարհի շատ երկրներում թուրք բառը օգտագործում են որպես նախատինք, վիրավորանք, հեգնանք:

Թուրքերի անմարդկային, դաժան որակների մասին են փաստում նաեւ տարբեր ազգերի ու ժողովուրդների ասացվածքները, իսկ ըստ եվրոպական երկրների ավանդազրույցների, թուրքերը պատկերվել են մարդակեր՝ կիսամարդ եւ կիսագայլ կերպարանքով: Թուրքիան էլ սպառնալիք ու չարիք է ամբողջ մարդկության համար, մինչդեռ որոշ իշխանական բարձրաստիճան քաղաքական գործիչներ Թուրքիայից, որը պատերազմի, զավթողի ու ագրեսորի խորհրդանիշ է, որի խղճին են ծանրացած հայերի, հույների ու քրդերի ցեղասպանությունը, որի ռազմավարական նպատակների մեջ են մտնում հային բնաջնջելն ու Հայաստանը կործանելը, սպառնալիք չեն տեսնում, բարեկամ են որակում, իսկ Ռուսաստանին՝ թշնամի: Այս ողորմելի վիճակում հայտնվել ենք, որովհետև մեր հիշողությունը կարճ է, որովհետև պատմությունից դասեր չենք առնում, որովհետև դյուրահավատ ենք ու անհեռատես:

«Հեղեղել են արյունը մեր, ավիրել են օջախը մեր, և վերջը ցեղիդ առաջնորդները թշնամու հետ սեղան են նստել։ Այլևս վե՛րջ։ Եվ հավատացել ենք, հավատացել ենք և նորեն վերականգնել ավեր օջախը մեր։ Հավատացել ենք և խաբվել, հետո շուտ մոռացել ու նորեն խաբվել ու նորեն պատժվել, դժվար ստեղծածը կորցրել ենք հանգիստ, կորցրել ենք և ապա հասկացել կորցրածի արժեքը և նորեն ու նորեն հավատացել ենք, թե կորցրածը վերջինն էր. մոռացկոտ ու միամիտ ենք, Միրո՛»,- «Ձորի Միրոն» վիպակում կարծես մեր ժամանակների համար է ասում Կլակը Միրոյին: Իսկ այն, ինչ տեղի ունեցավ հայ զիվորականների հետ Վարդենիսի զորամասում, պարզապես դավադրություն էր հայ ժողովրդի ու հայոց պետականության նկատմամբ, դա վկայում է Հայաստանում գոյություն ունեցող անիշխանության, քաոսի, խառնաշփոթի ու պետական ինստիտուտների բարձիթողի վիճակի մասին: Հին հույն փիլիսոփա Անտիսֆենը դեռևս մ. թ. 350 տարի առաջ ասել է. «Պետությունները կործանվում են այն դեպքում, երբ լավերին չեն կարողանում տարբերել հիմարներից»:

Չկարողացանք տարբերել լավը վատից, տգետին իմաստունից, փորձառուին անփորձից, անլուրջ վերաբերվեցինք պետությանը, ընտրություններին և հիմա վայելում ենք պտուղները, հիմա հայոց պետականության կործանմանն ենք լռել յայն ականատես լինում: Հիմա աղետ ու ավեր է մեր երկրում, հիմա ամեն Աստծո օր մահեր, կորուստներ ու դավեր են լինում: Եվ սա պատահական չէ՝ աղետ, ողբերգություն, արհավիրք, ավեր, պատերազմ, պարտություն, կորուստներ, մահեր, դավեր, ատելություն ու անհամերաշխություն է լինում երկրներում, որտեղ ապաշնորհներն ու ապազգայիններն են իշխանության, որտեղ առաջին դեմքերը առաջինը չեն իրենց հպատակների մեջ, որտեղ իմաստունները չեն կառավարում երկիրը: Որտեղ առաջնորդները անհայտ ծագումով ու անցյալով պատահական մարդիկ են՝ պոպուլիստ, ստախոս ու ձևամոլ, որոնք ձգտում են ազգի փրկիչ երևալ, իսկ կեղծ արժեքները, ձևը գերադասում են իրական արժեքներից ու բովանդակությունից:

Որտեղ տգիտությունը, անամոթությունն ու պնդերեսությունը անգնահատելի հատկություններ են քաղաքական կարիերա անելու համար: Պատերազմն էլ դեռ չի ավարտվել, իսկ այս իշխանությունների հետ անհուսալի, անպաշտպան ու խոցելի թիկունքով մարտի գնալը հավասարազոր է մահվան, պետության վերջնական ոչնչացման: Պետք է սթափվել, համախմբվել և դուրս գալ այս կործանարար թմրանյութի ազդեցությունից, մոլորությունից, անպատվությունից, զավեշտից, անարգանքից, անորոշությունից, արխայնությունից, պարտվողի հոգեվիճակից, պետք է ցրել մեր երկրի վրա ծանրացած այս անտարբերության, անճարության, ատելության ու անհամերաշխության կործանարար ու դժոխային մթնոլորտը: Իսկ Սարդարապատ հաղթած ու 1988-ի ազգային զարթոնք ապրած ազգը չի կարող չվերածնվել, սակայն ժամանակն ու հնարավորությունները արդեն սպառման եզրագծին են, իսկ հապաղելը հավասարազոր է մահվան, կործանման:

Անտարբերությունն ու երկչոտ պահվածքն էլ հիմնավորել նախկինների վերադարձով կամ քաղաքականությամբ չզբաղվելու պատճառաբանությամբ, կարծում եմ, մեծագույն անբարոյականություն է, երբ երկիրը կործանման եզրին է, երբ Արցախը շուրջ մեկուկես ամիս պատանդի կարգավիճակում է: Հիմա գնդակն ընդդիմության դաշտում է, երկրի ապագայի պատասխանատվությունն էլ պետք է կրի ընդդիմությունը, իսկ իշխանության հետ հույսեր կապելն անիմաստ է: Հիմա հայի հույսը ժողովրդի նվիրյալ ու իմաստուն զավակներն են, որոնք առանց ժամանակ կորցնելու պետք է կարողանան ամեն գնով համազգային համախմբում ու շարժում ծավալել հայի հարենիքը, պետությունն ու արժանապատվությունը դրսի ու ներսի ոտնձգություններից փրկելու համար:

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ տնտեսագիտության թեկնածու

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation