Yerevan, 14.October.2026,
00
:
00
BREAKING


Կվերադառնա՞ արդյոք Հենրիխ Մխիթարյանը հավաքական

SPORT

Football Time-ը գրում է.

Շուտով կբոլորի մեկ տարին, ինչ Հայաստանի պատմության լավագույն ֆուտբոլիստը հայտարարեց ազգային հավաքականում կարիերան ավարտելու մասին, լուր, որը մեծ աժիոտաժ առաջացրեց հանրության շրջանում: Ֆուտբոլային հանրությունը բաժանվեց երկու մասի, առաջինները պնդում էին, որ Հենոն նեղացել է ՀՖՖ-ից և մասնավորապես այդ ժամանակ հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսից, մյուսները համարում էին, որ Մխիթարյանը ամեն ինչ շատ պարզ ասել է և իրոք ցանկանում է կենտրոնանալ ակումբային ֆուտբոլի վրա, ինչի վառ ապացույցն էր «Ռոմայում» հիանալի ելույթները և Իտալիայի փոխչեմպիոնի շարքերը համալրելը:

Այս հայտարարության հաջորդ իսկ վայրկյանից չէին դադարում խոսակցությունները՝ արդյո՞ք Հենոն կփոխի որոշումը, թե՞ ոչ, այդ խոսակցությունները նոր թափ ստացան Եվրո 2024-ի որակավորման փուլի վիճակահանությունից հետո, երբ պարզ դարձավ, որ մեր ազգային ընտրանին մրցելու է Թուրքիայի հավաքականի դեմ:

Փորձենք հասկանալ՝ արդյո՞ք Հենրիխին անհրաժեշտ է վերադառնալ հավաքական, և առանձնացնենք դրա դրական և բացասական կողմերը՝ անձամբ Մխիթարյանի համար, քանի որ ազգային հավաքականի համար այդ վերադարձը կարող է միայն դրական լինել՝ առանց որևէ բացասական կողմի:

Ի՞նչ կտա Հենոյին հավանական վերադարձը.

Ոչ ոք չի կարող հերքել այն փաստը, որ Մխիթարյանը անկախ Հայաստանի պատմության լավագույն ֆուտբոլիստն է, գուցե և հայկական ֆուտբոլի ամբողջ պատմության լավագույնը, և կարծես նրա ֆանտաստիկ կարիերայում մի բան կիսատ է՝ բացակայում է հավաքականի հետ գրանցած լուրջ հաջողությունը, որպիսին կարող է համարվել մեծ մրցաշարերից որևէ մեկի ուղեգիրը. այո՛, առնվազն երկու անգամ Հենոն և ընկերները մոտ են եղել այդ նվաճմանը, բայց մի բան միշտ խանգարել է: Բոլորը, այդ թվում և ինքը՝ Մխիթարյանը, սա գիտակցում են, և հրաշալի կլիներ վերադառնալ ու լրացնել այդ բացը: Այսօրվա ազգային հավաքականը ունի մրցունակ կազմ, և եթե դրան գումարենք Հենրիխի գործոնը, Եվրոպայի առաջնության ուղեգրի համար պայքարը առավել քան իրատեսական կարող է լինել: Հենրիխը դեռ ապացուցելու բան ունի և իր վերադարձով կարող է լռեցնել շատ ու շատ չարախոսների, որոնք առիթը բաց չեն թողնում Հենրիխի հայրենասիրությունը կասկածի տակ դնելու:

Այսօր հավաքականը շատ ունի Հենոյի կարիքը, անկախ տարիքից՝ նա շատ մեծ օգուտ ու վստահություն կարող է տալ ազգային թիմին և նպաստել յուրատեսակ միասնականության մթնոլորտի ձևավորմանը՝ Թուրքիայի դեմ անչափ կարևոր խաղից առաջ:

Բայց պետք է հաշվի առնել նաև մեդալի մյուս կողմը, այն է՝ հանրության անհարկի պահանջները և մեղադրանքները, որոնք միշտ հնչել են հավաքականի ավագի հասցեին: Թիմը հաղթում էր՝ «բրավո տղաներ», թիմը պարտվում էր՝ «մեղավոր է Մխիթարյանը». հենց այս ոչ ադեկվատ թեզն էր, որ միշտ խանգարում և լրացուցիչ ճնշում էր գործադրում Հենոյի վրա, էլ չխոսենք «տեսա՞ք, առանց Մխիթարյանի 3 խաղ անընդմեջ հաղթեցինք», «Հենոն ոտը քաշում ա», «Հենոն նվիրված չի խաղում հավաքականում» և նմանատիպ այլ անհասկանալի պնդումների մասին: Եվ այս կարևոր պահին էլ Մխիթարյանը հասկանում է, որ վերադառնալով հերթական անգամ կարող է քավության նոխազ դառնալ «ֆուտբոլային ամենագետների» համար:

Հենրիխ Մխիթարյանը մեծագույն պրոֆեսիոնալ է, վստահ ենք, որ ՀՖՖ-ի հետ ունեցած հակասությունները միֆ են,  ո՛չ Մարինա Թաշչյանը, ո՛չ Արմեն Մելիքբեկյանը և ո՛չ էլ որևէ այլ անհատ կապ չունի Հենոյի որոշման հետ, և այդ որոշումը բացառապես ֆուտբոլային է եղել և հավանական վերադարձի որոշումն էլ լինելու է բացառապես ֆուտբոլային:

Ամփոփելով վերոնշյալ դիտարկումները՝ ևս մեկ անգամ ցանկանում ենք հաստատել, որ, մեր կարծիքով, Մխիթարյանը, առավել քան երբևէ, անհրաժեշտ է հավաքականին, և նրա առաջնորդությամբ ազգային ընտրանին կարող է անել անիրական թվացողը՝ նվաճել Եվրոպայի առաջնության բաղձալի ուղեգիրը: Իսկ ֆուտբոլային հանրությունից պահանջվում է լրացուցիչ ճնշում չգործադրել Հենրիխի և մյուս տղաների վրա, ինչպես նաև Մխիթարյանի վրա չբարդել «Քենեդու սպանությունը» և աշխարհի մյուս բոլոր չարագործությունները՝ թողնելով բոլորին կենտրոնանալ իրենց աշխատանքի վրա:

Եվս մեկ անգամ շեշտելով Հենրիխի պրոֆեսիոնալիզմը՝ վստահ ենք՝ նա կկայացնի իր և հավաքականի համար ամենաճիշտ որոշումը: Անկախ այդ որոշումից, Հենոն իր անունը արդեն ոսկե տառերով է գրել ազգային հավաքականի և հայական ֆուտբոլի պատմության մեջ, և դա նրանից խլել հնարավոր չէ, այո՛, վերադարձը գուցե այդ ոսկե տառերը դարձնի ադամանդակուռ, հուսանք՝ հենց այդպես էլ կլինի...

Սկզբնաղբյուր՝ Football Time

“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” Program