Դեպքից 2 օր անց ունենք պաշտոնական մակարդակով հնչեցված իրարամերժ տեսակետներ. Ռոբերտ Հայրապետյան
BLOGԴեպքից 2 օր անց ունենք պաշտոնական մակարդակով հնչեցված իրարամերժ տեսակետներ և որպես հաստատված փաստ հնչեցվող կարծիքներ, գումարած ամբողջությամբ գլխատված 2-րդ բանակային կորպուս: Ինչ կարվեր, եթե ձևականությունն ու պոպուլիզմը ստորադասվեր օրենքին.
Նախ պետք է անցկացվեր ծառայողական քննություն և պարզվեր կոնկրետ անձանց մեղավորությունը: Պետք է կասեցվեր առերևույթ մեղսակցություն ունեցող պաշտոնատար անձանց հետագա պաշտոնավարումը մինչև նախաձեռնված քրեական վարույթի և/կամ ծառայողական քննության արդյունքներով ի հայտ եկած փաստերի հաստատումը:
«ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքը կարգավորում է հրդեհային անվտանգության, դրա համար պատասխանատու զինվորականների վարքագծի կանոնները և ոչ միայն: Այսինքն առկա է բավարար իրավական հիմք, պարզելու համար պատասխանատուների շրջանակը:
Քրեական վարույթի շրջանակներում, եթե չլիներ հպատակված իրավական համակարգ, պետք է պարզվեր թե ինչու ՊՆ-ն ունենալով բավարար միջոց և հնարավորություն, չի ապահովել զորանոցային պատշաճ պայմաններ: Պետք էր պատասխանատու պաշտոնատար անձին` ՊՆ նախարարին ներգրավել քրեական վարույթում տալով հստակ կարգավիճակ: Զորանոցի ընդունման հարցում մեղավորություն ունի նաև ԳՇ պետը, ում գործողությունների պատշաճությունը ևս պետք է դառնա քննության առարկա:
Արդյունքում ունենք աշխատանքից ազատված մի շարք զինվորականներ, որոնց պատասխանատվությունն ու մեղսակցությունը մնում է չպարզված, սակայն որպես քավության նոխազ ու միայն ու միայն գլխավոր մեղավորի կաշին փրկելու համար արված քայլ, սեփական հրամանատարին ծառայության ժամանակ դանակահարած պաշտպանության նախարարը համարում է բավարար:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



