Yerevan, 10.June.2026,
00
:
00
BREAKING


«Արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիան չպետք է արվի ի վնաս սեփական շահերի, մասնավորապես անվտանգության». «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է

eadaily.com-ը «Մենք ականատես կլինենք Անկարա-Բաքու և Մոսկվա-Թեհրան տանդեմների մրցակցությանը» վերնագրով հոդվածում գրում է, որ երևանաբնակ քաղաքական ստրատեգ և վերլուծաբան Կարեն Քոչարյանը EADaily-ին տված հարցազրույցում անդրադարձել է Անդրկովկասում աշխարհաքաղաքական մրցակցությանը: - Պաշտոնական Բաքվի ներկայացուցիչների հռետորաբանությունն ավելի ագրեսիվ է դարձել: Կարծես ադրբեջանա-թուրքական տանդեմը նախատեսում է կոշտ քայլեր ձեռնարկել Հայաստանի դեմ։ Համաձա՞յն եք այս մեկնաբանության հետ։ -Իրադարձությունների նման զարգացումը կախված է ոչ միայն տեղական տարածաշրջանային խաղացողներից, այլ նաև նրանից, թե ինչպիսին կլինի միջազգային իրավիճակը, առաջին հերթին՝ Ուկրաինայում վիճակը։

Ընդհանուր առմամբ, ինչպես գիտենք, այսօր նոր աշխարհակարգի ձևավորման գործընթաց է գնում։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությանը, ապա դա ամենևին էլ նորություն չէ։ Նորությունն այլ է։ Հայաստանի «խաղաղասեր» իշխանությունները նույնպես սկսել են բավականին կոշտ հայտարարություններ անել Բաքվի դեմ։ Ես դա բացատրում եմ նրանով, որ նրանք ակնհայտորեն սպառել են իրենց «խաղաղության օրակարգը», քանի որ հակառակ կողմն աչքի առջև ունի միայն ուժային սցենարը։ -Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը։ Ակնհայտ է, որ այդ կերպ Բաքուն ցանկանում է հասնել ԼՂՀ-ի վրա գոնե փաստացի վերահսկողության, իսկ առավելագույնը հայ բնակչության ամբողջական արտագաղթին։ - Հասկանալի է, որ Ադրբեջանի վերջնական նպատակը Արցախն է առանց հայերի։ Սակայն հարցն այն է, թե արդյո՞ք նման ցանկությունը կարող է իրականանալ, և թե որքանո՞վ Բաքուն կարող է դա մարսել։ Ըստ ամենայնի, Լաչինի միջանցքի փակման հիմնական մարտավարական նպատակը գլոբալ խնդիրների լուծումն է։ Իսկ գլխավորը ուժային մեթոդներով ձեռք բերել Հայաստանի համաձայնությունը՝ բացել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»՝ արտատարածքային հիմքով։

-Երևանում և Ստեփանակերտում շատերը կարծում են, որ այս իրավիճակում Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դերը շատ պասիվ է։ Ի՞նչ եք կարծում, դա օբյեկտի՞վ, թե՞ սուբյեկտիվ գործընթացների արդյունք է։ - Սա և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ գործընթացների արդյունք է։ Ռուսաստանի համար, անշուշտ, անշահավետ է հեղինակության կորուստ ունենալը։ Բայց, մյուս կողմից, Ուկրաինայի պատերազմի, միջազգային պատժամիջոցների, տնտեսության մեջ առկա խնդիրների պատճառով նույն Անդրկովկասում Մոսկվան թուլացել է։ Այնուամենայնիվ, ինձ թվում է, նկատի ունենալով այն, որ մեր տարածաշրջանն իսկապես շատ կարևոր է Ռուսաստանի համար, նա կփորձի իրավիճակը վերահսկողության տակ պահել։ -Ակնհայտ է, որ այսօր համաշխարհային խաղացողների մրցակցությունն Անդրկովկասում ավելի է սրվում։

Որքանո՞վ է ճիշտ այն տեսակետը, որ տարածաշրջանը դարձել է աշխարհաքաղաքական պայքարի գլխավոր կենտրոններից մեկը։ - Հաշվի առնելով այն, որ անցյալ տարի Հայաստան են այցելել աշխարհի չորս խոշորագույն հետախուզական գերատեսչությունների՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի և Իրանի ղեկավարները, կասկած չկա, որ համաշխարհային խաղացողներն այստեղ աշխարհաքաղաքական լուրջ հարցեր են լուծում։ Հակառակ դեպքում հեռակա շփվելու բազմաթիվ տարբեր միջոցներ ու մեթոդներ կան։ -Ակնհայտ է, որ հայ-ռուսական հարաբերություններում այսօր, մեղմ ասած, որոշակի թյուրիմացություն կա։ Պաշտոնական Երևանը դժգոհ է Մոսկվայի անտարբեր արձագանքից։ Կարելի՞ է պնդել, որ Հայաստանը փոխում է իր արտաքին քաղաքական ուղղվածությունը դեպի Արևմուտք։ -Իհարկե, Հայաստանը պետք է դիվերսիֆիկացնի իր արտաքին քաղաքականությունը, որպեսզի թե՛ ռազմաքաղաքական, թե՛ տնտեսական ոլորտներում միակողմանի կախվածություն չունենա մեկ երկրից։

Հարցն այն է, որ դա չպետք է արվի ի վնաս սեփական շահերի, մասնավորապես անվտանգության։ Այդ համատեքստում հետաքրքիր է հարևան Վրաստանի օրինակը։ Այդ երկիրը, լինելով Ռուսաստանին ոչ բարեկամ պետություն, այնուամենայնիվ, վերջին մեկ տարվա ընթացքում Մոսկվայի նկատմամբ մանևրելու շատ ճկուն քաղաքականություն է վարում։ Նման կերպ Թբիլիսին խուսափում է Ռուսաստանի հետ անհարկի առճակատումից։ Այսօր Հայաստանի համար կարևոր է ոչ այնքան Ռուսաստանի լավ կամ վատ դաշնակից լինելը, այլ այն, թե ի՞նչ վտանգներ կարող են առաջանալ, եթե, ինչպես կարծում է Մոսկվան, Երևանը հատի կարմիր գծերը։ -Արևմտյան երկրների և ԱՄՆ-ի հետաքրքրությունն Անդրկովկասի նկատմամբ ակնհայտորեն աճել է։ Արդյո՞ք դա կապված է Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու, ինչպես նաև Իրանի ակտիվ ներգրավումը կանխելու ցանկության հետ։ -Անկասկած։ Ես արդեն նշել եմ, որ այսօր մենք ականատես ենք նոր աշխարհակարգի ձևավորմանը։ Մինչ այս գործընթացի ավարտը գլոբալ խաղացողները ձգտելու են առավելագույն օգուտը քաղել տարբեր տարածաշրջաններում:

- Որքանո՞վ է Թուրքիայի դերն Անդրկովկասում անկախ: Թե՞ որպես ՆԱՏՕ-ի անդամ նրա գործունեությունը, այնուամենայնիվ, ներառված է Արևմուտքին տարածաշրջան ներգրավելու տրամաբանության մեջ։ -Կարելի է ասել՝ երկուսն էլ։ Թուրքիան, իհարկե, ՆԱՏՕ-ի ակտիվ անդամ է։ Միևնույն ժամանակ, առանձին դեպքերում Անկարան վարում է միանգամայն անկախ արտաքին քաղաքականություն և դրանով իսկ լուրջ քայլեր ձեռնարկում ոչ միայն տարածաշրջանային, այլ նաև համաշխարհային ազդեցիկ խաղացող դառնալու համար։ Թուրքիայի ներկայիս գործողությունները աշխարհի տարբեր տարածաշրջաններում տեղավորվում են այդ տրամաբանության մեջ։ Ինչ վերաբերում է Անդրկովկասի գործընթացներին Թուրքիայի ներգրավվածությանը, ապա կարծում եմ, որ Անկարա-Բաքու ռազմաքաղաքական դաշինքի ստեղծումը չի կարող դուր գալ Ռուսաստանին ու Իրանին։ Ուստի չեմ բացառում, որ արդեն այս տարի մենք ականատես կլինենք աշխարհաքաղաքական այս երկու տանդեմների սուր մրցակցության կոնկրետ դրսևորումներին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia