Yerevan, 17.June.2026,
00
:
00
BREAKING


Պաշտոնյաների պարզունակ «կռուտիտները». Անահիտ Ավանեսյան

ANALYSIS

Դարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ   
Անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartner_past-am

Հայաստանյան պաշտոնյաները շարունակում են աչքի ընկնել իրենց հակասական վարքագծով և հայտարարություններով, որոնք չեն վրիպում ոչ հասարակության, ոչ էլ, անշուշտ, լրատվամիջոցների հայացքից: Այդ հակասական հայտարարությունների անգամ հպանցիկ վերլուծությունը վեր է հանում այն անսկզբունքայնությունը, որը ընկած է մի շարք պաշտոնյաների աշխատանքային գործունեության հիմքում:

Այդ պաշտոնյաների շարքին է դասվում նաև առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Դիցուք՝ նախորդ տարվա հուլիսի 12-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց, ուր քննվում էր Աբովյանի դիահերձարանի նկուղում գետնին անփութորեն թափված պարկերով զոհված զինծառայողների դիակների ու մասունքների սահմռկեցուցիչ փաստի առթիվ հարուցված քրեական գործը, այդ գործով դատախազը՝ Կոտայքի մարզի դատախազ Պետրոս Պետրոսյանը, լրագրողների հետ զրույցում ասել էր, որ որևէ նորմատիվ իրավական ակտով սահմանված չի եղել դիերի, մասունքների պահպանության կարգը, պահման պայմանները:Բարձրացված աղմուկից հետո առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հյուրընկալվել էր Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» ծրագրին, տվել բացատրություններ այդ անմարդկային անտարբերության վերաբերյալ: 

Խոսելով գետնի վրա գտնվող պարկերի մասին՝ Ավանեսյանը ընդգծել էր՝ կա հստակ, խիստ ընթացակարգ, թե ինչպես են փաթեթավորվում պատերազմից հետո բերված դիակները։ «Դրանք հատուկ նշանակության պարկեր են, որոնց պաշարները Կարմիր խաչի հետ միասնական ձևով մշտապես թարմացվել են, և որևէ այլ պարկ երբևէ չի օգտագործվել։ Լուսանկարներում առկա պարկերը հենց դիեր պահելու համար են, բա ինչի՞ մեջ պետք է պահվեն: Նորից եմ կրկնում՝ դրանք ունեն խիստ ընթացակարգ՝ ինչպես են տեղադրվում պարկերի մեջ, զմռսվում և պահպանվում»,- ասել էր առողջապահության նախարարը: Այսինքն ի՞նչ է ստացվում՝ հանրային մեծ աղմուկի ճնշման տակ Անահիտ Ավանեսյանն ասել է մի բան, որն իրականության մեջ չկա՞…

Ընդամենը մեկ տարի առաջ Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ այն հարցին, թե ռուսական հակակորոնավիրուսային պատվաստանյութը գրանցվա՞ծ է Հայաստանում, թե՞ ոչ: Լրագրողները նրան հիշեցրեցին, որ երեկ Մոսկվայում կայացած Փաշինյան-Պուտին հանդիպմանը ՌԴ նախագահը հետաքրքրվել է` Sputnik V-ն գրանցվա՞ծ է Հայաստանում, ինչին Փաշինյանը դրական պատասխան է տվել: Եվ ահա, նախարար Ավանեսյանը հայտարարեց, որ ռուսական պատվաստանյութը Հայաստանում գրանցված չէ, սակայն օգտագործման թույլտվություն կա, իսկ գրանցման գործընթաց, որպես այդպիսին, այս պահին չի իրականացվում: Ստացվում է` բաց տեքստով նախարար Ավանեսյանը հերքում էր Նիկոլ Փաշինյանին, ավելին՝ հայտարարում, որ նա Պուտինի մոտ ստել է։

Ամիսներ առաջ Ավանեսյանը լրատվամիջոցների հետ զրույցում խոսել է իր անկուսակցական լինելու մասին, և նշել, որ եթե երբևէ կուսակցական չի եղել, բայց, իհարկե, մշտապես դիտարկում է կուսակցական լինելու հարցը  և երբ  որոշումս կայացնի, կդիմի այդ կուսակցությանն անդամագրվելու։ Բայց, 2021–ի խորհրդարանական ընտրություններում Անահիտ Ավանեսյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում էր, և հեևաբար պատգամավորի թեկնածուի համար պահանջվող փաստաթղթեր է ներկայարցել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Հանձնաժողովի կայքում հրապարակված պաշտոնական տվյալների համաձայն՝ Անահիտ Ավանեսյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։

Առողջապահության փոխնախարար Գեւորգ Սիմոնյանի՝ Երեւանի փոխքաղաքապետ նշանակվելուց հետո առողջապահության փոխնախարարի պաշտոնը թափուր է։ Մեր տեղեկություններով՝ նախարար Անահիտ Ավանեսյանը պատրաստվում է այդ պաշտոնին նշանակել իր ընկերուհուն՝ առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար Վարդուհի Գրիգորյանին։ Սակայն, հանրային լայն ռեզոնանսից հետո Ավանեսյանը ստիպված եղավ այսպես ասած՝ ոտքը կախ գցել և հետ կանգնել նախարարությունում ԽԾԲ-ն զարգացնելու իր նախնական մտքից....

Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” Campaign