Ի՞նչ է կատարվում հրդեհված կացարանի հատվածում
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: ՊՆ հաղորդմամբ, չնայած դեպքի վայրում ծավալվել են հրդեհաշիջման աշխատանքներ, հրդեհի հետևանքով, նախնական տվյալներով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:
Այս պահին հրդեհված կացարանի հատվածում են գտնվում միայն ռազմական ոստիկանության ներկայացուցիչները, մյուսներն արդեն հեռացել են։ Այժմ կացարանի հատվածում են հավաքված նաև Ազատ գյուղի մի քանի բնակիչներ, որոնք չեն ցանկանում պատասխանել լրագրողների հարցերին։
Միայն նշում են, որ նախկինում կացարանը բնակելի տուն է եղել։
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



