Չինաստանի` ԿԺԴՀ-ին սահմանակից շրջանների բնակիչները տարհանվում են ռումբի պայթյունից հետո
INTERNATIONAL NEWSՉինաստանի սահմանամերձ շրջանների բնակիչները տարհանվել են ստորգետնյա ցնցումներից հետո, որոնք զգացվել են Հյուսիսային Կորեայի կողմից հայտարարված ջրածնային ռումբի փորձարկումից հետո, տեղեկացնում է CCTV հեռուստաալիքը:
«Չինաստանի եւ ԿԺԴՀ-ի սահմանին մոտ ԿԺԴՀ-ի կողմից ջրածնային ռումբի փորձարկումից հետո ցնցումներ են զգացվել», - ասվում է Twitter-ի միկրոբլոգում CCTV-ի հաղորդագրության մեջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Հունվարի 6-ի առավոտյան հարավկորեական լրատվամիջոցները հայտնել են, որ Յանդագո նահանգի Փհունգերի միջուկային պոլիգոնի տարածքում արհեստականորեն առաջացած երկրաշարժ է տեղի ունեցել: Հետագայում ԿԺԴՀ-ն հայտնել է «ջրածնային ռումբի հաջող փորձարկման մասին»:
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



