Խորհրդարանում պատիվ եմ ունեցել հերթական անգամ ընդունել 44-օրյա պատերազմում անմահացած զինվորների ծնողներին և հարազատներին. Թագուհի Թովմասյան
BLOGՕրեր առաջ խորհրդարանում պատիվ եմ ունեցել հերթական անգամ ընդունել 44-օրյա պատերազմում անմահացած զինվորների ծնողներին և հարազատներին:
Ծանր է նրանցից լսել այս կամ այն չլուծված խնդրի կամ ցուցաբերված ոչ պատշաճ վերաբերմունքի մասին: Ծնողներից յուրաքանչյուրի անհատական խնդիրն իմ խնդիրն եմ համարում և իմ իրավասությունների շրջանակներում փորձելու եմ անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի լուծում ստանան դրանք:
Տեղեկացնեմ, որ զոհված զինծառայողների ծնողների վարկային խնդիրների լուծման կամ նրանց որևէ տարբերակով համապատասխան աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունից ելնելով՝ գրություն եմ ուղարկել Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրենին՝ խնդրելով իրականացնել հնարավոր քայլեր վերջիններիս վարկային խնդիրների լուծման ուղղությամբ:
Խոնարհումս եմ հայտնում հերոսների ծնողներին. ուժ ու կորով ձեզ, սիրելինե’րս։
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյան
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



