Արցախում ներքաղաքական իրավիճակը կարգավորվել է. Պետնախարարի աշխատանքը արդյունավետ է
ANALYSISԱրցախում ներքաղաքական իրավիճակը վերադարձել է բնականոն հուն, և իշխանությունները շարունակում են գործուն ջանքեր գործադրել արցախցիների խնդիրները լուծելու, նրանց անհրաժեշտ մթերքներով ապահովելու հարցում։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վերջին օրերին պետնախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանն ավելի է ակտիվացրել իր գործունեությունը և աշխատում է տարբեր ճակատներով։
Նա թե՛ հարցազրույցներ է ունենում միջազգային առաջատար լրատվամիջոցների հետ՝ ներկայացնելով ստեղծված իրավիճակը Արցախում, ինչպես նաև բավականին արդյունավետ աշխատանք է իրականացնում շտաբի շրջանակներում։
Երեկ էլ ներկայացվեց կտրոնային համակարգի ներդրման գործընթացը, և երեկվանից սկսած Ստեփանակերտի 200 և շրջանների 400 խանութներում սկսվել է 5 ապրանքատեսակների կտրոնով վաճառքը։
Անհրաժեշտ պարենային ապրանքները պետական պահուստից մատակարարվել է խանութներին։ Ընդսմին, մտավախություն կար, որ բազմաթիվ խանութներ կփորձեն բարձրացնել սննդամթերքի արժեքները և կարող են չարաշահումներ լինել։
Ռուբեն Վարդանյանը հանձնարարել է պետական եկամուտների պետական տեսչությունների կառավարման կողմից իրականացնել գների և ընթացիկ իրավիճակի վերահսկողություն և իշխանությունները լծվել են բոլոր չարաշահումները կանխելու գործին։ Ըստ էության, պետնախարարի աշխատանքը և ձեռնարկած միջոցառումները վկայում են, որ բավականին լուրջ և կարևոր աշխատանք է տարվում։
Իհարկե, նման պայմաններում որոշ շրջանակներ շարունակում են տարատեսակ «մանր» լրատվականներով պետնախարարի վրա ցեխ շպրտելու գործընթացը, սակայն առայժմ բավականին զուսպ և մեղմ են իրականացնում հակաքարոզչությունը՝ հասկանալով, որ դա միայն աշախատելու է իրենց դեմ։
Լինա Արամյան
1
Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank
2
Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank
3
AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects
4
Ucom Announces the Launch of Its Carbon Footprint Management Program
5
AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects



