Ադրբեջանն առանց խնդիրների ոչ միայն վերահսկում, այլ ցանկացած պահի Հայաստանից Արցախ մտնող էլեկտրագիծը շարքից հանելու հնարավորություն ունի.Աբրահամյան
BLOGՏիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Երբ 2022 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի իշխանությունը հանձնում էր Բերձոր քաղաքը, Սուս և Աղավնո գյուղերը, հավաստիացնում էին, որ այդտեղով անցնող կոմունիկացիաները տեղափոխելու են այդ բնակավայրերին զուգահեռ կառուցված նոր երթուղու հատված, որը գտնվում էր ՌԴ խաղաղապահ առաքելության պահպանության գոտում։
Ավելի ուշ հայտարարվեց, որ Հայաստանից Արցախ գնացող գազատարի տեղափոխությունը բարդ է՝ մեծ ծախսերի հետ է կապված, իսկ ինտերնետի ու Հայաստանից Արցախ եկող էլեկտրական գծի տեղափոխման հարցում Ադրբեջանի հետ պայմանավորվածություն կա։
Սակայն վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ ՀՀ-ից Արցախ եկող էլեկտրագիծն Ադրբեջանը շարքից հանել է Աղավնո-Բերձոր հատվածում, սա այն դեպքում, երբ կրկնում եմ՝ այդ գիծը դեռ սեպտեմբերին, Բերձորի, Աղավնոյի հանձնելուց հետո, պետք է տեղափոխված լիներ Հայաստանն Արցախին կապող նոր երթուղի։
Հայաստանի իշխանության անպատասխանատվության, ոչ հետևողական գործելաոճի պատճառով, փաստացի էլեկտրագծի տեղափոխություն տեղի չի ունեցել և նույնիսկ չի էլ պարզաբանվել, թե ինչու պայմանավորվածությունը կյանքի չի կոչվել։
Սրա հետևանքով Ադրբեջանն առանց խնդիրների ոչ միայն վերահսկում, այլ ցանկացած պահի Հայաստանից Արցախ մտնող էլեկտրագիծը շարքից հանելու հնարավորություն ունի։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



