Yerevan, 10.June.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանում ստեղծված իրավիճակը նոր բնութագրիչներ է ձեռք բերում. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է

iarex.ru–ն իր «Ով է ում ավելի պետք. Ալիևը Փաշինյանի՞ն, թե՞ հակառակը» վերնագրով հոդվածում գրում է, որ Ադրբեջանի նախկին արտգործնախարար Էլմար Մամեդյարովն իր սկանդալային հրաժարականից հետո սկսել է «դուրս գալ», հարցազրույցներ տալ և ասել է, որ մտադիր է ստեղծել իր կայքն ու հրատարակել իր հարցազրույցների գիրքը։ Ավելի վաղ, ոչ պաշտոնական տվյալներով, նրան ժամանակավորապես արգելել էին հեռանալ Ադրբեջանից, ինչը կապված էր ԱԳՆ համակարգում կոռուպցիայի և յուրացումների գործով հետաքննության հետ։

Բայց, ինչպես ասում են, դա էլ անցավ։ Միևնույն ժամանակ, Մամեդյարովին պատուհասած խայտառակության և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից քաղաքական վստահության կորստի իրական պատճառները անհայտ են մնում։ Բաքվի որոշ աղբյուրներ պնդում են, որ «գայթակղության քարը» եղել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վերաբերմունքը։ Իբր հենց Մամեդյարովն է Ալիևին «պարտադրել» Փաշինյանին լուռ աջակցելու հայեցակարգը և հակամարտության բանակցություններում «փոքր գործերի» պրակտիկային անցնելը, որից հետո կարող էր իբր լինել փոխզիջումային լուծում ԼՂ հարցում, և իբր նման ընթացքը աջակցություն է գտել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի կողմից։ Իրոք, Ալիևը, ելույթ ունենալով 2020 թվականի դեկտեմբերին ԱՊՀ երկրների ղեկավարների վիրտուալ գագաթաժողովում, հանդես էր եկել ի պաշտպանություն Հայաստանի վարչապետի։

Նա ընդգծել էր, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմում հայկական բանակի պարտության համար Փաշինյանը մեղավոր չէ, քանի որ «նա չի ստեղծել բանակը»։ Դա, ըստ նրա, «Հայաստանի նախկին նախագահների՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի մտահղացումն է»: Ալիևը կոչ է արել Հայաստանի նախկին ղեկավարներին՝ «ներկայիս իրավիճակը չօգտագործել Փաշինյանի դեմ իրենց քաղաքական նպատակների համար»։ Բացի այդ, Ալիևը նշել է, որ Հայաստանում բողոքի ցույցերը «ոգեշնչված են օտար շրջանակների կողմից, որոնք դժգոհ են այն փաստից, որ իրենք դուրս են մնացել հակամարտության կարգավորումից, որտեղ վճռորոշ դեր է խաղացել Ռուսաստանը», և որ այդ ուժերը «փորձում են անկարգություններ առաջացնել հայ հասարակության մեջ և խաթարել պայմանավորվածությունները»: Բայց հետո Բաքուն սկսեց թունավոր գույներով ներկել Փաշինյանի կերպարը։ Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիգ Զուլֆուգարովի վարկածի համաձայն, «Փաշինյանի քաղաքականությունն ուղղված է ռազմական գործողությունների վերսկսմանը, իսկ նպատակը Հայաստանը դեպի Արևմուտք շեղելն է և դրանով իսկ երկրի ներսում այն հակառակորդներին չեզոքացնելը, որոնք հիմնականում ունեն ռուսամետ ուղղվածություն»։

Բայց դա անցյալում էր։ Ահա թե ինչու Մամեդյարովի՝ Փաշինյանի նախկին կերպարին անդրադարձը առաջացնում է ոչ միայն իմացական պատմական հետաքրքրություն: «Փաշինյանը գիտակից մարդ է, և եթե Հայաստանում նոր մարդ գա իշխանության, գործերը կանգ կառնեն,- ասել է Մամեդյարովը,– նա ակնառու քայլ արեց՝ հայտարարելով արտահերթ ընտրություններ, և հաղթեց դրանցում, Հայաստանի բնակչությունը նրան վստահության քվե տվեց։ Իսկ Փաշինյանը դա չսպառեց, ու կարծում եմ՝ առաջընթաց կլինի։ Մենք պետք է նրան արժանին մատուցենք, նա հասկանում է, որ պետք է ինչ-որ կերպ բարեկամական հարաբերություններ կառուցել Ադրբեջանի հետ»։ Սա բացահայտ ակնարկ է այն մասին, որ Բաքուն հակվել է դեպի Թուրքիա, ինչը Մամեդյարովի՝ ԱԳ նախարար լինելու ժամանակ Բաքվի համար այնքան էլ բնորոշ չէր։ Ավելին, սա նաև վկայում է այն մասին, որ Ալիևը չի կարողանում իրադարձությունների ընթացքը վերափոխել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի: Բաքվում հասկանում են, որ նման փաստաթուղթ հնարավոր կլինի ստորագրել միայն Փաշինյանի հետ: Բայց այդ դեպքում ինչո՞ւ են Փաշինյանի համար խնդիրներ ստեղծում (մարտական բախումներ սահմանին, Լաչինի ճգնաժամ), ինչի կապակցությամբ նա քննադատվում է իր հրաժարականը պահանջող ընդդիմադիր ուժերի կողմից։ Ավելին, Երևանում «ռևանշի ուժերի» իշխանության գալու համար ստեղծվում է մի տեսակ «հնարավորությունների միջանցք», որը կարող է բերել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ խաղաղության համաձայնագրից հրաժարում։ Գործընթացի տրամաբանությունը «երկրորդ կապիտուլ յացիայի պատրաստակամության» մեղադրանքներից խուսափելու համար ենթադրում է թվացյալ փոխհատուցման քայլեր Փաշինյանի հասցեին։ Սակայն հիմա Հայաստանում ստեղծված իրավիճակը նոր բնութագրիչներ է ձեռք բերում՝ կապված ոչ այնքան հակաադրբեջանական, որքան հակառուսական տրամադրությունների աճի հետ։ Դա էլ հենց այս պահի հիմնական քաղաքական և հոգեբանական առանձնահատկությունն է։ Թերևս հենց դա է ներկա գործընթացի կուլիսային կողմի էությունը: Ի դեպ, այդ մասին բացահայտ ասել է Կոնստանտին Զատուլինը։ Նրա խոսքով, «Ադրբեջանն ու նրա թիկունքում կանգնած Թուրքիան ստացել են մի լծակ, որը հրահրում է դաշնակից Հայաստանում հակառուսական տրամադրությունների աճ»։

Բայց խոսքը միայն Ռուսաստանի մասին չէ: Փաշինյանին հաջողվել էր Ալիևին քարշ տալ դեպի արևմտյան բանակցային հարթակ, չնայած դա փաստացի ոչ մի արդյունք չէր տվել, բացառությամբ խաղաղության գործընթացում երկակի ստանդարտներ կիրառելու Բաքվի պատրաստակամության ակնարկների։ Ստացվում է, որ եթե Ալիևը օբյեկտիվորեն խթանում է Հայաստանում հակառուսական տրամադրությունների աճ, ապա Փաշինյանը վարկաբեկում է Ադրբեջանին Ռուսաստանի աչքում՝ մատնանշելով նրա խաղն Արևմուտքի հետ։ Դրանից հետո մի՞թե զարմանալի է, որ Բաքվի և Երևանի հարաբերություններում անընդհատ խզումներ են տեղի ունենում՝ կապված նրանց կողմից առաջ քաշվող նոր անորոշ պայմանների հետ։

Այդ ամենին գումարենք նաև Իրանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական առճակատման նոր փուլը: Եթե նման համատեքստում դիտարկենք փորձառու Մամեդյարովի դատողությունները Փաշինյանի մասին, ապա Ալիևն այս փուլում ակնհայտորեն պարտվում է դիվանագիտությունում և գնում է դեպի Հայաստանի հետ հերթական զինված հակամարտության։ Եվ դա այն պատճառով, որ Ալիևին չի հաջողվում արձակել բարդ «հայկական հանգույցները» և հաշվարկել անհավանական երևանյան քաղաքական կոմբինացիաները։ Այնպես որ, Ադրբեջանի քաղաքական ասպարեզում նախկին արտգործնախարար Մամեդյարովի հայտնվելը, կարծես թե, պատահական երևույթ չէ, այնտեղ որոշակի փոփոխություններ են սպասվում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia