Արցախում ստեղծված էներգետիկ ճգնաժամը շարունակվում է
SOCIETYԴարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartner_past-am
Արցախում ստեղծված էներգետիկ ճգնաժամի պայմաններում բնակչության նվազագույն էներգետիկ կարիքների բավարարման ու կենսական նշանակության օբյեկտների անխափան գործունեության ապահովումը շարունակում է խնդիր մնալ՝ հայտնել է տեղեկատվական շտաբը:
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս վերացնել վթարը: Արցախի 120 հազար բնակչությունը փաստացի զրկված է անխափան էներգամատակարարման հնարավորությունից, էլեկտրաէներգիայի պահանջարկը բավարարվում է միայն ներքին՝ խիստ սահմանափակ ռեսուրսների հաշվին:
Հունվարի 10-ից իրականացվում են հովհարային անջատումներ:
Նաև տնտեսական ծանր վիճակի և ձեռնարկությունների գործունեության դադարեցման հետևանքով խնդիր է աշխատողներին վարձատրելը:
Նախատեսվում է, որ առաջնային նշանակության մի քանի ապրանքատեսակի համար կտրոնային համակարգը կսկսի գործել հունվարի 20-ից:



