Yerevan, 24.April.2026,
00
:
00
BREAKING


Միայն փորձանք բերող, մահ ու ավեր սփռող իշխանություն. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած ողբերգությունից ընդամենը մի քանի ժամ անց առանց քննության, առանց ուսումնասիրության զինվորական բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ ազատվեցին աշխատանքից՝ միանգամից գլխատելով ճակատային կորպուսը, չնայած տրամաբանությունը հուշում էր, որ ժամանակ էր պետք նրանցից ամեն մեկի մեղավորությունը հասկանալու համար:

Ավելին, կառավարության նիստում պաշտպանության նախարարն ու Նիկոլ Փաշինյանը այնպիսի մանրամասնությամբ էին «պատմում», թե ինչ է տեղի ունեցել, կարծես նախաքննությունն արդեն ավարտվել է: Պատահական չէ, որ այս ամենը իրավաբանների կողմից գնահատվեց որպես նախաքննության ուղղորդում՝ բարձրագույն մակարդակով, անմեղության կանխավարկածի խախտում, ինչպես նաև արագորեն մեղավորությունը իրենցից հեռացնելու փորձ:

Այնինչ, այս ողբերգությունը շատ ավելի խորքային պատճառներ ունի, քան Նիկոլ Փաշինյանի ներկայացրած բենզինի պատմությունը, որին մեծ մասը չհավատաց, այդ թվում՝ դասակի հրամանատարը: Այն, որ այրված շինության լուսանկարներն ապացուցում են, թե ինչ խայտառակ վիճակում են մնում մեր զինվորները, այն, որ քսանմեկերորդ դարում «զորանոցը» վառարանով են ջեռուցում, արդեն իսկ համատարած «բարդակի» մասին է վկայում, նաև այն մասին, որ այս իշխանությունները բանակը ոտքի կանգնեցնելու, զորացնելու ուղղությամբ ոչ մի քայլ չեն արել, ընդհակառակը՝ հետևողականորեն ավիրել են այն:

Մյուս կողմից՝ շատերի համար էր անհասկանալի, թե ինչպես կարող էր սակրավորների հրամանատարը չիմանալ բենզինի հետ վարվելու տարրական կանոնները, լինել այդքան անզգույշ, ինչպես սակրավոր տղերքը չկարողացան լքել զորանոցը, մի խոսքով՝ բազմաթիվ հարցեր:

Հուսանք՝ այս հարցերի պատասխանը քննությունը կտա, չնայած Նիկոլ Փաշինյանի օրոք ակնկալել որևէ գործի օբյեկտիվ քննություն, առնվազն միամտություն է: Սոցցանցերում պահանջում էին նաև պաշտպանության նախարարի հրաժարականը: Բնական է, ցանկացած նորմալ երկրում նման խայտառակությունից, նման ողբերգությունից րոպեներ անց առաջին հերթին հրաժարական կտար պաշտպանության նախարարը, նաև երկրի վարչապետը: Բայց հազարավոր զոհերի պատճառ դառնալուց, ահռելի տարածքներ հանձնելուց հետո իշխանությունը ամուր գրկածների խմբից նման քայլ սպասել չի կարելի: Մյուս կողմից՝ այստեղ խնդիրը միայն զինվորական նշյալ պաշտոնյաները չեն, նույնիսկ պաշտպանության նախարարը չէ։

Խնդիրը պարզ է ու ակնհայտ. քանի դեռ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը մնում են իշխանության, միշտ այսպես է լինելու, ամեն օր մի նոր պատուհաս է գալու, անընդհատ կորուստ, մահ ու ավեր ենք ունենալու:

Դա այս իշխանության «կրեդոն» է, դա ապացուցվել է այս իշխանության համարյա հինգ տարվա ընթացքում: Ընդ որում, այնպիսի մոլեռանդությամբ են մահ ու ավեր սփռում, կարծես նպատակ են դրել այնպես անել, որ ոչ մի ընտանիք չխուսափի իրենց ավերումներից...

Ժամանակին իշխանական քարոզիչները ուզում էին մեր հանրությանը համոզել, որ Արցախի հարցը գցել են «խեղճ» Նիկոլի գրպանը։ Իրականում պարզվեց, որ ոմանք հենց Նիկոլին են գցել մեր ժողովրդի գրպանը։ Թե ինչու, օր օրի երևում է...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation